Ամանորյա ծիսական խոհանոց

ղափամա2-600x450

Ըստ Լուսիկ Ագուլեցու, դեռ շատ վաղուց տոնական սեղանին ընդունված էր դնել վիշապի տեսքով ձևավորված ուտեստներ, քանի որ տիեզերքում Հայաստանը գտնվում է Վիշապի համաստեղության տակ:

Չոր ու թարմ մրգերը չամիչի ու ընդեղենների հետ կազմել են ամանորյա ընթրիքի  հիմնական բաղադրիչները:

Հայերը ամանորին սովորաբար պահում էին յոթ թիվը` յոթ տեսակ թարմ միրգ` խնձոր, տանձ,սերկևիլ,նուռ,խաղող,զկեռ,արմավ,                                                                                                           յոթ տեսակ չրեղեն կամ չոր մրգեր, յոթ տեսակ ընդեղեն` ընկույզ,պնդուկ,նուշ, պիստակ, ծիրանի կորիզի միջուկ,շագանակ, ձմերուկի կորիզ:

Ամանորին պատրաստել են`

Ոսպից,սիսեռից քյուֆթա

Ոսպից, լոբուց, ձավարեղենից ձեթով տոլմա

Ծեծած կորկոտով, չամիչով, չոր ծիրանով ու սալորով եփված մայրամապուր

Լոբով և լոբաջրով պատրաստված կերակրատեսակներ:

Լոբով աղցան

Ամանորյա սեղանի զարդն էր լոբին` իր տարատեսակներով հանդերձ: Լոբին իր պատյանով նման է ընտանիքի, իսկ հատիկը` սաղմն է, էմբիրոնը` կրկին նորացվող կյանքի և հավերժության գաղափարը: Խեթերը լոբին կապում էին աչքի լույսի հետ և իրենց մոգական ծեսերում լոբով շփում էին աչքերը` միաժամանակ լոբուն նվիրված բանաձևեր արտասանելով:

Բաղադրատոմս

Կարմիր լոբի 80գր., սոխ25 գր., արևածաղկի ձեթ` 15 գր., քացախ`15 գր., աղը, պղպեղը, համեմը և մաղադանոսն ըստ ճաշակի:
Լոբին խաշել, ջրքամել: Վրան ավելացնել կտրատած սոխ, մնացած բանջարեղեններն ու համեմունքները:Սիսեռ, հոնի չիր, ընկույզ, աղ, չամիչ, ալյուր, ջուր, հիլ:

Սիսեռից գնդիկներ

Սիսեռը նախօրոք թրջում են և գոլ ջրում պահում որոշ ժամանակ, որից հետո ձեռքով շփում են և միջուկն անջատում հաստ կեղևից: Եփում են 10-15 րոպ ե և կրկին նույն գործողությունը կատարում: Կեղևը միջուկից անջատելուց հետո սիսեռը մսաղացով աղում են, վրան ավելացնում կորիզներից անջատված հոնի չիր/նախապես թրջել գոլ ջրի մեջ/, ընկույզի ծեծած միջուկը, քիշմիշ, աղ, հիլ: 2 ճաշի գդալ ալուրը բովում և քիչ ջրով բացում են ու եփված այդ թանձր խյուսը լցնում սիսեռի վրա: Լավ խառնելուց և սառեցնելուց հետո այդ զանգվածից պատրաստում են կոլոլակներ: Մատուցել իս կոլոլակները շարում են տափակ սկուտեղի վրա, համեմում կանաչիով: Արևմտյան Հայաստանում օգտագործում են նաև թահին և լիմոնի հյութ:

Խոշաբ, չամչարակ

Սալորի չիր 25 գր., թթի չիր 25 գր., ծիրանի չիր 25 գր., չամիչ 20 գր., շաքարավազ 10 գր., դարչին ըստ ճաշակի:
Նշված մթերքները լվանալ, խառնել իրար, ավելացնել տաք ջուր և եփել 20-25 րոպե, ապա ավելացնել շաքարավազ և դարչին: Թույլ կրակի վրա եփել մինչև եռալը: Մատուցել սառը վիճակում:

Կաղանդ անուշ

500 գր., ընկույզի միջուկ, 700գր. մեղր: Մեղրը հարելայնքան, որ սպիտակի: Ընկույզի միջուկը խաշել, մաքրել, մանրացնել և բովել մինչև ոսկեգույն դառնալը, խառնել հարած մեղրին:

Աղբյուր` Լուսիկ Ագուլեցի

«Հայկական խոհանոց»

www. Գիտելիք. am, www. Arocom.do. am

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

5 отзывов на “Ամանորյա ծիսական խոհանոց

  1. Уведомление: Շնորհավոր ամանոր և Սուրբ Ծնունդ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Կաղանդ, ամանոր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ամանորի ծես. Նախագիծ | Հասմիկ Մաթևոսյան

  4. Уведомление: Ամանորի ծես. Նախագիծ. Ավետիսներ, բարեմաղթանքներ, երգեր, խաղեր | Հասմիկ Մաթևոսյան

  5. Уведомление: Մոնիկա Ճաղարյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s