Ուրիշի դերը վտանգավոր է

705212_475089502528942_752739244_oՄի մեծ հավանոցում ապրում էր մի ծեր աքլոր՝ ամուր թաթերով և փարթամ կատարով: Հավանողի բոլոր հավերը և երիտասարդ աքլորները նրանից համ վախենում էին, համ էլ հարգում: Նա հավանոցի համ պետն էր, համ դատավորը, համ էլ դահիճը: Սակայն մի օր նա լուրջ հիվանդացավ ու շուտով էլ մահացավ: Հավերից մեկը որոշեց, որ եկել է իր աստեղային ժամը և դառավ ավելի կռվարար ու իրեն կարևորություն տվող: Նա սկսեց կտցել ուրիշ հավերի և երիտասարդ աքլորների, քշել ճտերին և իր ամբողջ տեսքով ցույց տալ, որ հիմա ինքն է այստեղ ամենագլխավորը: Հավանոցի տերը ուշադիր հետևում էր այդ`  երբեմնի հավասարակշռված հավի վերափոխումներին: Նա դադարել էր ձու ածել և զբաղվում էր մի բանով, որն իր մոտ չէր ստացվում: Եվ մի օր, հոգնած հավանոցում տիրող կչկչոցից և չարախոսություններից, նա բռնեց այդ հավին, մոտեցավ կոճղին և կացնի սովորական շարժումով կտրեց նրա գլուխը:

— Աքլոր չդառավ, սակայն հավի դերն էլ արդեն չի կատարում, — ասաց տերը կնոջը` փիտրելով նրան, — իսկ ապուրի համար՝ նա իսկն է:

Հեղինակ` Միհրդատ Ռոստոմի Մադաթյան

Առաջադրանք

Քո կարծիքով` քեզ մոտ ի՞նչն է լավ ստացվում, ի՞նչը` ոչ:

Իսկապե՞ս ուրիշի դերը վտանգավոր է, թե՞ դու այդ կարծիքին չես: Փորձիր պատճառաբանել:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s