Ծաղկազարդի տոնը, որը գալիս է հեթանոսական շրջանից և մեր ժողովրդի մոտ հայտնի է Ծառազարդ, Ծառզարդար անուններով, կապված է ծառի պաշտամունքի հետ:
Ըստ ակադեմիկոս Գր. Ղափանցյանի, գարնան եղանակի պաշտամունքը` Ծաղկազարդի տոնը կապված է Արա աստծո անվան հետ: Անհիշելի ժամանակներից սերնդեսերունդ փոխանցվել է ծառի պաշտամունքը։ Ծառի պաշտամունքը համարվել է բնության կենդանության և վերապրումի նվիրագործումն ու սրբագործումը։ Հույները իրենց դիցաբանության մեջ ունեին ծառաստանների աստված, որը կոչվում էր Վերտումոս: Նա դիցաբանության մեջ պատկերվում էր երիտասարդի կերպարանքով, այգեգործի դանակով և ձեռքին մրգով լի մի զամբյուղ:
Ծառի մասին խոսվում է նաև Հին Կտակարանում՝ Կենաց ծառ։ Դիցաբանական, աստվածաշնչային և հոգևոր համակարգերում Կենաց, ասել է թե` կյանքի ծառը շեշտում է կյանքի վերընթաց գիծը՝ ծննդից մինչև ծաղկունք ու պտղաբերում: Նրա բարձրագույն նպատակը անմահությունն է:
Ի դեպ, Տիեզերական ծառի` Կենաց ծառի գաղափարն է ունեցել նաև Ամանորի տոնածառն ու Վարդավառի Խնդումը: Այս ծիսական պարագաները ի սկզբանե ունեցել են Տիեզերքին սպառնացող Քաոսը կանխելու ակնկալիք: Եթե Ամանորին չոր ճյուղերից ծառը զարդարում էին մրգերով և չրերով, ապա Ծառզարդարի ծառը զարդարվում էր փնջած ձվերով, որոնք աչքխափան հուռութք են եղել:
Ծաղկազարդը, ըստ էության, բխում է բնության, հատկապես ծառերի և կենաց ծառի պաշտամունքից: Ծաղկազարդի տոնին հնում պաշտամունքային վայրերում ծառերը զարդարում էին զանազան գունավոր լաթերով: Ծառի հանդեպ եղած պաշտամունքը շարունակվեց նաև քրիստոնեական շրջանում։ Հիշենք Տաճար մայրիի («Անտառի տաճար») եկեղեցին Խոսրովի անտառում։
Ծաղկազարդի նախօրեին բացվում են եկեղեցիների խորանի վարագույրները, իսկ բուն տոնին կատարվում է պատարագ` բաց վարագույրներով: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնվում են ուռենու, ձիթենու ոստերը և բաժանվում հավատացյալներին: Օրհնված ճյուղերը համարվում էին չարխափան: Այս ճյուղերով խփում էին անասուններին, որ չար աչքից հեռու լինեին, կախում էին խնոցուց, որ կաթը յուղոտ լիներ, կախում էին տան պատերից, որպեսզի տնեցիք հաջողակ լինեին: Նաև հարվածում էին միմյանց` ասելով. «Մեջքը տեղը, կամքը տեղը»:
Ծաղկազարդը (Ծառզարդար) Մեծ Պասի նախավերջին կիրակնօրյա տոնն է (Զատիկից մեկ շաբաթ առաջ): Տոնի ծիսական արարողությունների մեծ մասը նվիրված է գարնան զարթոնքին: Ծաղկազարդի օրը երիտասարդները ուռենու ճյուղեր էին կտրում և բերում եկեղեցի: Վառվող մոմերի պայծառությամբ լուսավորված եկեղեցում քահանան օրհնում էր ճյուղերը, որից հետո դրանք բաժանվում էին ներկաներին: Այնուհետև, վառված մոմերով դուրս գալով եկեղեցուց, նրանք շտապում էին գերեզմանատուն: Այնտեղ մոմերն ամրացնում էին իրենց հանգուցյալի գերեզմանաքարին, իսկ օրհնած ճյուղերը տուն էին տանում: Այդ ճյուղերին վերագրվում էր չարխափան զորություն: Մարդիկ այդ ճյուղերը պահում էրն տանը, դնում ամբարների և կարասների մեջ, որ հիվանդությունները վերանան, և տարին առատ լինի բերք ու բարիքով:
Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն բերելու ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Օրհնված ոստերը տուն էին բերում, խնամքով պահում և գործածում որպես հուռութք, հատկապես մրրիկի և փոթորկի ժամանակ: Այրում էին և մոխիրը քամուն տալիս, փորձանքից զերծ մնալու համար: Իսկ տան մեջ պահված ոստը համարվում էր բարիք և պաշտպանություն ապահովող մի նշան:
Չնայած Ծաղկազարդը պահքի ժամանակաշրջան է, այդ օրը թույլ էր տրվում նշանադրության արարողություն կատարել, սակայն պարել կարող էին միայն տղամարդիկ, պարում էին Ծաղկազարդի վերվերի պարը:
Ծաղկազարդի խոհանոց
Ծաղկազարդի ընթրիքի հիմնական բաղկացուցիչներն էին` կարմիր ձուն, ձկնեղենը, փլավը, ձվով տապակված բանջարեղենը, վերջում` թանձր եփած թանով սպասը կամ կաթով կորկոտաճաշը: Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում` կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին: Հում կանաչեղենից կարևորագույնը աղբյուրների մոտ աճած դաղձն էր, շատերն էլ եփած կանաչեղենը տանում էին եկեղեցի և բաժանում որպես մատաղ: Այդ օրը հատկապես բանջար (եղինջ) են եփել, որպեսզի նրա ծակող զորությունը վերանա, քանզի հավատացած էին, թե Հիսուսին բանջարով են ծեծել:
Այդ օրը կերել են`
- քացախով համեմված ոսպապուր
- օձիթթու (կաղամբի թթու էին եփում)
- սամիր (կաթով եփված կոտոտաճաշ)
- աղամաղ (աղամաղը սմբուկի գլխիկի կանաչ կեղևն է, որ չորացնում ու պահում էին այդ օրվա համար):
Աղբյուր՝ Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները», Qahana.am
Հրանուշ Խառատյան «Հայ ժողովրդական տոներ», ankakh.com
Լուսանկար` Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից
Տիրոջ մուտքը Երուսաղէմ (Թորոս Ռոսլին, Մալաթիայի աւետարանից)
Կարող եք ծանոթանալ նաև՝ Ծաղկազարդ․ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ
Reblogged this on Լուսինե Պետրոսյանի բլոգ .
НравитсяНравится
Уведомление: Զատիկի ծեսը Հայաստանում | Մարկ Հովսեփյան
Уведомление: «Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում | Գոհար Եղոյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Music Marine
Уведомление: Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում | Գոհար Եղոյան
Уведомление: ԿԱՐՄԻՐ ԿԻՐԱԿԻ – Սոնա Մեհրաբյանի բլոգ
Уведомление: Սուրբ Հարության տոն` Զատիկ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում — Վարդուհի Հայրյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Ծաղկազարդ | Աննա Ստեփանյան
Уведомление: Ծաղկազարդ.Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ | Աննա Ստեփանյան
Уведомление: Կենաց ծառ | Մարինե Մկրտչյան
Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Ծաղկազարդ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Կենաց ծառ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կենաց ծառ. Նունե Մովսիսյանի բլոգից | Մարինե Մկրտչյան
Уведомление: Կենաց ծառ. Նունե Մովսիսյանի բլոգից | Երաժշտության ուսումնական կենտրոն
Уведомление: «Ծաղկազարդի (Ծառզարդար) ծեսը Քոլեջում» նախագիծ | Մարինե Մկրտչյան
Уведомление: Ծաղկազարդ(Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Ծաղկազարդ (Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ – Հանրակրթական ազգագրություն
Уведомление: Ֆինլանդիա-Հայաստան համագործակցություն․ Զատկածես — Անուշ Ներսիսյան
Уведомление: Կենաց ծառ. Նունե Մովսիսյանի բլոգից | Սվետա Ճաղարյան
Уведомление: «Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ — Բարի գալուստ դասվարի բլոգ
Уведомление: «Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մելքոնյան Անահիտի բլոգ
Уведомление: «Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ. ամփոփում — Բարի գալուստ դասվարի բլոգ
Уведомление: «Զատիկ» ուսումնական նախագիծ — Դասվարի բլոգ
Уведомление: Ծառզարդար, Զատկածես | Շողիկ Սահակյանի բլոգ
Уведомление: Զատիկը մեր ընտանիքում — Արեգ Քեշիշյանի Ուսումնական Բլոգ
Уведомление: «Սուրբ Հարության տոն. Զատիկ» — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
I enjoyed reading your posst
НравитсяНравится
Уведомление: Ծառզարդարը Արևմտյան դպրոց պարտեզում — Սեդա Թևանյանի բլոգ
Уведомление: Կենաց ծառ (Կյանքի ծառ) | Մարինե Մկրտչյան