Ս. Հարությանը նախորդող կիրակի օրը Հայ առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը, որը խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ:
Գարեգին Բ կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնություն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15): Հիսուսը եկավ ավետարանելու աղքատներին, բժշկելու սրտով բեկվածներին, գերիներին ազատելու և կույրերին տեսողություն պարգևելու, ինչպես մարգարեացել էր Եսային: Շատ կույրեր, դիմելով Հիսուսին, բժշկվեցին: Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա և աղաղակելով. «Ովսաննա Բարձյալին, օրհնեալ լինի Նա, ով գալիս է Տիրոջ անունով, օրհնեալ լինի մեր հոր` Դավթի թագավորությունը, որ գալիս է: Խաղաղություն երկնքում և Փառք բարձունքներում» (Մարկ. 10:9-10):
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվելը: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:
Այդ օրը եկեղեցում կարդացվող «Երգ Երգոցի» մի հատվածը ամբողջությամբ բնության գովքն է անում.«Զի ահա ձմեռն անց, անձեվք անցին և գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեվեցան յերկրի մերում…»:
Ծաղկազարդին կատարվող Անդաստանի արարողության խորհուրդը աշխարհի չորս կողմերի օրհնությունն է: Հնում անդաստանի արարողությունը կատարվել է եկեղեցուց դուրս` արտերի եւ այգիներ մեջ: Եկեղեցական տոնացույցի համաձայն` «անդաստան ելանել» կամ «անդաստան օրհնել» նշանակում է եկեղեցու ատյանում շրջելով` աշխարհի չորս կողմերն օրհնել:
Ծաղկազարդին հաջորդող երկուշաբթիից մինչև Ս. Զատիկ տևող շրջանը կոչվում է Ավագ կամ Մեծ Շաբաթ: Այդ օրերին Եկեղեցին հիշատակում է Հիսուսի երկրավոր կյանքի վերջին ընթրիքը, մատնությունը, չարչարանքը, խաչելությունն ու թաղումը:
Աղբյուր՝ Արտակ Արքեպիսկոպոս Մանուկյան, «Հայ եկեղեցու տոները», Qahana.am
Լուսանկար` Հայ մատենագրութեան թուանշային գրադարանից
Տիրոջ մուտքը Երուսաղէմ (Թորոս Ռոսլին, Մալաթիայի աւետարանից)
Կարող եք կարդալ նաև՝ Ծառզարդարի ծեսը Հայաստանում
Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը
Уведомление: Ծառզարդարի ծեսը Հայաստանում | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
НравитсяНравится
Ես էլ եմ շնորհակալ:
НравитсяНравится
Уведомление: Ավագ շաբաթվա ծիսակարգ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Music Marine
Уведомление: «Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում | Գոհար Եղոյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Music Marine
Уведомление: Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում | Գոհար Եղոյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Մարինե Մկրտչյան
Уведомление: Ծառզարդարի ծեսը Միջին դպրոցում — Վարդուհի Հայրյան
Уведомление: Նախագիծ. «Ծառզարդարի ծեսը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում» | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Ծաղկազարդ. Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ — Երգ Երգոց
Уведомление: Ծաղկազարդ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Սուրբ Հարության տոն. Զատիկ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: «Ծաղկազարդի (Ծառզարդար) ծեսը Քոլեջում» նախագիծ | Մարինե Մկրտչյան
Уведомление: Ծաղկազարդ(Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Ծաղկազարդ (Ծառզարդար), Զատիկ ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Ծեսերի բաց լաբորատորիա
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ | Հասմիկ Մաթևոսյան
Уведомление: Պաս, Ծաղկազարդ, Զատիկ. ուսումնական փաթեթ – Հանրակրթական ազգագրություն
Уведомление: Ֆինլանդիա-Հայաստան համագործակցություն․ Զատկածես — Անուշ Ներսիսյան
Уведомление: «Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ — Բարի գալուստ դասվարի բլոգ
Уведомление: «Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Մելքոնյան Անահիտի բլոգ
Уведомление: «Ծաղկազարդ» ճամփորդական նախագիծ. ամփոփում — Բարի գալուստ դասվարի բլոգ
Уведомление: «Զատիկ» ուսումնական նախագիծ — Դասվարի բլոգ
Уведомление: «Սուրբ Հարության տոն. Զատիկ» — «Իմացումի հրճվանք» կրթական ծրագիր
Уведомление: Ծառզարդարը Արևմտյան դպրոց պարտեզում — Սեդա Թևանյանի բլոգ