Ամենահեշտը ամենադժվար բանն անելն է` մոռանալ Աստծուն և իրեն տալ ունայն աշխարհին:
Աստծո նկատմամբ սերը արտահայտվում է Նրա նկատմամբ` ամեն ինչում ունեցած վստահության մեջ:
Աստծո նկատմամբ կատարյալ Սերը` Նրա հանդեպ ունեցած երախտագիտությունն է ամեն ինչի համար:
Պայքար սկսելով չարի դեմ` մենք ուժեղացնում ենք նրան: Իսկ Հիսուսի նկատմամբ Սերն ամրապնդելով` չարը ոչնչացնում:
Ջանալով չարին հաղթել` հնարավոր չէ հասնել սրբության: Սրբությունը գալիս է Քրիստոսի նկատմամբ ունեցած Սիրուց:
Ուզում ես սիրե՞լ Քրիստոսին. որոնիր այն, ինչը հաճո է Նրան, և դու կսիրես Նրան:
Սիրիր Աստծուն` աշխարհը կանհետանա, սիրիր աշխարհը` Աստված կանհետանա:
Շատերն են սիրում Աստծուն, սակայն քչերն են կարող ապրել առանց նրա:
Սիրտը, եսասեր սիրտը չի կարող Աստծուն սիրել, իսկ Աստծուն սիրող սիրտը չի կարող եսասիրությունը սիրել:
Գթասրտությունը հոգուն բերում է փրկության, իսկ Սերը` պայծառության:
Սերը պահանջում է սրտի բացարձակ, ծայրաստիճան մաքրություն, հակառակ դեպքում դա ոչ թե սեր է, այլ կապվածություն կամ ցնորամոլություն:
Առանց մաքուր սրտի առկայության հնարավոր չէ պահպանել Աստվածային շնորհն ու մոտենալ Աստծո սիրուն:
Բոլոր մարդիկ միմյանցից տարբերվում են միայն մեղքերով, միավորվում` միայն Սիրով:
Աշխարհը տիրում են սիրով, ոչ թե բռնությամբ:
Աշխարհը Սիրուն պատասխանում է միայն բռնությամբ:
Եթե ցանկանում ես ճանաչել Աստվածային Սերը, գիտցիր և ընդունիր այդ Սիրո ցավի խորությունը:
Նա, ով սիրում է սիրել և նա, ով սիրում է, տարբեր մարդիկ են. նրանց միջև անդունդ կա:
Մարդը զարգանում է արագ, բայց մարդկային սիրտը մեծանում է շատ դանդաղ. Աստված նրան նախապատրաստում է հավիտենական Սիրո համար:
Եթե դու սովորես սիրել ավելին, քան կարող ես, այդ ժամ կկարողանաս և սիրել Քրիստոսին:
Եթե ուզում ես ապրել երկրի վրա` անհնար է Երկնքից չկտրվելը, իսկ եթե ուզում ես ապրել Երկնքում` անհնար է երկրից չկտրվելը:
Монах Симеон Афонский, «Искусство борьбы с помыслами»
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Уведомление: Նա չէ, ով… | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Ի սկզբանե էր սերը… | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Եզրակացություն | Մեդիամանկավարժական բլոգ
Уведомление: Թարգմանչական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)