Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր

Varaga

Ես ինձ սենտիմենտալ չեմ համարում, բայց արի ու տես…

Վանա լիճն ու Սիփանը հուզեցին, որովհետև չափից շատ էին անուշ ու նախշուն, Անիում հուզվեցի, որովհետև լիուլի, ափեափ ազատություն, վեհություն զգացի ու տեսա: Հուզեցին Արաքս գետի թափն ու հախուռն ուժը, Թոնդրակ լեռան հաստատուն դիմագծերը, խստաբարո դեմքն ու պահանջկոտ բնավորությունը: Բայց Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր…

Այն դեպքում, երբ  Վարագավանքը միակն էր (իմ կարճ խելքով), որի հետ հանդիպմանը քիչ թե շատ պատրաստ էի. քիչ թե շատ ծանոթ էի, ուսումնասիրել էի, գործի բերումով (Ծիսական տոնացույցի Վարագա Սուրբ Խաչի մասին նյութը պատրաստելիս) բավականաչափ կարդացել էի, փորփրել էի անգամ թուրքական կայքերը:

Բայց Նրա հետ հանդիպման հենց առաջին վայրկյաններին հասկացա, որ չէ, չեմ ճանաչում, չգիտեմ Վարագավանքին:

Երբ տեղ հասանք, դուռը փակ էր ու մինչև կբացեին, պտտվում էի Վարագավանքի շուրջբոլորը: Մեջս վախ կար (հիմա եմ հասկանում, որ դա վախ էր): Վախ, որի անունը հիասթափություն է: Նայում էի հողակույտի ու քարակույտի մեջ թաթախված-ամփոփված Վարագավանքին ու վախենում, բա որ…

Ու, երբ վերջապես բացվեցին Վարագավանքի դռները, հիշում եմ, վախվխելով ներս մտա ու առաջին պահին գլխապտույտ ունեցա (երևի սրտի ծնկները հենց այդպես են ծալվում)…

Ինչ էլ որ ասելու լինեմ, սիրելի ընթերցող, ասածս, մեկ է, առաջինը ես չեմ հավանելու, որովհետև կցկտուր կերպով եմ փոխանցելու Վարագավանքում ունեցած զգացողություններս:

Անսպասելի՝ խորությամբ ու բարձրությամբ, անսպասելի՝ գեղեցկությամբ ու վեհությամբ, անսպասելի՝ որմնանկարների գույնով ու արտահայտչականությամբ, անսպասելի՝ զարդախաչերի միագիծ շարժունակությամբ ու անկրկնելիությամբ: Մի բառով՝ անսպասելի:

Աստված իմ, այդ  մթության ու խոնավության մեջ  ինչքան լույս ու տաքուկ բան կար. կուրացնելու չափ շատ լույս ու հոգին թաքուն համբուրող տաքություն: Ականջին շշնջացող ինչքան շատ խոսք ու ասելիք կար՝ խլացնելու չափ շատ բառուբան: Խենթանալու բան էր…

Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր:

Հ.Գ. Արևմտյան Հայաստանից հետս բերած դեռ լիքը զգացողություններ կան, որ ցայսօր էլ չեմ կարողանում հասկանալ ու բացատրել:

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Վարագավանքի պատճառած հուզմունքն ուրիշ էր»

  1. Уведомление: Խորոտ ու անուշ Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Վարագա Սուրբ Խաչի տոն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Ապրիլքսանչորսյան մտորումներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հիշողությունն էլ  գույն ու հոտ ունի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Այդպես փրկվեցավ Աղթամարը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Հասկացողը կհասկանա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s