Այդպես փրկվեցավ Աղթամարը

Van«Մարմարա» թերթը տպագրել է վերջերս իր մահկանացուն կնքած, «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի ասպետ, 1951թ. «Ջումհուրիեթ» թերթի թղթակից Յաշար Քեմալի հիշողություններից մի հատված. «Աղթամարի եկեղեցւոյ փրկութեան թուականն է՝  25 Յունիս 1951թ… Շոգենաւ առի, դէպի Վան կ՚երթայի։ Միւս կողմէ չէի գիտեր թէ «Ճումհուրիյէթ» թերթին ղրկուած իմ յօդուածներս հրատարակուած էի՞ն թէ ոչ։ Շոգենաւին մէջ դիմացս սպայ մը նստած էր, օձիքին վրայ ալ օձի նշան կար, ուստի հասկցայ որ բժիշկ էր։ Բժիշկին քով տրցակ մը «Ճումհուրիյէթ» կար, թերեւս 20 հատ։ Մարդը թերթը բացած կը կարդար։ Իմ անունս տեսայ եւ շատ ուրախացայ։ Ուրեմն յօդուածս հրատարակուած էր։ Անմիջապէս բժիշկին քով վազեցի եւ մեծ յուզումով հարցուցի. «Հարիւրապետս, կրնա՞մ ձեր թերթին նայիլ անգամ մը»։ Հարիւրապետը զարմացաւ իմ յուզումը տեսնելով բացատրեցի, այն ատեն «դուք Եաշար Քէմա՞լն էք ուրեմն» ըսաւ…

Հարիւրապետը ըսաւ. «Այս ի՞նչ բախտ է, լաւ որ ձեզի հանդիպեցայ։ Հոս Աղթամար կղզիի մէջ հայերէ մնացած եկեղեցի մը կայ։ Ճարտարապետական գլուխ գործոց մը։ Այս օրերուն կը փլցնեն զայն։ Վաղը ձեզ հոն պիտի տանիմ։ Այս եկեղեցին այս հողերուն հարստութիւնն է նոյնիսկ եթէ հայերը շինած ըլլան զայն։ Մարդկութեան ապրանքն է ով կ՚ուզէ ստեղծած ըլլայ։ Կրնա՞ք օգնել ինծի եւ իմ հայրենիքիս…» Իրիկուան ժամերուն Վանի նաւահանգիստէն շոգենաւ նստանք, հարիւրապետ Տօքթ. վիրաբոյժ Ճավիթ պէյ զիս տարաւ Վանի միակ պանդոկը։ Իրարմէ բաժնուեցանք յաջորդ օր մէկտեղուելու որոշումով։ Հարիւրապետը առաւօտուն կանուխ եկաւ զիս առնելու։ Աղթամար եկեղեցի պիտի երթայինք։ Մեր այդ շրջանի Վանի թղթակիցն էր Իլիաս Գիթապճը, 60 տարեկան հասուն, գեղեցիկ մտածումներով մէկն էր։ Հարիւրապետին հետ նախ գացինք զինք տեսնելու, ան շատ բան պատմեց մեզի եկեղեցիին մասին։ Ձեռքէն եկածը ըրեր է, բայց չէ յաջողեր փլուզումին առաջքը առնել։ Կուսակալն ալ լաւ եւ բանաստեղծ մարդ է եղեր, սակայն հրահանգ ստացեր է եւ ձեռքէն բան չի գար։

Իլիաս Պէյ ինծի յանձնարարեց. «Հեռաձայնեցէք Նատիր Նատիին` նա այդ շրջանին «Ճումհուրիյէթ»ի խմբագրապետն է ու ազդու մարդու համբաւ ունէ։ Ան մեզ կը հասկնայ, եթէ մէկը արգելք պիտի ըլլայ, ան ալ Նատիր Նատին է»։ Որոշեցինք հեռաձայնել։ Բժիշկին հետ ճամբայ ելանք դէպի Աղթամար։ Փոքրիկ նաւակով մը կղզի ելանք։ Տակաւին կարգը եկեղեցիին չէր եկած, բայց եկեղեցիին մօտը գտնուող փոքրիկ մատուռը գրեթէ փլցուած էր։ Հարիւրապետը խիստ հրահանգեց աշխատաւորներուն. «Մինչեւ որ ես գամ այս եկեղեցիին ձեռք պիտի չդպցնէք»։ Մենք Վան վերադարձանք եւ հեռաձայնով փնտռեցինք «Ճումհուրիյէթ»ի խմբագրատունը։ Այդ օր մինչեւ իրիկուն հեռաձայնը չկապուեցաւ։ Յաջորդ առաւօտ դարձեալ կանուխէն հեռաձայնեցինք։ Քանի մը ժամ վերջ Նատիր Պէյ մեր դիմացն էր՝ իրենց բացատրեցի խնդիրը, որքան որ իմացած էի հարիւրապետէն։ Նատիր պէյ պատասխանեց. «Մի՛ յուզուիք Ավնի պէյ այս խնդիրը կը կարգադրէ։ Զինքը լաւ կը ճանչնամ, քաղաքակիրթ մարդ է»։ Ավնի Պաշմանը այդ շրջանին կրթական նախարար էր։ Երկու օր վերջ Իլիաս Գիթապճը եւ հարիւրապետ Ճավիթ պէյ պանդոկս եկան՝ շատ ուրախ էին։ Ավնի Պաշման հեռագիր քաշեր է որպէսզի կուսակալը դադրեցնէ փլուզումը…

Այդպես փրկվեցավ Աղթամարը»։

Աղբյուր՝  Ռուբեն Շուքյանի ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև՝

Գեղեցկություն՝ ահա այդ աշխարհի անունը մեկ բառով. Լեո

Աղթամարի Ս. Խաչ եկեղեցի. զարդաքանդակներ

Վանա լիճ. Աղթամար կղզի

Վանա լիճը օրվա տարբեր ժամերին

Վան. Մհերի դուռ կամ Ագռավու քար

Վան. Վարագավանք

Վան. Բերկրիի ջրվեժ

Հ.Գ. Ի դեպ, քիչ առաջ Թուրքիայի մշակույթի և տուրիզմի նախարար Օմեր Չելիքը Twitter-ի իր էջում գրառում է թողել՝  Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցին մտել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ժամանակավոր ցանկ։

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s