Հովվին դուր է գալիս ցանկացած եղանակ

entoniՄի ճամփորդ հովվին հարցնում է.

-Այսօր ինչպիսի՞  եղանակ կլինի:

Հովիվը պատասխանում է.

-Այնպիսին, ինչպիսին ինձ է դուր գալիս:

-Իսկ դու որտեղի՞ց գիտես, որ եղանակը կլինի հենց այնպիսին, ինչպիսին քեզ է դուր գալիս, -զարմանում է ճամփորդը:

-Գիտակցելով, որ հնարավոր չէ ունենալ այն, ինչը քեզ է դուր գալիս, սըր, ես սովորել եմ ընդունել այն, ինչ տեղի է ունենում: Այնպես որ, ես միանգամայն համոզված եմ, որ կլինի այնպիսի եղանակ, որը ինձ դուր է գալիս, -պատասխանում է հովիվը:

Երջանկությունն ու դժբախտությունը կախված է ոչ թե  երևույթների էությունից, այլև  այն բանից, թե մենք ինչպես ենք արձագանքում այն բանին, ինչը տեղի է ունենում:

Էնթոնի դե Մելլո, «Երբ է Աստված ծիծաղում» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 Responses to Հովվին դուր է գալիս ցանկացած եղանակ

  1. Аватар Margarit Margarit:

    Շնորհակալություն,Նունե ջան:

    Нравится

  2. Аватар Նունե Մովսիսյան Նունե Մովսիսյան:

    Ես եմ շնորհակալ:

    Нравится

  3. Уведомление: Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Ответить на Նունե Մովսիսյան Отменить ответ