Որտե՞ղ փնտրել ճշմարտությունը

entoniՄի երիտասարդ տղամարդ, ով ուզում էր, ինչ գնով էլ լինի, գտնել Ճշմարտությունը, այնքան ուժեղ գտնվեց, որ թողեց իր ընտանիքը, ընկերներին և գնաց Ճշմարտությանը փնտրելու: Նա եղավ բազմաթիվ երկրներում, կտրեց, անցավ շատ ծովեր, բարձրացավ լեռներ, անցավ ծանր փորձությունների ու տառապանքի միջով:

Մի օր նա արթնացավ այն մտքից, որ ինքն արդեն  յոթանասունհինգ տարեկան է, բայց դեռ չի գտել ճշմարտությունը, ու հուսահատությունից որոշեց դադարեցնել որոնումներն ու վերադառնալ տուն:

Ու,  քանի որ նա այլևս առաջվա նման ջահել չէր, տունդարձի ճանապարհը նրանից խլեց երկար ամիսներ:

Նա հասավ տուն, բացեց դուռն ու… գտավ բոլոր այդ տարիներին իրեն սպասող Ճշմարտությանը:

Հարց. «Այդ ճամփորդություններն օգնեցի՞ն նրան գտնել Ճշմարտությունը»:

Պատասխան. «Ոչ, բայց ճամփորդություններն օգնեցին ճանաչել նրան»:

Էնթոնի դե Մելլո, «Երբ է Աստված ծիծաղում» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 Responses to Որտե՞ղ փնտրել ճշմարտությունը

  1. Аватар Blognews.am Blognews.am:

    Ձեր գրառումը տեղ գտավ http://www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    Нравится

  2. Уведомление: Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Որտե՞ղ փնտրել ճշմարտությունը – Բարի գալուստ Լիլի Ավագյանի բլոգ

Ответить на Blognews.am Отменить ответ