Մի անգամ մուրացիկ մեկը տեսավ բանկիրի, ով դուրս էր գալիս գրասենյակից:
-Պարո՛ն, ես մի բաժակ կոֆե եմ ուզում,-խնդրեց նա:
Բանկիրը նայեց մուրացկանին ու խղճաց նրան. վերջինս դժբախտ ու կեղտոտ տեսք ուներ:
Բանկիրը պատասխանեց.
-Ահա՛, վերցրո՛ւ մեկ դոլլար: Սրանով դու կարող ես գնել տասը գավաթ սուրճ:
Հաջորդ օրը մուրացկանը բանկիրին սպասում էր գրասենյակի դռների մոտ: Տեսնելով բանկիրին՝ մուրացկանը մոտեցավ նրան ու ոտքով հարվածեց.
-Հե՜յ,-զարմացավ բանկիրը,-ի՞նչ է, գժվեցի՞ր:
-Սա քեզ՝ քո ախմախ կոֆեի համար: Դրա պատճառով ես ամբողջ գիշեր աչք չեմ փակել:
Ես ընդունում եմ, որ լավություն եմ արել քեզ: Կարո՞ղ ես ինձ ներել դրա համար:
Էնթոնի դե Մելլո, «Երբ Աստված ծիծաղում է»
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Уведомление: Էնթոնի դե Մելլո, պատմվածքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
:) կա նման բան :)
НравитсяНравится
Հա, կա: Հիշում եմ. երբ հորս ինչ-որ բանով վիրավորում էին, գալիս էր տուն, առանձնանում սենյակում ու սկսում մտածել: Մի անգամ հարցրի՝ ինչ է մտածում, ի զարմանս ինձ, ասաց. «Ախր, ինչքան հիշում եմ, ես էդ մարդուն լավություն չեմ արել, ինչից դրդված է ինձ վատություն անում»: Էդպիսի բաներ, Արամազդ ջան:
НравитсяНравится
Уведомление: Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ | ԿՈՎԿԱՍ.comԿՈՎԿԱՍ.com
Լավն էր!!!
НравитсяНравится
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ — Նանե Այնթաբյան
Уведомление: Դու էլ, քո ախմախ կոֆեն էլ – Մտափունջ