Մշո Ս. Կարապետ

Msho S. Karapet. xoran

Տարոնի աշուղները երգում էին..

«Լուսավորիչը ժողվեց դիվան՝ լցեց զնդան.
Կաղ դեն եկավ ասաց. «Յաման,
Զիս մի դներ զնդան։
Ես կեղիմ սուրբ Կարապետու փոշեհան…»։

Msho S.KarapetՎանքը կառուցվել է 4-րդ դարում։ Ըստ ավանդության հիմնել է Գրիգոր Լուսավորիչը, նրա մահից հետո մարմինը ամվափվել է ս. Կարապետ կոչված մատուռի տակ։ Ս. Կարապետի վանքը գտնվում է Մուշ քաղաքից դեպի հյուսիս-արևմուտք, Քարքե կոչվող լեռան լանջին։ Ս. Կարապետը միայն մի եկեղեցի կամ տաճար չէ, այլ մի քանի տաճարների ամբողջություն, որոնք կազմում են սրբավայրերի մի խումբ։Նա ամենագեղեցիկն ու ամենաընդարձակն է եղել գավառական վանքերից։ Ս. Կարապետի վանքը Արևմտյան Հայաստանում համարվում էր ամենամեծ ու ամենանվիրական սրբավայրը։ Նա ոչ միայն Տարոն աշխարհի ամենանշանավոր վանքն էր, այլև ամբողջ հայությանը ծանոթ մեծագույն մենաստանը ս. Էջմիածնից հետո։ Նրա համբավն ու հռչակը դուրս էր եկել ազգային սահմաններից և դարձել նաև սրբավայր տեղացի և օտար ազգերի համար: Բացի այդ, մեր մատենագիրների մոտ կան հիշատակություններ, որ օտարազգի քրիստոնյաներ շատ հաճախ են ուխտի եկել ս. Կարապետի վանքը։

Ինչպես Մուշի մյուս վանքերը, նույնպես և ս. Կարապետի վանքը հայտնի է եղել մի քանի անուններով։ Համանուն շատ եկեղեցիներից տարբերելու համար նրան անվանել են Մշո կամ Մուշի ս. Կարապետ, նաև Մուրատտու կամ Մուրատատուր ս. Կարապետ, ինչպես նաև Մշո Սուլթան ս. Կարապետ։ Նա կոչվել է նաև Իննակնյա վանք, վանքի մոտակայքում իրար մոտ բխող ինը սառնորակ, աղբյուրների պատճառով։ Կոչվել է նաև Գլակա վանք՝ իր առաջին վանահոր Զենոբ Գլակի անանով, որը ասորի եպիսկոպոս էր և տեղի վանահայրը։ Նա է մեզ հասցրել տեղեկություններ վանքի հիմնադրման և սկզբնական շրջանի պատմության մասին։ Մի այլ ստուգաբանություն ասում է նաև, որ Գլակա է կոչվել, ոչ թե Զենոբ Գլակի անունից, այլ վանքի մոտ գանվող միաձայն գլգլան ջրվեժների պատճառով։

Ս. Կարապետի ավագ տաճարը կառուցվել է սրբատաշ քարերից, մեծ մասամբ գորշ գույնի։ Առաստաղը հյուսված է մանր ու բազմաթիվ կամարներից, իսկ ներքևից տասնվեց մեծ և կլոր սյուներ՝ միակտոր ու միջակ մեծությամբ, պահում են առաստաղը։ Ունեցել է հինգ մատուռներ և տասը խորաններ։ Զանգակատունը եղել է շատ շքեղ և մեծ, կախված են եղել չորս մեծ զանգակներ, որոնց ղողանջները լսվում էին Մուշի դաշտի հեռավոր վայրերում։

 

37282223_10216745080610352_7971861791351242752_n.jpg

Արտաքին դռնից մտնում ենք գավիթ, որը ներսից և դրսից նույնպես պատած է սրբատաշ քարերով։ Այն, համեմատած եկեղեցու ընդարձակության հետ, շատ փոքր է, որովհետև գավիթը նախատեսված է որպես պատվանդան հոյակապ զանգակատան համար։ Գավթի պատերը և ներսից, և դրսից ծածկված են հին ժամանակների գրություններով ու արձանագրություններով։ Երկրորդ դռնով, մի աստիճան ցած իջնելով, մտնում ենք տաճար, ուր տպավորությունը շատ ազդեցիկ է։ Տաճարը կամ ժամատունը բարձրանում է հին վկայարանի վրա, որտեղ, ըստ ավանդության, Գրիգոր Լուսավորիչը ամփոփել է ս. Կարապետի և Աթանագինե եպիսկոպոսի նշխարները։ Ավագ խորանը ս. Խաչի անունով է։ Դեպի աջ բացվում է ս. Ստեփաննոսի մատուռի դուռը, որի երկու կողմերին փոքրիկ խորաններ կան, գեղեցիկ կամարներով՝ նվիրված Պետրոս և Պողոս առաքյալներին։ Իսկ Պետրոս Առաքյալին նվիրված խորանի մոտ, Ստեփաննոսի մատուռին կից, մի ուրիշ խորան էլ կա նվիրված՝ Հակոբոս Տեառն եղբորը։

Ավագ խորանի ձախ կողմում ս. Կարապետի մատուռն է, որի դռան մոտ մատուռի պատին կից, մի ուրիշ խորան կա նվիրված Լուսավորչին։ Այսպիսի հինգ խորաններ էլ կան ժամատան մեջ, չհաշված մատուռների խորանները։ Տաճարի լայնության կենտրոնում գտնվում է Ավագ սեղանը՝ քառակուսի և վայելուչ բեմով, որը տաճարը բաժանում է երկու մասի։ Մի կողմում ս. Կարապետի, իսկ մյուս կողմում ս. Գևորգի խորաններն են։ Ավագ սեղանի աջակողմյան մասը զարդարված է մարմարյա խաչքարերով, որոնց վրա արձանագրություններ կան։ Ավագ սեղանի վրա բարձրանում է նաև մի ոսկեզօծ գեղաքանդակ խաչկալ, որի վրա դրված է ս. Աստվածածնի պատկերը՝ շրջապատված հրեշտակներով։ Գեղեցիկ է ս. Կարապետի զանգակատունը։ Նա գմբեթավոր է, և հենված է ութ սյուների վրա։

Զանգակատունը մի սեղան ունի ս. Հոգու անունով։ Ս. Կարապետի ժամատան սալահատակում զետեղված են վեմեր, որոնք ծածկում են հայ պատմագիրների հիշատակած իշխանների և ռազմիկների գերեզմանները։ Սասանյանների դեմ մղված արյունահեղ պատերազմներն ենք ակամայից հիշում, գրում է Լինչը, տեսնելով, Մուշեղի, Գայլ Վահանի և Սմբատի գերեզմանները։ Ս. Կարապետի վկայարանը բոլորից հին շենքն է համարվում։ Նրա երկարությունը տասը մետր է, լայնությունը վեց մետր, բարձրությունը տասնհինգ մետր։ Ս. Կարապետի վկայարանը կառուցված է առանց սյուների։ Չորս կողմը ձգված են կամարներ։ Խորանի աջ կողմում գտնվում է վեցից յոթ մետր բարձրությամբ խաչքար, որը պատկերների, դրվագների, քանդակների նրբությամբ իր տեսակի մեջ սքանչելի է։ Բեմի ներքևը զարդարված է մարմարյա խաչքարերով, թվով հինգ հատ, որոնց վրա կան արձանագրություններ:

Ս. Կարապետի շուրջը կան նաև այլ սրբավայրեր։ Գերեզմանատան հարավային մասում է գտնվում ս. Գևորգ տաճարը, որը նույնպես առանց սյուների է կառուցված։ 1866 թվականի երկրաշարժի ժամանակ ճեղքվել էին նրա կամարները։ Այս տաճարը օգտագործվել է որպես մատենադարան և մատյանների պահեստ։ Միևնույն ժամանակ այստեղ պահվել են եկեղեցական մյուս կարևոր իրերը, սպասքներն ու անոթները, որոնցով հարուստ է եղել ս. Կարապետի վանքը։Գերեզմանատան աջակողմում է գտնվում ս. Ստեփանոսի տաճարը, որը նման է ս. Կարապետի վկայարանին, սակայն ավելի ընդարձակ է, լուսավոր և գեղեցիկ։ Ս. Աստվածածնա վկայարանը նույնպես կառուցված է առանց սյուների, հատակը չի սալարկված։ Ունի երկու խաչկալներ։ Ս. Աստվածածնա վկայարանը Հովհաննու Կարապետի տոնին տրամադրվում էր ասորի հոգևորականներին, որոնք գալիս մասնակցում էին տոնակատարությանը։

Տաճարի ետևում Խաչբակն է, որտեղ թաղված են վանահայրեր, վարդապետներ։ Իսկ հյուսիսային և արևմտյան կողմերում երկհարկանի խուցեր են, որոնք ուխտավորների և վանքի պաշտպանության համար են եղել։ Սրանց միջև կառուցվել է վարժարանը և աշակերտների ննջասենյակները։ Հարավ-արևմտյան բակում գտնվում է ս. Հարություն մատուռը, որը շրջապատված է քարե պարսպով։ Ըստ ավանդության այստեղ է եղել «դևերի կայանը», որը կործանել է Լուսավորիչը։ Ժողովուրդը այն անվանել է «Դժոխքի դուռ»։ Եվ երբ Լուսավորիչը կործանել է նրանց մեհյանը, ապա դևերին շղթայակապ իջեցրել է անդունդի մեջ։

Լուսանկարում՝ Մշո Ս. Կարապետի խորանը https://www.facebook.com/BirZamanlarAnadoludaErmenilerVardiHalaVar
Աղբյուր՝ Տարոնի պատմական հուշարձանները
Մշո Ս. Կարապետ վանքի լուսանկարները
Մշո Ս. Կարապետի խաչի լուսանկարները
Նաև՝  Մշո Առաքելոց վանքի դուռը

Տատս պատմում էր…

Հ.Գ. 1915 թվականի ցեղասպանությունից հետո թուրքերը պայթեցրել են Մշո Սուրբ Կարապետը: Ավերակների վերածված վանքի զարդանախշերն ու խաչքարները տեղի քրդերի կողմից օգտագործվել են որպես շինանյութ:  Մշո Ս. Կարապետից միայն մի պատ է մնացել:

Mso S.Karapet

Լուսանկարը՝ http://armsymbol.blogspot.com/2012/04/blog-post.html

Մշո Ս. Կարապետի դուռը (գտնվում է Կանադայում. մասնավոր հավաքածու)

Msho Araqeloc vanqi dur

Լուսանկարը՝   http://mar-amirchanyan.livejournal.com/pics/catalog/337/16415

Մշո Ս. Կարապետի խաչը

Msho S. Karapeti xach

 

 

 

 

 

 

Լուսանկարը՝  http://www.tert.am/am/news/2013/08/15/surb-karapet/

Msho S. KarapetMsho S.Karapet

Մշո Ս. Կարապետը մինչև 1915թ., Մշո Ս. Կարապետի քարերից

Մշո Սբ Կարապետ վանքի ավերակները

Աղբյուրը` raa.am

Նյութը պատրաստեց Նունե Մովսիսյանը

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

16 отзывов на “Մշո Ս. Կարապետ

  1. Уведомление: Մշո Առաքելոց (Թարգմանչաց) վանքի դուռը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Տատս պատմում էր… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Մշո Ս. Կարապետ. Նունե Մովսիսյան | Blog.mskh «Մխիթար Սեբաստացի»

  6. Уведомление: Մուշի Ս.Մարինե եկեղեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Վարդավառը գալիս ա… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Գարեգին Սրուանձտեանց, «Գրոց ու բրոց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Սուրբ Ծննդյան հեքիա՞թ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Վարդավառը գալիս ա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Վարդավա՛ռ է, վարդավառի կիրակի… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը. Մուշ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Շնորհակալ եմ, Էրգիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Ծեսը` հանրակրթության բաղկացուցիչ — Սեբաստացիական մեդիադարակ

  15. Уведомление: Գարեգին Սրուանձտեանց «Գրոց ու բրոց» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  16. Уведомление: Վարդավառ (լրացված) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s