Մշո Սուրբ Առաքելոց վանք, վանքային համալիր պատմական Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառում (ներկայիս Թուրքիայի Մուշի գավառի տարածքում, Մուշ քաղաքից 5 կմ դեպի հարավ-արևելք)։ Ըստ ավանդության` վանքը հիմնադրվել է Գրիգոր Լուսավորչի կողմից, իր անունը ստացել է վանքում ամփոփված տասներկու առաքյալներից մի քանիսի մասունքների պատճառով։ Ի հիշատակ առաքյալների, կոչվել է նաև Տասներկու առաքելոց վանք։ Տարբեր ժամանակներում կոչվել է նաև Ղազարու կամ Եղիազարու վանք։ Ըստ ավանդության` վանքի առաջին վանահայրը եղել է Եղիազար անունով մի հոգևորական։
1915թ. բարբարոսաբար ավերվեց միջնադարյան հայ մշակույթի և գրչության նշանավոր կենտրոն Մշո Առաքելոց վանքը: Ներկայումս պահպանվել են միայն ավերակները։ Փայտի նրբաճաշակ փորագրման գլուխգործոց է Մշո Առաքելոց եկեղեցու դուռը։
Գերմանացի հնագետները դիմեցին թուրքական իշխանություններին տեղահանված դուռը Բեռլին փոխադրելու համար: Սակայն ռուսական զորքերի առաջխաղացումը խափանեց այդ ծրագրի իրականացումը:
1916թ. անվանի պատմաբան, հնագետ Սմբատ Տեր-Ավետիսյանը նահանջած թուրքերի կողմից լքված ավարի մեջ Բիթլիսում հայտնաբերեց Մշո վանքի դուռը: Գաղթականների խմբի հետ դուռը հասցվեց Թիֆլիս` Հայոց Ազգագրական ընկերության թանգարան, իսկ 1925թ. բերվեց Հայաստանի պատմության թանգարան:
Փրկված դուռը հայկական միջնադարյան արվեստի գլուխգործոցներից է և Գրիգոր Լուսավորչի կողմից դեռևս 312թ. հիմնած Մշո Առաքելոց (Թարգմանչաց) վանքի եզակի մասունքներից մեկը:
1134թ., վարպետը` Թորոս, Գրիգոր, գծողը` Ղուկաս
Ինչպես փրկվեց Մշո Առաքելոց վանքի դուռը
Պատմությունը պահպանել է 1134 թվականին Մշո Սուրբ Առաքելոց վանքի երկփեղկանի փայտյա դուռը ստեղծած վարպետների անունները` գծող Ղուկաս, փորագրիչներ Թորոս և Գրիգոր: Շուրջ 9 դար առաջ մեծ վարպետությամբ փորագրված այդ դուռը` հայկական միջնադարյան կիրառական արվեստի գլուխգործոցներից է և Գրիգոր Լուսավորչի կողմից դեռևս 4-րդ դարի սկզբին հիմնած Մշո Առաքելոց վանքի եզակի մասունքներից: Դռան փեղկերը ծածկված են երկրաչափական զարդանախշերով, շրջանակի աջ և ձախ կողմերը՝ կենդանակերպի, իսկ վերնամասը՝ հեծյալների բարձրարվեստ հարթաքանդակներով։
1-ին աշխարհամարտը արհավիրք դարձավ պետականություն չունեցող և երկու պատերազմող կայսրությունների հակամարտության մեջ ներքաշված հայ ժողովրդի համար: Ռուսական զորքը սկսեց իր հարձակումը կովկասյան ճակատում 1916-ի սկզբին, երբ Արևմտյան Հայաստանի նահանգներում հայեր փաստացի արդեն չկային: Ռուսական զինուժի կողմից ռազմակալած տարածքներում կազմակերպվեցին գիտական արշավախմբեր, որպիսի հնարավոր լիներ փրկել հայերից մնացած իրեղեն մասունքները: 1915-ի ցեղասպանության ընթացքում թուրքերի կողմից բարբարոսաբար ավերված էր նաև միջնադարյան հայ մշակույթի և գրչության նշանավոր կենտրոն Մշո Առաքելոց վանքը: Բայց մինչ այդ ջարդարարները վաճառելու նպատակով տեղահանել և թաքցրել էին Մուշի եկեղեցիների դռները տարբեր վայրերում:
Մշո Առաքելոց վանքի դուռը պատահաբար հայտնաբերում է հնագետ-պատմաբան Սմբատ Տեր-Ավետիսյանը 1916-ի ամռանը Բիթլիսում: Նա ճանաչում է դուռը թուրքերի կողմից լքված և հայերից թալանված գույքով անկանոն լցված պահոցներից մեկում: Գաղթականների մի խմբի հետ դուռը դժվարությամբ հասցվում է Թիֆլիս և պահվում Հայոց Ազգագրական ընկերության թանգարանում: Հետագայում արդեն հնագետ Աշխարհբեկ Քալանթարի ջանքերով դուռը փախադրվում է Երևան, Հայաստանի պատմության թանգարան, որտեղ էլ մինչ այժմ պահվում է` որպես Արևմտյան Հայաստանի դարպասների յուրօրինակ խորհրդանիշ:
Աղբյուր` http://www.historymuseum.am/expositions/?id=19&lang=arm
Ռուբեն Շուքյանի ֆեյսբուքյան էջից
Լուսանկար` http://team-aow.discuforum.info/t3321-Mus-Mouche-Arakelots-Ermeni-Manast-r.htm
Նաև՝ Մշո Սբ Կարապետ
Уведомление: Մշո Առաքելոց (Թարգմանչաց) վանքի դուռը | ԱՆԺՈՒՐ ՄԵՐԻ
ինձ դուր եկավ այս նյութը որի վերնագիրն է Մշո Առաքելոց Թարգմանչաց վանքի դուռը այդ դուռը հիմա գտնվում է Հայաստանի պատմության թանգարանում շատ հետաքրքիր տեղեկություն էր:
НравитсяНравится
http://gevorgmskh.wordpress.com/2013/04/29/%
НравитсяНравится
Уведомление: Մշո Ս. Կարապետ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Տատս պատմում էր… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մուշի Ս.Մարինե եկեղեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Վանի պարետը՝ Արտավազդ Թումանյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Զորավար Անդրանիկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուխտի իմ խորհրդանիշը. Մուշ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մուշի իմ խորհրդանիշը` տատս | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)