Վահագն Դավթյան «Ի սկզբանե էր բանն…»

vahagn davtyanՀատվածներ «Ի սկզբանե էր բանն…» գրքից

«…Իսկ լքված ու ավերված գյուղե՞րը: Դրանք վերքեր են Հայաստանի մարմնի վրա, որոնց ճշգրիտ ախտորոշումը ոչ մի գիտնական դեռ չի տվել և չի կանխորոշել դրանց բերած արհավիրքների մեծությունը:
Լքված գյուղերը լոկ լքված տներ, հողեր ու այգիներ չեն. լքված անցյալ է դա, լքված պատմություն, դարերով ստեղծված բարոյականության, աշխատանքային ավանդների լքված սրբություն, լքված բանահյուսություն, կենդանի լեզվի ու ոճերի, իմաստուն ասացվածքների հանգած քուրա և, վերջապես գրողների, բանաստեղծների, արվեստագետների, հայագետների, ազգագրագետների ամայի ծննդատուն… Ես չեմ հավատում, որ ասֆալտի վրա կարող են բանաստեղծներ և առհասարակ արվեստագետներ ծնվել: Ճշմարիտ արվեստագետների կնքահայրը բնությունն է, խոստովանատեղին` լեռը, անտառը, դաշտը, կիրճը, քարանձավը, իսկ բարոյականությունն ու աշխատանքային ազնվությունը` խոստովանահայրը: Վերհիշեցեք մեր արվեստի մեծությունների կենսագրությունները և կհամոզվեք դրանում:
Ուրեմն գյուղերի պարպումը հոգիների պարպում, հիշողության հանգում է նշանակում նաև…»:

►Նախանձն ամենից անպտուղ զգացմունքն է: Իսկական արվեստագետները երբևէ չեն նախանձում իրար, արհեստավորներն են իրար նախանձում:

…Իսկական բանաստեղծության մեջ 2×2-ը երբեք հավասար չէ չորսի: 2×2-ի պատասխանը կամ հարցական նշանն է, կամ՝ կախման կետը: Ավելի ճիշտ՝ երկուսը միասին:

► Պատմության մոռացությունը ծանր հիվանդություն է, որ խեղանդամում է հոգին, այնտեղից դուրս մղում՝ սրբացած ավանդույթների, բարոյական բարձր ու ստուգված արժեքների կենարար ուժը և ուզածդ ժողովրդի շատ արագորեն կարող է վերածել մի անկազմակերպ , սպառողական հոգեբանությամբ ապրող, հայրենի հողի, մայրենի լեզվի նկատմամբ՝ անտարբեր ամբոխի:

►…Ես խոր հավատ ունեմ հայոց լեզվի նկատմամբ: Այն լեզուն, որ նախագրային շրջանում կարողացել է Գողթան երգեր ստեղծել, այն լեզուն , որ գրավոր դառնալուց անմիջապես հետո կարողացել է Աստվածաշունչ թարգմանել, այն լեզուն, որ այն պահին, երբ թվում էր մահանա պիտի, Չարենց է ծնել, այդ լեզուն չի կարող մահանալ… Իմ ամենամեծ սերերից մեկը հայոց լեզուն է:

Վահագն Դավթյան,  60- ամյակի հանդիսության ելույթից հատված

«… Մեր գոյության, մեր հարատևության խորհուրդը ինձ պատկերվում է չորս ամրակուռ սյուների վրա հանգչող գմբեթի տեսքով:

Սյուներից առաջինը մեր մեծասքանչ լեզուն է, որ դարերի խորքից դեպի մեզ է գալիս Մեսրոպ Մաշտոցի սրբացած կերպարանքով:

Մյուսը մեր պատմության ու հայրենասիրության ոգին է, որ Խորենացու կերպարանքով է հետևում ինձ, քանի որ նա էր այդ ոգու հայտնաբերողն ու հաստատողը: Նա էր սահմանողը հայրենասիրական այն որակի, որը մեզ ուղեկցում է մինչև օրս: Սյուներից հաջորդը տառապանքով ինքն իրեն զտելու, ինքն իրենից բարձրանալու, ոգու ու խղճի ամենաբարձր ոլորտներին առնչվելու այն հատկությունն է, որն իր հանճարով նվաճեց ու մեզ պարգևեց Նարեկա մեծ ճգնավորը: Աղարտվող, աղճատվող, այլասերվող ժողովուրդները չեն կարող երկար կյանք ունենալ:
Մեր ժողովրդի զորավոր սյուներից մյուսը, իմ խորին համոզմամբ, առողջ, լավատես, կենսահաստատ փիլիսոփայությունն է, որի կրողներից մեծագույնը Հովհաննես Թումանյանն է` լուսեղեն բանաստեղծն ու քաղաքացին: Նա իմ բանաստեղծական ու քաղաքացիական իդեալն է: Ես նրա յուրաքանչյուր տողի հավատավորն եմ: Եվ սա չի վերաբերում նրա միայն պոեզիային, այլև հոդվածներին, նամակներին, հրապարակախոսությանը: Ընթերցում և վերընթերցում եմ դրանք և զարմանքով տեսնում, որ չկա մի միտք, մի դատողություն, մի գաղափար, որ այսօրվա լույսի տակ խունացած կամ սխալ դուրս եկած լինի:
…Ես իմ գրական բավականին երկար ճանապարհին խորապես համոզվել եմ, որ իսկական գրողները, հիրավի ժողովրդականները, նրանք են, ովքեր իրենց ժողովրդի գոյության ներքին կապերը ամրապնդելու մտասևեռում ունեն, ովքեր մտահոգված են իրենց ժողովրդի ազգային և բարոյական նկարագրի անաղարտությամբ:
Մեր ժողովրդի գոյության դարավոր հենասյուները՝ մայրենի լեզվի պաշտամունքն ու պահպանումը, մեր պատմության հայրենասիրական ոգին, հոգու և խղճի Նարեկյան մաքրությունը, առողջ կենսափիլիսոփայությունը օդի ու ջրի նման պետք են մեզ այսօր, եթե ուզում ենք ապրել իբրև հայ ժողովուրդ, իբրև հայոց երկիր:
Ես իմ ամբողջ կյանքում մեր գոյության այդ խորհուրդների նվաստ պարտապանն եմ եղել ու եթե կարողանամ կյանքիս մնացած ժամանակամիջոցում այդ պարտքի մի չնչին մասն իսկ հատուցել, ապա պիտի արդարացված համարեմ իմ գոյությունը և խաղաղ հեռանամ աշխարհից»:

 Աղբյուր՝   Սիլվա Յուզբաշյանի ֆեյսբուքյան էջ, «Վահագն Դավթյան» ֆեյսբուքյան էջ

Կարող եք ծանոթանալ նաև՝  Վահագն Դավթյան, բանաստեղծություններ,

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

6 комментариев на «Վահագն Դավթյան «Ի սկզբանե էր բանն…»»

  1. Уведомление: Վահագն Դավթյան, բանաստեղծություններ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մովսես Սիլիկյանի կոչը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Անի:

    Ամեն ինչ հրաշալի էր,բայց ինձ պետք էր <> բանաստեղծությունը:

  4. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վահագն Դավթյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s