«Վիկտոր Համբարձումյան» նախագիծ

Աշխատանքի հնարավոր ուղղություններ

ընթերցել Վիկտոր Համբարձումյանի «Կտակը»
կազմել առաջադրանքների փաթեթ
գտնել այլ հանճարների կտակներ, նամակներ, խրատներ և ընթերցել
կատարել թարգմանություններ, բառարանային աշխատանք
կազմել հայտնի մարդկանց, ընտանիքի մեծերի խրատների շտեմարան
Նախագծի համառոտ նկարագրություն
Համբարձումյանի «Կտակից» մինչև հայ և օտարազգի նշանավոր մարդկանց կտակներ, մեծերի խորհուրդներից մինչև Կտակարան ու հայրաբանական խրատներ, անվանի մարդկանց նամակների ընթերցումից մինչև արտասովոր ու տարօրինակ կտակների թարգմանություններ, և ի վերջո հարցադրում՝ արդյո՞ք Համբարձումյանի «Կտակը» օրենքի ուժ ունի:
Ներկայացվող պահանջներ
Սովորողը կատարած աշխատանքը հրապարակում է անձնական բլոգում՝ համապատասխան հղումը տեղադրելով  ստորև:
Թարգմանությունների կամ լրաքաղի դեպքում պարտադիր է սկզբնաղբյուրը նշելը:
Բլոգում հրապարակվող աշխատանքը արվում է հնարավորինս գրագետ կերպով:
Նախագծի մասնակիցներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 8.2, 9.2, 9.5 դաս.-ներ
Սովորողն ինքն է  որոշում մասնակցել կամ չմասնակցել նախագծի աշխատանքին: Ազատ է նաև առաջադրանքները կատարելու հարցում (հանձնարարված առաջադրանքը կարող է ամեն օր կատարել, կարող է միանգամից կատարել):
Նկատված թերությունների կամ թերացումների դեպքում սովորողը մինչ նախագծի վերջնաժամկետը ավարտում է աշխատանքը, անհրաժեշտության դեպքում՝  խմբագրում-սրբագրում է իր կամ ընկերոջ աշխատանքը:
Նախագծի սկիզբ՝ սեպտեմբերի 2, ավարտ՝  սեպտեմբերի 18
Նախագծի արդյունք
Նախագծի արդյունքները  սեպտեմբերի 18-ին տեղադրվում են mskh.am-ի «Նախագիծ» բաժնում:
Տեքստային նյութ
Վիկտոր Համբարձումյան, «Կտակ»
«Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս և այլն, կտակում եմ տի­րա­պե­տել հա­յոց լեզվին: Ամեն մեկը պետք է իր պարտքը համարի ուսումնասիրել հայոց լե­զուն, գրա­գետ լինի հայերեն, անկախ նրանից ինչպիսի տոկոս է կազմում նրա մեջ հայկական արյունը:Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում: Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ և գա­ղա­փար­նե­րի մեջ ինձ համար ամենաթանկը  հայոց լեզուն է:
Այդ կապակցությամբ յուրաքանչյուր սերունդ պարտավոր է սովորեցնել հաջորդին հա­յոց լեզվին:
Գիտեցեք, որ իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է և կմնա, քանի ապ­րում եմ, հայոց լեզվին տիրապետելը:
Ցանկանում եմ երջանկություն բոլորիդ: Դա նշանակում է, որ պետք է լավ տիրապետել հայոց լեզվին»:
29. 08․ 1994 թ
Աղբյուրը` http://www.lezu.am/?p=223
Հետազոտական աշխատանքի թեմա
Բացատրեք՝ ինչ է նշանակում  կտակ, բառարանից հանեք «կտակ» բառով կազմված բառեր, դրանց բացատրությունները, կազմեք նախադասություններ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ են աստվածաշնշչյան գրքերը կոչվում կտակարաններ (Հին Կտակարան, Նոր Կտակարան):
Առաջադրանք  6. Կազմեք հայտնի մարդկանց, ընտանիքի մեծերի խրատների շտեմարան:
Առաջադրանք 7. Ի՞նչ տվեց «Վիկտոր Համբարձումյան» նախագծին մասնակցությունը: Համառոտ նկարագրիր (3-5 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը: Նախագծի ընթացքում ինչպիսի՞ դժվարություններ եղան, որքանո՞վ էր արդյունավետ նախագծին մասնակցելը: Ի՞նչ իմացար, ի՞նչ լսեցիր կամ կարդացիր:
Առաջադրանք 8.Նախագծի ամփոփում
Ինքնաստուգում-ինքնագնահատում
  • ծանոթացեք խնդրեմ գնահատման կարգին,
  • մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
  • ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
  • գնահատելուց հետո փորձեք հիմնավորել ձեր իսկ գնահատանիշը
Հարգանքով՝ Նունե Մովսիսյան
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на ««Վիկտոր Համբարձումյան» նախագիծ»

  1. inga:

    http://ingaekishyan.wordpress.com/
    http://meryanjur.wordpress.com/
    Պատրաստեցին՝
    Անժուր Մերի
    Էկիշյան Ինգա

  2. http://dreamyson.blogspot.com/2013/09/oo.html
    Սոնա Խաչատրյանի և Աստա Մամիկոնյանի կողմից թարգմանություններ.

  3. Уведомление: Ուսումնական նախագծերը միջին դպրոցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ուսումնական նախագծերը միջին դպրոցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. mayasimonyan.wordpress.com/2013/09/17/պուբլիլիոս-սիրոս-խրատներ/

  6. Уведомление: Ինչ տվեց ինձ “Վիկտոր համբարձումյան նախագիծը” նախագիծը | astamelody

  7. Уведомление: 33 խրատ. Պուբլիլիոս Սիրոս | astamelody

  8. Уведомление: Կտակ և Նամակ /առաջադրանք 4/ | astamelody

  9. bmartirosyan.wordpress.com/2013/09/18/վիկտոր-համբարձումյան-նախագիծ/
    Բելլա Մարտիրոսյան

  10. Уведомление: Ինչ տվեց ինձ “Վիկտոր համբարձումյան” նախագիծը | astamelody

  11. Уведомление: Սեպտեմբեր-հոկտեմբերի պարապմունքների ծրագիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Ուսումնական օրացույց. կրթահամալիրի տոնացույցը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Ուսուցման նախագծերի մեթոդ | Նաիրա Ավագյանի բլոգ

  15. Уведомление: Ուսուցման նախագծերի մեթոդ | Դասվարի բլոգ a.avagyan@mskh.am

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s