Իրանական ժամանակակից պոեզիա

sara

Կրակի երգեր

— Ցու՞րտ է տունդ.

մի արև եմ ծրարում, փոստում քեզ համար

բառի մեջ մի աստղիկ դիր
ու առաքիր իմ երկինքը.
շատ եմ մութ:

Մանուչեհր Աթաշի

Պիտի ինձ տուն տանեմ,

պիտի տանեմ երեսը լվանամ,

տանեմ՝ հանգստանա,
մխիթարեմ՝ չմտածի,
ասեմ՝ կանցնի, որ չտխրի…
Պիտի ինձ տանեմ քնեցնեմ.
ես հոգնած է:
Ալիռեզա Ռոշան
Բժիշկները տերմիններ ունեն,
որ մենք չենք հասկանում,
մենք` նրանց անհասկանալի ցավեր:
Անհասկացողությունը
ցավ է անասելի —
երանի անասնաբույժներին:
Աքբառ Էքսիռ
Հանգստյան օրվա միջօրեին
ճամփի կեսին
անցանք իրար կողքով
ես ու մահը
նա քաղաք էր գնում, ես՝ գերեզմանոց:
Սաբիռ Հաքա
Ասենք
այն, ինչ չեն ուզում:
Ասեն
այն, ինչ չենք ուզում:
Երբ անձրևի
անձրևանոցները
ոչինչ էլ չեն փոխի:
Մենք անցած-դարձած դիպվածն ենք:
Նոսռաթ Ռահմանի
Միայնակ ամեն բան դժվար է —
միայնակ մեռնել
միայնակ ընթրել
միայնակ ապրել…
Երբ ընտելանում ես քեզ
սկսում ես մենության հետ
ապրել
ընթրել
մեռնել
միայնակ չապրած օրերի պես…
Սեյեդմոհամադ Մառքաբյան

Գիշերային զբոսանք

Պատուհանից
բազկաթոռներն են
երևում
ծածկված
սպիտակ սավանով
ու կինը
որ ետ չի դառնա:
Կիրակի երեկո
ուզում եմ
անպատասխան զանգ լինել քեզ համար
համար, որը չես գրանցել
մտովի կրկնես ինձ
չհիշեսուզում եմ
առանց թույլտվության
թագավորեմ
ենթագիտակցությանդ մեջ:
Սառա Մոհամադի Առդեհալի 
Թարգմանիչ` Էդիկ Պօղոսեան

Զուլալ

Գալիս եմ անձրեւումից շարունակ
ու թափվում մթագնած երկրին
այդ պահին
ծովն է ընկղմվում
զուլալիս մեջ:
Մասուդ Աբդոլռեզայի
Կորած շշունջներ
Գիշերվայ կեսին
ծիծաղիդ ձայնն էր լսվում
պատուհանը բացեցի
ձիւն էր գալիս:
Մահմուդ Ֆալաքի 
 Մեր հանդիպումը
ինչպես ջուրն ու լուսինը
ի՜նչ հեռու
ի՜նչ միահյուսված…
Ղոդսի Ղազիփուր 
 Քամի
Քամին
լռություն է ցանում
արի
ոչինչը հնձենք:
Քուրոշ Համեխանի 
 Քեզ հետ գարունը
մի խենթ է
որ ծառն է մագլցում
ու գնում է
մինչեւ… քամի
քամու հետ
ես ծառից
ընկնում եմ
վեր:
Ծովային
Ծովն է ցայտում շարունակ

լերկ ժայռերին ծովափի
ծովն է ցայտում շարունակ
ափին, քարացած այս երգի…
…երանի քար լինեի:

Եադոլլահ Ռոյաի 

Քո պարզության դեմ

ի՜նչ անմիտ են մեր խոսքերը
երկի՜նք
եւ անհունիդ դէմ
ինչ նեղ է
մեր սիրտը:
Ծառը
Ծառը այն տօնն է
որին արարել են
երկինքն ու
երկիրը։
Գիշեր
Գիշերր մեր փակ աչքերն է
երբ հոգու
ճրագազարդ տոնն ենք հայում:
Բիժան Ջալալի 
Թարգմանիչ՝  Ռազմիկ Ամիրխանյան
Լուսանկարում՝  բանաստեղծուհի Սառա Մոհամադի Առդեհալի

Քարերն ու թռչունները

Քո սերը
թռչուն էր,
որ պատի քարերից մեկի տեղում
բնավորվեց:
Պատ է
քո սերը,
ամեն քարը՝
թռչուն:

Նամակ

Այնքա՜ն եմ ուզում նամակ գրել…
Նամականիշ կա, ծրար էլ
ու մի աշխարհ խոսք.
երանի ինչ-որ տեղ
մեկի աչքը ճամփին լիներ:

Սառե Դասթառան

Ինձ ուսուցանիր տոկունությունը քո համբերության

Բոլոր անհամբեր թմբուկները
Հարվածում են երակներիս պատերին,
Եվ բոլոր զանգերը
Ղողանջում են սրտիս մեջ,
Միթե՞ դու էլ իմ լռությանն ես խաբվում,
Ասես քո ժամանակը
Տարբերվում է իմ ժամանակից:
Ինձ ուսուցանիր տոկունությունը համբերության,
Չլինի հանկարծ այլոց ներկայությամբ
Քղանցքդ բռնեմ
Կամ կառչեմ քո ժպիտից:

Միակ մեղքս հայելուն նայելն էր

Միակ մեղքս հայելուն նայելն էր
Եվ անէանալը քո մեջ,
Երբ ինձ էիր նայում…
Միակ մեղքս բացելն էր լուսամուտի
Եվ հրավիրելը քո մազերի բույրին,
Որ տարածվի իմ մենության այգու մեջ:

***
Բոցը ելավ
Եվ մթությունը այրվեց…
Լույսից հարցրի անունդ,
Ցույց տվեց արտը…
Եվ տեսա
Գետնից ամեն մի հյուլե վերցնելով
Արև է դառնում
Եվ ամեն քայլքդ մի նոր բանաստեղծություն`
Կակաչների կրծքին:

Ու որ նայես աստղ է ծլում

Շապկիդ արևը,
Եթե ձեռքերս տաքացնեն
Ամեն մի բառը թռչուն կլինի`
Ճախրանքում:
Ես մինչև ո՞ր բարձրությունը կթռչեմ,
Քեզանից բացի ոչ ոք չգիտի…

Լռությունները միահյուսում եմ,
Ինչպես ուռկանը ձկնորսության,
Սակայն տարածքով ծովի:

Երկրից մինչև երկիր,
Լուսնից մինչև լուսին,
Արեգակից մինչև արեգակ,
Ուր որ նայես աստղ է ծլում
Եվ բոլոր անձրևները
Դառնում են մարգարիտներ:

Փակում եմ աչքերս ու ճամփորդում եմ
Դեպի քո կամքը,
Դեպի այն մարմինը, որ հյուսել եմ
Շուրջը այս մարմնի,
Եվ հարձակվում եմ դեպի բջիջները ճակատագրիս,
Թերևս ինքս իմ մեջ տարալուծվեմ…

Սիրտս դողում է քո վեհատեսությամբ

Ինչպես երեխա ժամանակ
Գրքերի արանքում
Չորացնում էի թիթեռնիկներին,
Քո աստվածային կամքը նույնպես
Դնում եմ այս գրքի մեջ…
Սիրտս նույնպես
Ձմերուկի պես ձեռքս եմ առնում
Եվ քո դիմաց ծնկի եմ գալիս,
Սիրտս դողում է քո վեհատեսությամբ
Եվ լուռ մրմունջով ասում է.
– Գիտեմ իմ գտած ամենաթանկ գոհարը
Քո կամքն է
Քեզ հետ պայման եմ կնքում,
Այս գաղտնիքը նույնպես
Հենց այս գրքի արանքում պահել…

Գիթի Խոշդել

Ինչպե՞ս է կարողանում
այդքա՜ն գեղեցկությունը
կրել այն կինը:

Ինչպե՞ս կկարողանամ…

Մի գիրկ ունեմ միայն,
այդքա՜ն գեղեցկությունը գրկելու համար
քանի՞ մարդ պիտի դառնամ:

Մեհդի Աշրաֆի

ԿԻՆ

Երեսունհինգում
ամեն ինչ երևում է
առանց մերկանալու:

***

Մահը
անծանոթ է,
ով երեքշաբթվա ժողովի կեսին
անխոս կանգնեց,
սև պիջակը հագավ ու գնաց.

ինչպե՞ս գտնել
հեռախոսահամարը:

Սառա Մոհամադի Առդեհալի

Բոլոր շորերս տակնուվրա արեցի-

Վերքերիցս մեկը
կորել է:

Ռուզբեհ Սոհանի

Խորքերում

Խորքերում ապրելն ապահով է,
բայց տգեղ:
Խորքերում ապրող ձկները
չեն բռնվում,
բայց ոչ արևածագն են տեսնում,
ոչ էլ՝ նավերը:
Հիմա մի սիրուն ձի
մտնում է ծովը.
նրան էլ չեն տեսնի:
Այո, տխուր է խորքերում ապրելը:

Ռասուլ Յունան

Երբ քունքերս հին վերքերին դիմանալուց սուր ցավում են…

…Ստիպված եմ լինում
ամենահեռու սիրելիիս մասին
ամենաբարձր ձայնով մտածել:

Ռոյա Զառռին

Անվերնագիր

Ուսիս խփեցիր,
որ մենությունս թափ տաս –
Սիրտդ ինչո՞վ է ուրախ
ձնեմարդու ուսերից ձյունը թափ տալո՞վ:

Գարուս Աբդոլմալեքյան

Պարսկերենից թարգմանությունը`  Էդուարդ Հախվերդյանի, Էդիկ Պօղոսեանի

Աղբյուրը`  granish.orgiranliter.com

Об авторе Նունե Ռուբիկի Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

34 отзыва на “Իրանական ժամանակակից պոեզիա

  1. Уведомление: Ավետիք Իսահակյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: «Ավետիք Իսահակյան». մեդիափաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Արաբական ժամանակակից պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Հոկտեմբեր ամսվա առաջադրանքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Ավ. Իսահակյան, «Սաադիի վերջին գարունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Լրացուցիչ փաթեթ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Lil:

    Սիրելի ընկեր, ես սիրում եմ քո միայնությունը, քո կակաչը, որ չի վախենում իր միօրյա գեղեցկությունից. պայթում է, որ մենք էլ ծաղկենք…

    Нравится

  12. Уведомление: Ջալալ Ադ Դին Ռումի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Ռումի «Անեզր ծովն այդ իմ ներսում է…» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Նոյեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  15. Уведомление: Մերին չի հասնի … | Starfall

  16. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  17. Уведомление: Հոկտեմբեր 2016 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  18. Уведомление: Ուսումնական հոկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  19. Уведомление: Ուսումնական նոյեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  20. Уведомление: Ոխտագնացություն Պարսկահայք — Դասավանդողի մեդիադարակ

  21. Уведомление: Աշնանային արձակուրդ. հոկտեմբերի 23-30 — Դասավանդողի մեդիադարակ

  22. Уведомление: Աշնանային արձակուրդ — Դասավանդողի մեդիադարակ

  23. Уведомление: Ուսումնական դեկտեմբեր — Դասավանդողի մեդիադարակ

  24. Уведомление: Ուսումնական աշուն — Դասավանդողի մեդիադարակ

  25. Уведомление: Ժամանակակից պարսկական պոեզիա | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  26. Уведомление: Օմար Խայամ` պարսկական գրականության խորհրդանիշը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  27. Уведомление: Օմար Խայամ` պարսկական գրականության խորհրդանիշը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  28. Уведомление: Ապրիլ ամսվա առաջադրանքներ.8-րդ դասարան | Հռիփսիմե Գալստյանի բլոգ

  29. Уведомление: Տնային աշխատանք մայրենիից 10.04.2019 | Ռոզա Խաչատրյանի բլոգ

  30. Уведомление: Տնային աշխատանք | Գրիգորյան Վահե

  31. Уведомление: Տնային աշխատանք.10.04.2019 – Արսեն Դանղյան

  32. Уведомление: Տնային աշխատանք – Սուրեն Գրիգորյան

  33. Уведомление: տնային առաջադրանք10․04․2019 — Միքայել Ավագյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s