Մխիթար Սեբաստացի

Mxitar Sebastaci«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի կոչը բոլոր մխիթարյաններին, սեբաստացիներին 

Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
  • ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու առնվազն փորձ։
Սովորողը կատարած աշխատանքը (կամ կազմած առաջադրանքը) հրապարակում է անձնական բլոգում՝ համապատասխան հղումը տեղադրելով  ստորև: Թարգմանությունների կամ լրաքաղի դեպքում պարտադիր է սկզբնաղբյուրը նշելը: Բլոգում հրապարակվող աշխատանքը արվում է հնարավորինս գրագետ կերպով:
Նախագծի նպատակը
Հնարավորինս մանրամասն կարդալ, ծանոթանալ, լսել և իմանալ Մխիթար Սեբաստացու, Մխիթարյան միաբանության մասին
Հայկական համացանցի հարստացում
Նախագծի մասնակիցներ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 8.2, 9.2, 9.5 դաս.-ների սովորողներ, այլ ցանկացողներ: Սովորողն ազատ է առաջադրանքները կատարելիս (հանձնարարված առաջադրանքներից կարող է ընտրություն կատարել, առաջադրանքները կատարել ամեն օր կամ միանգամից): Նախագծին կարող են մասնակցել նաև նրանք, ովքեր կկազմեն հետաքրքիր առաջադրանքներ:
Նախագծի սկիզբ՝  հոկտեմբերի 17, ավարտ՝  նոյեմբերի  3
Ծանոթացեք  մեդիագրադարանի «Մխիթար Սեբաստացի» մեդիափաթեթին, ընտրեք մեկ նյութ, կարդացեք, գրավոր վերապատմեք 5-7 նախադասությամբ, կարդացածը բանավոր ներկայացրեք դասարանում:

Առաջադրանք 1

Ծանոթացեք, ուսումնասիրեք, գրավոր եզրակացություն-հետևություն արեք:

ա. Մխիթար Սեբաստացու մասին տեղեկություններ հաղորդող օտարալեզու կայքերը համեմատեք հայկական նմանատիպ կայքերի հետ: Նշելով աղբյուրը՝ թարգմանաբար ներկայացրեք այն տեղեկություններից հատվածներ, որոնք բացակայում են հայկական կայքերում:

գ. Ուսումնասիրեք նաև Մխիթարյան միաբանության կայքը՝  փոքրիկ հատվածներ թարգմանելով:

դ. Կարդացեք, ծանոթացեք Մխիթար Սեբաստացու գրական ժառանգությանը:

Առաջադրանք 2

Փորձեք կազմել այն տեղանունների աշխարհագրական բառարանը, որտեղ եղել է Մխիթար Սեբաստացին, համակարգչային համապատասխան ծրագրի` Google Earth-ի օգնությամբ պատրաստեք տեսանյութ:

Առաջադրանք 3

Սեբաստիայի Ս. Նշան եկեղեցու մասին տեղեկություններ փնտրեք հանրագիտարաններում (համացանցում բացակայում է): Մուտքագրեք տեղեկությունը՝  տեղադրելով բլոգներում, չմոռանաք աղբյուրը նշել:

Առաջադրանք 4

ա. Մխիթարյան Միաբանության կայքի ձախ անկյունում տեսանելի է 4 տառ՝  Ո. Կ. Վ. Ա.: Փորձիր պարզել՝ ո՞ր բառերի սկզբնատառերն են, և ի՞նչ է ներկայացնում պատկերվածը:

բ. Փորձիր ստեղծել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի զինանշանը:

Առաջադրանք 5

Կարդա Մխիթար Սեբաստացու «Անճառին խորան» տաղը, լսիր շարականը և փորձիր մոնտաժային ծրագրի օգնությամբ նոր տեսանյութ պատրաստել` օգտագործելով Վահե սարկավագի բլոգի «Գրաբարը՝  ծեսի լեզու» նախագծի լուսանկարները:

Առաջադրանք 6

Tiramayr1692 թ. կարճ ժամանակով Սևանի վանքում է հաստատվել Մխիթար Սեբաստացին: Նա թույլ տեսողութուն ունենալով՝  օրեր շարունակ աղոթել է այս պատկերի առաջ և շուտով վերագտել տեսողությունը։ Սրբանկարն այժմ ցուցադրվում է Հայաստանի ազգային պատկերասրահում։

Այցելիր Հայաստանի ազգային պատկերասրահ, տեղեկություններ հավաքիր Հայ եկեղեցու սրբապատկերներից մեկի՝  Սևանի Աստվածամոր մասին  և տեսանյութ պատրաստիր: 

«Մխիթար Սեբաստացի» նախագծի ամփոփում

Սկիզբ՝ նոյեմբերի 4, ավարտ՝  նոյեմբերի 10

Առաջադրանք 7. Համառոտ նկարագրիր (7-10 նախադասությամբ) կատարածդ աշխատանքը: Նախագծի ընթացքում ինչպիսի՞ դժվարություններ եղան, որքանո՞վ էր արդյունավետ նախագծին մասնակցելը: Ի՞նչ իմացար, ի՞նչ լսեցիր կամ կարդացիր:

Ինքնաստուգում-ինքնագնահատում

Առաջադրանք 8. Ծանոթացեք խնդրեմ գնահատման կարգին

Հարգանքով՝ Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  Մխիթարյան միաբանության կայքից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

87 комментариев на «Մխիթար Սեբաստացի»

  1. Уведомление: Սեւանի Աստվածամայրը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Լրացուցիչ առաջադրանք
    7.4 դասարան
    Տես այստեղ:

  3. Մարիամ Մանսուրյան:

    http://mariambest.wordpress.com/2013/10/30/mariam-and-ani-mkhitar-sebastaci/
    Նյութը պատրաստեցին՝ Մարիամ Մանսուրյան, օգնեց՝ անգլերենի ուսուցչուհի Աստղիկ Պողոսյանը եւ Անի Ջանոյանը:

  4. Уведомление: Մխիթար Սեբաստացի /նախագիծ/ | astamelody

  5. Уведомление: Ուսումնական օրացույց. կրթահամալիրի տոնացույցը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Մխիթարյան միաբանության զինանշանը | ANAHIT

  7. Уведомление: Կիսամյակային հաշվետվություն | Էլեն Հովհաննիսյանի բլոգ

  8. Уведомление: Կիսամյակային Հաշվետվություն | ..Մարիամ..

  9. Уведомление: Կիսամյակային հաշվետվություն | Ժորա Ավետիսյան

  10. Уведомление: Ուսումնական նախագծերը միջին դպրոցում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  12. Уведомление: Առարկայական նախագծից անդին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  13. Уведомление: Մխիթարյան միաբանության զինանշանը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  14. Уведомление: Մայրենի | Արեգ Սերոբյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s