Հովհաննես Թումանյան (լրացված)

tumanyan

Մեկնարկային մեդիանյութեր

Թեման՝  Հովհաննես Թումանյան

Թեմայի հետ կապված հարցադրումներ՝  տես առաջադրանքները

Նախագծի սկիզբ՝  փետրվարի 11, սովորողները կարդում-քննարկում, ուսումնասիրում-հետազոտում են Թումանյան

Նախագծի ավարտ՝  փետրվարի 28

Նախագծի տեսակը՝  տեղեկատվական-ճանաչողական-ստեղծագործական

Նախագծի նպատակը՝  կարդալ,  ուսումնասիրել Թումանյանի ստեղծագործությունները,

Նախագծի իրականացման քայլերը՝ առաջադրանքների կատարում

Առաջադրանք 1

Առաջադրանք 2

Առաջադրանք 3

Կարդալ «Փարվանան», արձակ շարադրել Թումանյանի «Փարվանա» բալլադի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Փորձիր պարզել՝ ինչ է բալլադը:

Առաջադրանք 4

Կարդալ Թմկաբերդի առումը, արձակ շարադրել Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի բովանդակությունը (շարադրանքը պետք է կազմված լինի 5-7 նախադասությունից  և պարունակի 50-60 բառ):

Փորձիր պարզել՝ ինչ է պոեմը:

Առաջադրանք 5

Փորձիր պարզել՝  էլ ինչ բալլադներ ու լեգենդներ ունի Թումանյանը, կարդա մի քանիսը, պարզիր՝  ինչ է լեգենդը:

Առաջադրանք 6

Թումանյանը բազմաժանր ստեղծագործող է: Բացի վերը թվարկածից, էլ ինչ ժանրերով է Թումանյանը ստեղծագործել: Կարդա, բեր օրինակներ:

Փորձիր պարզել՝ ինչ ասել է գրական ժանր:

7. Թեմայի ամփոփում

Անձամբ դու ի՞նչ կարդացիր Թումանյանից, կազմիր ցանկ՝  թվարկելով կարդացածդ ստեղծագործությունների վերնագրերը, քառյակների դեպքում՝ առաջին տողերը:

Վերհիշելու համար կարդացածդ՝  կարող ես բացել նաև հետևյալ հղումը:

Կատարված աշխատանքի գնահատում

Ի՞նչ գնահատանիշ կդնեիր կատարածդ աշխատանքի համար, ինչո՞ւ:

  • մեկ անգամ ևս վերանայեք բլոգը, հարկ եղած դեպքում՝ խմբագրել-սրբագրելով բլոգում տեղ գտած ինչ-ինչ սխալներ
  • ինքնուրույն գնահատեք Ձեր կատարած աշխատանքը՝ ըստ մասնակցության չափի և աշխատանքի որակի
  • գնահատելուց հետո փորձեք հիմնավորել գնահատականը:

Սովորողի աշխատանքին ներկայացվող պահանջներ

  • ուսումնասիրություն (անհրաժեշտ նյութերի որոնում, ընտրություն)
  • տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում,ասված խոսքի հիմնավորում
  • ստեղծական մտածողության առկայություն
  • մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև օտարալեզու կայքերի գործածում
  • կարդացած տեքստերի համադրում, դրանց տարբերությունների քննարկում, եզրակացություն-հետևություն անելու նախնական հմտություն.
  • օգտագործած գրականության, թարգմանության և այլ աղբյուրների ներկայացում (հղումներ)։

 Հարգանքով` Նունե Մովսիսյան

Аватар Неизвестно

About Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն с метками . Добавьте в закладки постоянную ссылку.