Թումանյանական պատգամ

Tumanyan. Abastuman«Աշխարհքին ու մարդկանց արեւի պես նայեք»: Հովհաննես Թումանյան

Արեւի նկատմամբ սէրը Թումանեան-հետազօտողին եւ մարդուն այնքան բնորոշ է եղել, որ իբրեւ նրան բնութագրող յատկանիշ չի վրիպել ժամանակակիցների աչքից։ Նկատի ունենալով Ղազարոս Աղայեանին եւ Յովհաննէս Թումանեանին՝ Մուշեղ Աղայեանը գրում է. «Երկուսն էլ սիրում էին Արեւի կուլտը։ Անարատ յղացման լեգենդը (նրանք այդ համարում էին լեգենդ) նրանք վերագրում էին արեւին, արեւն է կեանքին սկիզբ տուողը, Արեւը ջերմացրել է հողը եւ բեղմնաւորել է այն — երկիրը, եւ հողը տալիս է իր բերքը երկրին ու մարդկութեանը»։

 

Թումանեանի ժամանակակիցները վկայում են նրա «կրակապաշտ» լինելու մասին։ Բանաստեղծի բնակարանում պատի մէջ տեղադրուած հոլանդական վառարանը կարող էր բնակարանը տաքացնել միայն այն դէպքում, եթէ նրա երկաթէ դուռը փակ լինէր։ Սակայն, ինչպէս վկայում է Վարդգէս Ահարոնեանը, նրա ողջ բնակարանը տաքացնելու «պարտականութիւնը» ընկնում էր միւս սենեակներում գտնուող վառարանների վրայ, քանի որ Թումանեանը իր վառարանի դուռը միշտ բաց էր պահում, որպէսզի կրակը «չբանտարկուի»։ «Սիրում էր կրակը եւ անուանում ձմեռուայ ծաղիկ,- գրում է Վարդգէս Ահարոնեանը,- ամբողջ ընդարձակ բնակարանի բոլոր վառարանները աւելի քիչ հոգս էին պատճառում, քան Յովհաննէս Թումանեանի մէկ վառարանը, որը սպառում էր ձմեռուան փայտի պաշարի մեծագոյն մասը։ Կրակը միշտ բոցավառ պիտի լինէր այդ վառարանի մէջ եւ իր դռնակը լայն բացած։

Իր շուրջը լոյս, ջերմութիւն եւ ուրախութիւն տարածող հուրը ինչպէ՞ս կարելի է փակել աղիւսէ փոքրիկ գերեզմանի մէջ եւ թողնել, որ մահանայ դանդաղ այրումով։ Արեւապաշտ հին հայի ոգին չէ՞ր արդեօք, որ խօսում էր մեր բանաստեղծի այդ քմայքի մէջ»։

Թումանեանին անչափ շատ է հետաքրքրել արեւի մասին առասպելի հերոս Դեմուցիի (կամ Դումուզա) եւ Իշտարի (կամ Իստարի)՝ մեռնող եւ յարութիւն առնող աստծու մասին առասպելը, որը նա ոչ թէ սոսկ ընթերցել է, այլ խորութեամբ ուսումնասիրել է բանտում՝ ձեռքի տակ ունենալով Ռ. Անդերսոնի թարգմանութեամբ Բիտների «Արեւելքի կործանուած քաղաքակրթութիւնների պատմութիւնը» գրքի մոսկովեան հրատարակութիւնը։

Թումանեանին ոչ պակաս հետաքրքրել են նաեւ ճապոնական աւանդութիւններն ու հեքիաթները, որոնք ֆրանսերէնից ռուսերէն էր թարգմանել Բաշանովը։ Բանաստեղծը այնքան մանրամասն է գրի առնում այդ հեքիաթների, յատկապէս՝ Բենկէի արկածների հետ կապուած սիւժէները, որ, ամենայն հաւանականութեամբ, մտադրուել էր հետագայում օգտագործել եւ լրացնել իր հեքիաթները ճապոնական սիւժէներով։

Աղբյուրը՝  Սուսաննա Յովհաննիսեան, «Թումանեանի դատավարութիինը» 

Նյութն ամբողջությամբ՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանում

Լուսանկարները՝  Հայ մատենագրութեան թուանշային գրադարանի ֆեյսբուքյան էջից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

20 отзывов на “Թումանյանական պատգամ

  1. Уведомление: Հովհ. Թումանյան, «Արևի պես նայեք կյանքին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հովհաննես Թումանյան | Սյուզի Եղոյան

  3. Уведомление: Հովհաննես Թումանյան նախագիծ ամփոփում | Eric Sahakyan

  4. Уведомление: Փետրվար ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Թումանյանական ստուգատեսի ամփոփում | Անի Ջանոյան

  6. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Հավերժի ճամփորդը 1-ին մաս — Մարիամեդիաբլոգ

  8. Уведомление: Մայրենիի ֆլեշմոբ — Սեբաստացիական մեդիադարակ

  9. Уведомление: Հայերենի ֆլեշմոբ — Մերի Մեհրաբյան, 1-2 կուրս

  10. Уведомление: Կարդում ենք Թումանյան | Վիգեն Հովակիմյան

  11. Уведомление: Կարդում ենք Թումանյան (նախագիծ) — Սեբաստացիական մեդիադարակ

  12. Уведомление: Աշխարհքին ու մարդկանց արևի պես նայեք — Մանե Մկրտչյանի բլոգ

  13. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  14. Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  15. Уведомление: Թումանյան ենք կարդում(Նախագիծ) – Աբել Բաբայան

  16. Уведомление: Թումանյանական պատգամ | Լևոն Ղալամքարյան

  17. Уведомление: Առաջադրանքներ – Աննա Հարությունյան

  18. Уведомление: Կարդում ենք Թումանյան — Հայկ Ղազարյանի բլոգ

  19. Уведомление: Կարդում ենք Թումանյան. նախագծի մեկնարկ – Նանե Մոմչյան

  20. Уведомление: Կարդում ենք Թումանյան նախագծի մեկնարկ: — Մարգար Ներսեսյան

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s