Իմ Տերյանը

Vahan Teryan

Երբ ինձ հարցնում են՝ հայ դասականներից ումն ես ամենաշատը սիրում, միշտ նույն պատասխանն եմ տալիս՝ բոլորին: (Մոտավորապես նույնն է, թե զավակին հարցնեն՝ ծնողներիցդ ո՞ր մեկին ես ամենաշատը սիրում):

Այսօր սիրով ու նվիրումով կխոսեմ Վահան Տերյանի մասին, վաղը կամ մյուս օրը նույնքան սիրով ու խոնարհումով կարտահայտվեմ Հովհաննես Թումանյանի ու Եղիշե Չարենցի, Գրիգոր Զոհրապի ու Հակոբ Պարոնյանի, կամ էլ՝  մեկ ուրիշի մասին:

Հենց սկզբից ասեմ, որ բացարձակապես չեմ կիսում տարածված տեսակետն այն մասին, թե Տերյանը տխուր-թախծոտ, մելամաղձոտ-լացկան բանաստեղծ է:

Միանշանակ համաձայն չեմ, որովհետև իմ զգացած, իմացած ու ճանաչած Տերյանն այդպիսին չէ: (Փակագծերում ասեմ, որ ցանկացած բնույթի խեղճություն ինձ վանում է):

Ու, եթե Թումանյանն ինձ գրավում է իր իմաստունությամբ, աշխարհին ու մարդկանց նայելու իր արև-հայացքով, Չարենցը՝  իր ըմբոստ ու կրակոտ ոգով, ապա Տերյանը՝ իր խաղաղությամբ:  Զարմանալի ներդաշնակ ու նրբակերտ, բարձրաշխարհիկ-ազնվական, հուզիչ -արժանապատիվ մի բան կա Վահան Տերյանի պոեզիայում, որ բառերով չես նկարագրի:

Իսկ Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածը, իմ կարծիքով, պետականաստեղծ ծրագրային ուղենիշ-ուղեցույց է: Լավ կլիներ, որ մեր Ազգային ժողովի պատգամավորները մանդատ ստանալուց առաջ բարի լինեին ու կարդային այն: Եթե գոնե մեկ անգամ կարդացած լինեին Տերյանի «Հոգևոր Հայաստանը», հնարավոր է՝  հասկանային (մեկ էլ տեսար), որ այս բոլոր տարիներին արել են և շարունակում են անել այն, ինչ իրականում չպիտի անեին…

Հիշում եմ, երբ դպրոցական տարիներին Տերյան էի կարդում, մտածում էի՝ կգա ժամանակ ու ես կդադարեմ Տերյան կարդալ:

Հետո, երբ ուսանողական տարիներին էի Տերյան կարդում, մտածում էի՝ կգա ժամանակ ու ես, հավանաբար, կհագենամ ու, ի վերջո, կդադարեմ Տերյան կարդալ:

Հիմա, երբ  Տերյան եմ կարդում, մտածում եմ՝ տեսնես ի՞նչ եմ մտածել, որ այդպես եմ մտածել…:

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  Գևորգ Էմին-Տերյանի ֆեյսբուքյան էջից

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

10 отзывов на “Իմ Տերյանը

  1. Уведомление: 6. ‹‹Տերյանական օրեր›› նախագիծը քոլեջ արհեստների ավագ դպրոցում և ամփոփում | ghtamar

  2. Նունե Մովսիսյան:

    «Տերյանի հայերենը հայերեն է, որ եկավ նորոգելու մեր մեծ քաղաքի զգացողությունը`իրենով: Մեր անցյալի քաղաքների շքեղությունը, լեզվի հարաբերությունների նրբերանգները, նաեւ լեզուն արտակարգ ճկուն զգալու, դյուրաբեկ զգալու` մարդու այս բարձրակենցաղ հոգեբանությունը նույնպես Տերյանից եկավ… «Ոսկեհանդերձ եկար եւ միգասքող…»: Ապշելու բառեր են` ժանյակահյուս, բայց ադամանդի պես ամրակուռ բառեր, որոնց արձագանքը մետաքսի թեթեւ ծավալներն են… Երաժշտականությունն անսահման է իր մեջ, երաժշտականության ավելի խորը շերտը կա իր գործերի մեջ, որ իր ապրածն է, իր հոգեվիճակն է: Այ, հենց էդ հոգեվիճակն էլ երաժշտություն է` լինի խնդության երգ, լինի վերջին հուսահատության, վերջին տխրության ելեւէջ, բայց առաջին հերթին երաժշտություն է: կատարյալ պատկեր, գույների, նրբերանգների, զգացողությունների անասելի ներդաշնակություն, ապրումի կատարյալ բյուրեղ վիճակ, եւ, մանավանդ այդքան լուռ ասված, առանց կոչականների, առանց արտաքին ժեստերի, զուտ ներհայաց, զուտ աչքի տեսածի մաքուր ապրում, անխաթար դրսից ներս եւ հետո ներսից` բանաստեղծություն»: Տիգրան Մանսուրյան

    Нравится

  3. aramazdg:

    ախր ես էլ հիշում եմ, որ կարդացել եմ էս գրածդ, այ Նունե ջան… ասում եմ՝ նույն բանն ա՞ էլի գրել :) մեկ էլ նկատեցի ամսաթիվը :)
    մաքուր բան կա, չէ՞, Տերյանի մեջ, որ շատ սիրելի ա…

    Нравится

  4. Уведомление: Վահան Տերյան «Եկեղեցին Հայկական» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Վահան Տերյան «Եկեղեցին Հայկական» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Վահան Տերյան «Եկեղեցին Հայկական» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Վահան Տերյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Վահան Տերյան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Վահան Տերյան ջան… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий