Ապրիլի 14-ին ծնվել է Համո Սահյանը:
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Ինչ արած, մարդ եմ
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ես մի քիչ բարդ եմ,
Քարի պես պինդ եմ, հողի պես փխրուն,
Ինչպես չլինի դեռ մի քիչ մարդ եմ։
Ես իմ իշխանն եմ, իմ գլխի տերը,
Եվ ինձ թվում է՝ մեծ ու անպարտ եմ,
Բայց ինչ-որ չափով և ինչ-որ մի տեղ
Դեռ թիապարտ եմ։
Մերթ ոտից գլուխ զարդեր եմ հագնում,
Մերթ այնպես անշուք, պարզ ու անզարդ եմ,
Մերթ քար ու քարափ, մերթ վայրի խոպան,
Մերթ կանաչ անտառ ու ցանած արտ եմ։
Հավիտենության լծորդն եմ անդուլ,
Բայց և կարճատև մի ակնթարթ եմ,
Փոթորիկներ են եռում հատակիս,
Թեև երեսից այսպես հանդարտ եմ։
Կյանքս ավարտելու վրա եմ արդեն,
Բայց ինքս, ավա՜ղ, դեռ անավարտ եմ…
Ինձ ճանաչելը մի քիչ դժվար է,
Հասկացեք, էլի, ի՞նչ արած, մարդ եմ։
Եվ ի՞նչ է տվել
Եվ ի՞նչ է տվել ինձ բնությունը,—
Հավիտյան նորոգ իր հնությունը,
Իր ջրվեժների անքնությունը
Եվ հոգնահոլով իր կրկնությունը…
Իր քարափների համբերությունը,
Իր խղճի առաջ իր գերությունը,
Իր անդունդների տարողությունը,
Սեփական վերքերն ապաքինելու
Կարողությունը…
Իր սևահողի խոնավությունը,
Մասրենու փշոտ խոնարհությունը…
Ինքնաբաշխումի ուրախությունը,
Ինքնամերժումի խիզախությունը,
Ինքնության պատիվն ու թանկությունը,
Ինքն իր մեծությամբ չպարծենալու
Երջանկությունը…
Ի՞նչ է ասում
Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած, կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Ջրի պես
Կռիվ տայի անդադար
Ու փրփրեի ջրի պես:
Թափառեի քարե-քար,
Քար փշրեի ջրի պես:
Լվանայի քեզ, աշխարհ,
Ու մաքրեի ջրի պես:
Քչքչայի սարն ի վար,
Մարգ ջրեի ջրի պես:
Միայն ջրելու համար
Վիզ ծռեի ջրի պես:
Շողեր, շողեր հագնեի,
Ցող ցրեի ջրի պես:
Թող գեթ մի օր ապրեի,
Բայց ապրեի ջրի պես:
Երեխայի պես
Հացից խռոված երեխայի պես,
Ինչ անեմ-չանեմ, հացին եմ նայում:
Քունս թռցրել, բայց արի ու տես,
Բարձից փախչելով, բարձին եմ նայում:
Ամենքի համար ամեն ինչ արել,
Նստել արածիս վարձին եմ նայում.
Գժված գլուխս ափիս մեջ առել,
Անցած օրերիս դարձին եմ նայում:
Նորից կարմիր ու կանաչ
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Մայրս խմոր է արել,
Սպիտակ խեժ է,
Խեժը գնդել է, շարել,
Թոնիրը թեժ է:
Հացը բուրում է՝ հողից
Մինչև եթերը…
Խղճիս ստրուկն եմ նորից
Ու գլխիս տերը:
Աշխարհն այնպես արևոտ,
Այնպես թեթև է,
Եվ մահս՝ յոթ անգամ յոթ
Լեռան ետև է:
Նորից կարմիր ու կանաչ
Իմ երազները
Բաց են արել մեր հին տան
Հին դարբասները:
Պտուղդ քաղող չկա
Պտուղդ քաղող չկա,
Մասրենի, սարի մասրենի,
Պատիվդ պահող չկա,
Մասրենի, բարի մասրենի։
Ասում են՝ էլ մարդ չկա,
Որ փնտրի քնքշանքդ փշոտ,
Քեզ գրկի ու տաքանա,
Մասրենի, ժայռի մասրենի։
Երեսիդ նայող չկա,
Մասրենի, վայրի մասրենի,
Կրքերիդ կրակը քեզ
Թող այդպես այրի, մասրենի…
Կանգնել ես քո բարձունքին,
Մեկուսի, մենակ, մենավոր…
Իմ երես առած դարում
Դու լքված այրի, մասրենի։
Այս իմ հրաշք աշխարհն է
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
Ինձ՝ վախենալու խիզախությունը
Ինձ՝ վախենալու խիզախությունը,
Ինձ՝ տառապանքի ուրախությունը,
Ինձ՝ այս կածանի մտերմությունը,
Ինձ՝ հողի հանդեպ այս ջերմությունը։
Ինձ՝ այս քարափի ընկերությունը,
Ինձ՝ երգի տաժանքն ու գերությունը…
Մնացածը՝ ձեզ,
Ձեզ՝ այս աշխարհն ու այս տերությունը։
Այս ձորերում
Այս ձորերում ամեն ինչից
Օրորոցի հոտ է գալիս,
Պապենական սուրբ օջախի
Ծուխ ու բոցի հոտ է գալիս,
Արմատի հոտ, բողբոջի հոտ
Ու խեժի հոտ տոհմածառի,
Վարող-ցանող հոր ձեռքերի
Ու մոր ծոցի հոտ է գալիս։
Գարուն էր
Գարուն էր… սիրտս գնաց,
Բարձունքից-բարձունք ընկավ,
Ոտքիս տակ, ամեն քայլիս,
Մանկության մասունք ընկավ…
Վեր թռա ինչ-որ կանչից,
Տառապած բարձիս վրա
Աչքիցըս իրեն-իրեն
Մի կաթիլ արցունք ընկավ։
Ամպրոպն անցավ
Ամպրոպն անցավ… Հող ու երկինք
Թարմությունից խենթանում են,
Բայց խենթացած հեղեղներս
Կամաց-կամաց խեղճանում են…
Նստեմ հիմա «ավաղ» կանչեմ
Եվ ախ կանչեմ հազար բերան,
Որ երազի, հոգսի, սիրո
Պաշարներս վերջանում են,
Վերջանում են…
Համո Սահյան, «Սեզամ, բացվիր», 1972թ.
http://proyansona.wordpress.com/2014/04/16/%D5%AB%D5%B6%D5%B9-%D5%A1%D6%80%D5%A1%D5%AE-%D5%B4%D5%A1%D6%80%D5%A4-%D5%A5%D5%B4-%D5%B0%D5%A1%D5%B4%D5%B8-%D5%BD%D5%A1%D5%B0%D5%B5%D5%A1%D5%B6/
НравитсяНравится
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Համո Սահյան, բանաստեղծություններ և ասույթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Համո Սահյան (նախագիծ) — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Համո Սահյան «Ինչ անեմ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ ԵՎ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՐԿՐՈՐԴ ԿԻՍԱՄՅԱԿ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ
Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ
Уведомление: Մարտ – Էլեն Աբգարյան
Уведомление: Ապրիլի 9-13 — 💘Աննա Իսախանյան💘
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ապրիլ – Էլեն Աբգարյան
Уведомление: Սահյանի բանաստեղծություններ — 💘Աննա Իսախանյան💘
Уведомление: Համո Սահյան «Մի բուռ աշուն բերեք» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 10-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 11-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: 9-րդ դասարան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: ՛՛Ջրի պես՛՛ Հ․ Սահյան – Էլեն Բաբայան
Уведомление: Ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ — Ստելլա Սարգսյանի բլոգ
Уведомление: Հեռավար ուսուցում. Գրականություն – Մելքոնյան Նարե
Уведомление: Հեռավար ուսուցում, գրականություն։ 30.03-14.04 – Մելքոնյան Նարե
Уведомление: Գրականություն 30․03 — 💫Մանե Հակոբջանյանի բլոգ💖
Уведомление: Համո Սահյան – Լուսինե Հակոբյան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Համո Սահյան. Գրականություն – Անահիտ Հովհաննիսյան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ — Նանե Այնթաբյան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ | Արեգի ԲԼՈԳ
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախահիծ – Ջուլիա 😊 Ստեփանյան
Уведомление: 9-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան | Լիրա Խաչատրյան
Уведомление: 10-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 11-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 12-րդ դասարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզվի ընտրությամբ գործունեություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գրականություն (4/5-11) | Վիկտորիա-Անի
Уведомление: Գրականություն․ 9 — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: Սահյանական… – Աննա Հարությունյան
Уведомление: Գրականություն (4/5-11) | Վիկտորիա-Անի
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան – Մարիա Ավետիսյան
Уведомление: Համո Սահյան. Ապրիլյան փաթեթ — Անի Արղության
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան — Նունե Հովհաննիսյանի Բլոգ
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան — Լևոն Սողոմոնյան
Уведомление: Արմեն Մարտիրոսյան
Уведомление: Գրականություն․ Կարդում ենք Համո Սահյան | Անահիտ Մկրտչյան
Уведомление: Համո Սահյան – Նարօտ Դավթյան
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան — Դավիթ Հարությունյանի Բլոգ
Уведомление: Գրականություն | Ռոբերտ Պետրոսյան
Уведомление: 10-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ — Անի Գրիգորյան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» – Վահե Ծատուրյան
Уведомление: Գրականություն․ 10 — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: Համո Սահյան — Ավագ դպրոց, 9-7դասարան
Уведомление: Կարդում ենք Սաահյան — Մանե Հովհաննիսյան «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
Уведомление: Համո Սահյան — Անգելինա Ղազարյան
Уведомление: Համո Սահյան — Ալբերտ Նալբանդյան Ավագ դպրոց 9.7 դասարան,
Уведомление: Կարդում ենք Սահյան | Վիգեն Հովակիմյան
Уведомление: Սահյանական ընթերցումներ — Էլեոնոր Պետրոսյան, Ավագ դպրոց, 9-7 դասարան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ — Տաթև Գրիգորյան
Уведомление: Սահյանական օրեր — Աշոտ Զոզանյան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ | Ավագ դպրոց, 9-7 դասարան
Уведомление: Մաքս Սինհա, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր Ավագ դպրոց 9-7 դասարան
Уведомление: Ալբերտ Նալբանդյան Ավագ դպրոց 9.7 դասարան,
Уведомление: Սահյանական ընթերցումներ — Ալիսա Հակոբյան
Уведомление: Սահյանական ընթերցումներ — Մարի Սարդարյան
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան – Սամվել Մանուկյան
Уведомление: «Կարդում ենք Համո Սահյան» նախագիծ – Վանյան Էլեն
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան — Լևոն Ավետիսյան, Ավագ դպրոց 9․7-րդ դասարան
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան – Գայանե Բալաբանյան
Уведомление: Սահյանական օրեր – Գայանե Կագանյան
Уведомление: Կարդում ենք Սահյան | Վահան Մանուչարյան
Уведомление: Համո Սահյան — Ալբերտ Զախրաբեկյան
Уведомление: Համո Սահյան – Մանջիկյան Սոնա
Уведомление: Կարդում ենք Համո Սահյան (նախագիծ) | Աբել Բաբայան
Уведомление: Գրականություն․ 11 — Վահե Մուսայելյանի բլոգ
Уведомление: Համո Սահյան – Հայկ Պետրոսյան
Уведомление: Կարդում ենք Սահյան — Հայկ Ղազարյանի բլոգ