Ուոլթ Ուիթմեն

WhitmenՄայիսի 31-ին ծնվել է Ուոլթ Ուիթմենը՝ ամերիկյան ժամանակակից պոեզիայի հիմնադիրը:

Բոլոր ճշմարտությունները, որոնք թաքնված են ամեն ինչում,
Սպասում են, թե երբ է գալու իրենց հերթը,

Նրանք չեն շտապում դեպի ազատություն, բայց չեն էլ մերժում այն,

Նրանց պետք չեն գինեկոլոգիական բռնիչներ,
Աննշանն անգամ ինձ համար նույնքան մեծ է, ինչպես մնացած ամեն բան:
(Ինչ կարող է լինել ավելի պակաս, և ավելի կարևոր, քան ձեռքի պարզ հպումը):
Տրամաբանությունն ու քարոզները երբեք չեն համոզել մարդկանց,
Գիշերվա խոնավությունն ավելի է թափանցել իմ հոգում:
(Համոզում է միայն այն, ինչն ակնհայտ է բոլորի համար, ինչը ոչ ոք չի հերքում):
Ես հավատում եմ, որ սուրբ սրբոցը հենց տղամարդու և կնոջ մարմինն է,
Որ ամբողջ կյանքի բարձրակետն ու գույնն է, իմաստն ու զգացմունքը,
Որ զգում են միմյանց հանդեպ նրանք,
Որ պետք է նրանք ցողեն բոլորին այդ զգացումով,
Քանի դեռ դա չի դարձել համընդհանուր,
Քանի դեռ մենք մի մարդու պես չենք դարձել միմյանց համար
Այդքան հարազատ, քնքուշ ու բարի:

***

Ես հոգիս չեմ խռովի, որպեսզի նա պաշտպանի կամ մեկնաբանի ինքն իրեն,
Ես տեսնում եմ, որ բնության օրենքները երբեք ներողություն չեն խնդրում
(Ի վերջո, ես ինձ ավելի ամբարտավան չեմ պահում, քան զառիթափը, որի վրա իմ տունն եմ շինում):
Ես այնպիսին եմ, ինչպիսին կամ, և չեմ տրտնջում:
Եթե դրա մասին տիեզերքում ոչ ոք չգիտի, ես գոհ եմ:
Եթե մինչև վերջին մարդն այդ մասին գիտի, ես գոհ եմ:
Այն տիեզերքը, որ գիտի դրա մասին, ինչ համար ամենամեծն է, և այդ տիեզերքը ես եմ,
Ու հաղթանակի կհասնե՞մ այսօր, կամ տասը հազար, կամ տասը միլիոն տարի անց,
Ես դա այսօր հանգիստ կընդունեմ և նույնքան հանգիստ կարող եմ սպասել…

***

Օտարականներն ու հետաքրքրասերներն են շրջապատում ինձ,
Մարդիկ, որ իմ պատանեկության ընթացքում ունեցել են ազդեցություն ինձ վրա,
Կամ բակից և կամ քաղաքից, որտեղ ես ապրում եմ, կամ գուցե ազգի՞ց,
Վերջին ժամանակների բացահայտումների, հայտնագործությունների, գյուտերի,
Հին ու նոր գրողների հասարակությունները,
Իմ ճաշը, զգեստը, մտերիմները, հայացքները,
Հաճոյախոսությունները, պարտավորությունները,
Տղամարդու թե կնոջ իրական կամ թվացյալ անտարբերությունը իմ հանդեպ,
Որոնց ես սիրում եմ,
Իմ կամ իմ մտերիմի հիվանդությունը, արարքները կամ դրամական կորսուտները,
Ընկճվածությունը կամ հրճվանքը, ճակատամարտերն ու պատերազմի սարսափները,
Կասկածելի նորությունների տենդը, իրադարձությունների սպազմը:
Այս բոլորը գիշեր ու զոր այցելում են ինձ ու հեռանում կրկին:
Եվ այդ ամենը ես չեմ:
Հեռու այդ ամենից, կանգնած է նա, իմ ԵՍը:
Նա երբեք չի ձանձրանում, ինքնագոհ,
Համակրելի, փափկասիրտ, աննպատակ ամբողջականություն է:
Կանգնած նայում է ներքև, ուղիղ կանգնած կամ արմունկով հենված
Իր ձեռքի ինչ-որ անտեսանելի աջակցությանը,
Նայում է` խոնարհելով գլուխը կողքի, հետաքրքրվելով, թե ինչ կլինի հետո,
Ու մասնակցում է խաղին կամ չի մասնակցում, հետեւում է նրան ու զարմանում նրանով:

Ետ եմ նայում իմ անցած օրերին, երբ հակաճառում էի
Տարբեր լեզվաբանների ու կռվարարների հետ,
Ես չունեի ծաղր, չկային փաստարկներ, ԵՍ հետևում էի ու սպասում:

***

Ես հավատում եմ քեզ, իմ հոգի
Իմ մյուս ԵՍը չպետք է նվաստացած լինի քո առջև և
Դու էլ չպետք է նվաստանաս նրա առջև:
Թավալվենք միասին խոտերի մեջ, և հանիր կոկորդիցդ խցանը:
Նույնիսկ ամենալավագույն խոսքի, երաժշտության,
Երգերի ու դասախոսությունների կարիքը չունեմ,
Ինձ միայն նանիկ արա քո օրորոցային բազմահնչեղ ձայնով:
Ես հիշում եմ, երբ մենք միասին պառկած էինք թափանցիկ, ամառային առավոտվա մեջ,
Դու դրել էիր գլուխդ իմ ազդրին և մեղմորեն շրջվեցիր դեպի ինձ:
Բացեցիր վերնաշապիկս և լեզվով դանակահարեցիր իմ մերկ սիրտը,
Հասար իմ մորուքին և ոտքերին:
Անմիջապես շուրջս տարածվեց խաղաղություն և իմաստնություն,
Որը դուրս է մեր երկրային պատկերացումներից,
Եվ ես գիտեմ, որ Աստծո ձեռքը իմ սեփական խոստումն է,
Ու գիտեմ, որ իմ եղբայրը Աստծո Հոգին է,
Եվ որ բոլոր տղամարդիկ, երբ էլ որ նրանք ծնվել են, իմ եղբայրներն են,
Եվ կանայք, իմ քույրերն ու սիրուհիները,
Եվ ամեն ինչի հիմքը սերն է:
Բազմաթիվ տերևները` երիտասարդ թե ծեր, արժեթղթեր են դաշտերում,
Վար անող ժրաջան մրջյունները` արժեթղթեր են իրենց փոքր հանքահորերում,
Մամռոտ քարաքոսը ցանկապատի վրա, քարերի կույտը և ամեն, ամեն ինչ:

***

Հզոր, պայծառ արև, թե որքան արագ կարող էիր սպանել ինձ,
Եթե իմ մեջ էլ նույն արևից չլիներ:
Մենք էլ ենք ծագում ինչպես արև, այդպես հզոր ու պայծառ,
Մերը մենք գտնում ենք, իսկ հոգին սառը ու հանգիստ է լուսաբացին:
Իմ ձայնը հասանելի է այնտեղ, որտեղ իմ աչքերը չեն լինում,
Երբ ես շաչում եմ իմ լեզուն, ես փաթաթվում եմ միլիոնավոր աշխարհների:
Տեսողությունն ու խոսքը երկվորյակներ են, խոսքը չի չափվում ելույթով,
Նա միշտ ծաղրում է ինձ, և ասում հեգնանքով.
«Ուոլթ, դու այնքան բան ունես կուտակած, ինչու՞ չես թույլ տալիս այն դուրս գա»:
Դե, բավական է ծաղրեք ինձ և գերադասեք այդքան խոսքը,
Օ՜, խոսք, մի՞թե դու չգիտես, թե ինչպես ես ձևավորվում:
Աշխարհը տեղի է տալիս իմ մարգարեական աղաղակներին,
Ես եմ արմատական պատճառը բոլոր երևույթների,
Որոնք բոլորն իմ մոտ հավասարակշռված են,
Իմ գիտելիքներն իմ կենդանի մարմնի մեջ են և իրենց իմաստով համահունչ բնությանը,
Երջանկություն (ամեն ոք, ով լսում է ինձ, թող հիմա գնա ու փնտրի նրան):
Քո մեջ չկա իմ հիմնական արժանապատվությունը,
Ես թույլ չեմ տա ձեզ խլել ինձանից իմ ճշմարիտ ինքնությունը,
Պարզապես նայեք ձեզ, ես կարթնացնեմ քո մեջ ամենալավը,
Ոչ գրությունը և ոչ էլ ճառը չեն հաստատում ինձ,
Այն ամենը ինչ հաստատում է ինձ, արտահայտված է իմ դեմքին,
Նույնիսկ այն ժամանակ, երբ իմ շուրթերը լռում են:

***

Հիմա ես պետք է լսեմ, պարզապես լսեմ,
Այն ինչ կլսեմ, կլինեն երգիս բառերը, ու կհարստացնեմ հնչյուններով:
Ես լսում եմ թռչունների դայլայլը, աճող ցորենի խշշոցը ու եփվող չիպսերի բամբասանքը,
Ես լսում եմ իմ ամենասիրելի ձայնը, մարդկային ձայնը,
Ես լսում եմ, որ ձայները վազում են բոլորը միասին կամ մեկը մյուսից հետո,
Քաղաքի թե բնության ձայները, ցերեկային թե գիշերային ձայները,
Երիտասարդների բուռն խոսակցություններն իրենց ընկերների հետ,
Աշխատողների բարձր ծիծաղը ընդմիջման ժամին կամ հիվանդի թույլ շշուկը,
Դատավորը սեղմելով ձեռքերը սեղանին,
Սփրթնած շրթունքներով արտաբերում է մահվան դատավճիռը,
Նավի բեռնակիրների գոռում գոչյուններն ու խարիսխ գցող նավաստիների կրկներգը,
Գունավոր լույսերով արագ ընթացող հրշեջ մեքենաների զանգեր,
Որ ազդարարում են հրդեհի մասին,
Գնացքի սուլիչ, որ տեսնում է մոտեցող գնացքին,
Քայլերգի հնչյուններ զույգերով քայլող մարդաշատ երթում:
Ես լսում եմ թավջութակ (տխուր երիտասարդի սրտի բողոքները),
Ես լսում եմ սուր ձայնը կորնետի, որն արագ սահում է իմ ականջին:
Ես լսում եմ երգչախբին, դա օպերա է:
O՜ , սա իսկապես ինձ հոգեհարազատ երաժշտություն է,
Տենոր, լայն և թարմ, ինչպես աշխարհը պարուրում է ինձ,
Ես լսում եմ լավ մշակված ձայնը սոպրանոյի,
Նվագախումբը խելահեղ հողմապտույտով ինձ տանում է դեպի Սատուրնի օղակներ,
Նա իմ մեջ մի այնպիսի զգացում ծնեց, որը ես նախկինում չեմ էլ ճանաչել,
Եվ այդ ամենը կոչվում է Կենսակերպ, առօրյա:

***

Անցյալն ու ներկան մահանում են, ես լցրել եմ այն, հետո դատարկել,
Իսկ հիմա լցնում եմ ապագայի մոտակա խոռոչը:
Դու, որ լսում ես իմ երգը, ի՞նչ գաղտնիք ես ուզում վստահել ինձ:
Պարզապես նայիր իմ դեմքին, քանի դեռ շնչում եմ:
(Պատմիր ինձ ողջ ճշմարտությունը, մեզ ոչ ոք չի լսում,
Բայց ես չեմ կարող մնալ ավելի քան մեկ րոպե):
Ըստ քեզ, ես հակասու՞մ եմ ինքս ինձ:
Դե ինչ, ուրեմն ես հակասում եմ ինքս ի՞նձ:
(Ես մեծ եմ ու լայն, կտեղավորեմ իմ մեջ բազմաթիվ տարբեր մարդկանց):
Ես տալիս եմ իմ բոլոր ուժերը նրանց, ովքեր մոտակայքում են,
Ես սպասում եմ քեզ, դուռս բաց է քեզ համար:
Ո՞վ է ավարտել օրվա աշխատանքը:
Ո՞վ է ավարտել իր ընթրիքը ուրիշներից շուտ:
Ո՞վ է ուզում ինձ հետ գնալ զբոսանքի:
Կարող ես արտահայտվել մեր բաժանումից առաջ,
Թե՞ կպարզվի, որ արդեն ուշ է:
Դու ուշացար:

Walt_Whitman

Աղբյուրը`  Walt Whitman Armenia ֆեյսբուքյան էջ

Կարող եք կարդալ նաև՝  Ուոլթ Ուիթմենի «Եվրոպա» բանաստեղծությունը Եղիշե Չարենցի թարգմանությամբ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Ուոլթ Ուիթմեն»

  1. Հրաշալի ժողովածու է։

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մայիս-հունիս ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Նունե Մովսիսյան:

    Դու` ներհուն հայ, որ խորհրդածում ես Եփրատի հոսանքների մոտ, Երազկոտ նայում Նինվեի ավերակներին, բարձրանում դեպի լյա~ռն Արարատ: Ուոլթ Ուիթմեն

  6. Նորից. շնորհակալություն:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s