Հերման Հեսսե

Herman HesseՀուլիսի 2-ին ծնվել է Ոգու կենսագիրը՝  գերմանացի բանաստեղծ, արձակագիր, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր Հերման Հեսսեն:
«Գրեթե բոլոր արձակ գործերը, որ գրել եմ ես, ոգու կենսագրություներ են, նրանց մեջ խոսվում է ոչ թե պատմությունների, սյուժետային բարդ ու խճճված հյուսվածքների մասին, այլ դրանք, ըստ էության, մենախոսություններ են, որոնցում դիտարկվում է մեկ եզակի դեմք…»: Հերման Հեսսե

 

Մտքեր Հերման Հեսսեից

►Այն, որ ես ձեզ սիրում եմ, միգուցե միևնույն է ձեզ համար: Երջանկությունը սիրված լինելը չէ: Յուրաքանչյուր մարդ սիրում է ինքն իրեն, և այնուհանդերձ հազարավոր մարդիկ տառապում են ամբողջ կյանքում: Ոչ, սիրված լինելը երջանկություն չէ: Բայց սիրելը` ահա թե որն է երջանկությունը: Սակայն սերը ստեղծված չէ նրա համար, որպեսզի մեզ երջանիկ դարձնի: Ես կարծում եմ, որ այն ստեղծվել է, որպեսզի մեզ ցույց տա, թե որքան ուժեղ ենք մենք տառապանքի ու համբերության ժամանակ:

► Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ, որովհետև այն ինչ դրսում է՝ միաժամանակ նաև ներսում է:

►Դա է ճանապարհը, և ամենադժվարին քայլը համարիր, որ դու արդեն կատարել ես: Դու քո սեփական փորձով ես համոզվել, դրսինը կարող է ներսին դառնալ, արտաքինը՝ ներքին: Դու եղել ես իրար հակադիր երկու բևեռների այնկողմում: Այն քեզ որպես դժոխք է պատկերացել, հավատա, բարեկամ, որ դա հենց երկինքն է, որ կա… Այսպիսով, քո առջևում ընկածը երկինքն է: Ահա, տես, թե որն է մոգությունը, ներսն ու դուրսը իրար են միախառնվում, բայց ոչ թե հարկադրաբար, ոչ թե հիվանդագին կերպով, ինչպես դու էիր փորձում անել, այլ ազատորեն, ինքնակամ: Ոգեկոչիր անցյալը, ոգեկոչիր ապագան․ երկուսն էլ քո մեջ են: Դու մինչև այսօր քո ներսի ստրուկն ես եղել: Սովորիր նրա տերը դառնալ: Սա՛ է մոգությունը:

►Մենք միշտ էլ շատ նեղ ենք գծում մեր անհատականության սահմանները… Մենք մեր անձնավորության հաշվի մեջ ենք մտցնում միայն այն, ինչը մենք որպես անհատականություն, զանազանություն կամ շեղում ենք ընկալում: Բայց մենք, մեզնից յուրաքանչյուրը բաղկացած է աշխարհի ողջ բաղադրակազմից, և ինչպես մեր մարմինը իր զարգացման տոհմածառերը ետ է տանում մինչև ձուկը և դեռ ավելի հեռուն, այդպես էլ մեր մեջ մենք ամեն ինչ ունենք, ինչը երբևէ ապրել ու բնավորվել է մարդկային հոգում: Բոլոր աստվածներն ու սատանաները, որ երբևէ գոյություն են ունեցել, լինի դա հույների ու չինացիների կամ զուլու ցեղի մոտ, բոլորը մեզ հետ միասին մեր մեջ են, մեր ներսում՝ որպես հնարավորություններ, որպես տենչանք ու ելք: Երբ մարդկությունը իսպառ բնաջնջվի՝ մինչև մեն-միակ թող որ ավել կամ պակաս օժտված երեխան, որը երբեք դասավանդված լինելու հաճույքը չի վայելել, ապա այդ երեխան կվերագտնի ու կվերահայտնագործի իրերի ողջ ընթացքը, աստվածներին, դևերին, դրախտները, պատվիրաններն ու արգելքները, Հին ու Նոր կտակարանները, ամենը նա նորից վերարտադրել կկարողանա:

►Դուք չպետք է տրվեք այն տենչանքներին, որոնց չեք հավատում: Ես գիտեմ դուք ինչ եք ցանկանում: Դուք պետք է կարողանաք հրաժարվել այդ ցանկություններց, կամ դրանք ամբաղջապես և իրապես տենչաք: Երբ Դուք մեկ անգամ կարողանաք այնպես խնդրել, որ ամբողջ էությամբ վստահ լինեք լիացմանը , այդժամ բավարարումը անմիջապես վրա կասնի: դուք տենչանքներ եք ուզում և, սակայն, հետո նորից զղջում դրանց համար, այդ պատճառով էլ վախի զգացումն է Ձեզ պաշարում: Դա անպայման պետք է հաղթահարվի: Ես ուզում եմ Ձեզ մի հեքիաթ պատմել: Ու նա պատմեց ինձ մի պատանու մասին, որ մի աստղի էր սիրահարված: նա կանգնում էր ծովափին երկարում էր ձեռքերը և աղոթում աստղին, նա անրջում էր նրա մասին ու իր մտքերն ուղղում նրան: Բայց նա գիտեր, կամ կարծում էր թե գիտեր, որ աստղը չէր կարող մի մարդու հետ համբուրվել կամ գրկախառնվել: Առանց հույսի ու բավարարման ակնկալիքի այդ աստղին սիրելը նա իր ճակատագիրն էր համարում, ու այդ մտքերից նա մի ամբողջ կյանքի բանաստեղծություն էր հյուսում ՝ մերժումի ու անպատասխան սիրո, իրեն վիճակված անլուր տառապանքի մասին, որը նրան պետք է բուժեր և մաքրագործեր: Բայց նրա բոլոր երազները աստղին էին վերաբերում: Մի անգամ գիշերով նա նորից կանգնած էր ծովափին, բարձր ծովախութի գագաթին, նայում էր աստղին ու այրվում նրա հանդեպ սիրուց: Եվ ակնթարթի մեջ նրա մեծագույն կարոտաբաղձությունը նրան տեղից պոկեց ու վերև նետեց և նա հայտնվեց դատարկության մեջ՝ աստղի դեմ-դիմաց: Բայց թռիչքի պահին անգամ կայծակի արագությամբ նրա մտքովն անցավ. բայց չէ՞ որ դա անհնար է… Հետո նա պառկած էր ներքևում ՝ ծովափին ու ջախջախված տեսք ուներ: Նա հասկացավ սիրո առեղծվածը: Եթե նա իր ճախրանքի պահին հոգու ուժ ունենար՝ աներկմիտ բավարարման հավատալու, նա դեպի վեր կխոյանար ու կմիաձուլվեր աստղին: 

►Աշխարհը, Գովինդա, բարեկամս, մի ինչ-որ անկատար բան չէ, կամ գոյացություն, որ դանդաղորեն շարժվում է առաջ՝ կատարելության ճանապարհով: Բնավ ոչ, յուրաքանչյուր պահի այն կատարյալ է, յուրաքանչյուր մեղք արդեն իսկ իր մեջ կրում է շնորհ ու ողորմածություն, յուրաքանչյուր փոքրիկ երեխայի մեջ արդեն իսկ ապրում է ալևորը, բոլոր նորածիններն իրենց մեջ մահն են կրում, և բոլոր մահացողները՝ հավերժական կյանքը:

►Որպեսզի կործանում կամ բարձրացում լինի, դրա համար պետք է վերև և ներքև գոյություն ունենա: Բայց տիեզերքում վերև ու ներքև չկա, այն գոյություն ունի միայն մարդուս ուղեղում՝ պատրանքի ու մոլորության այդ հայրենիքում: Բոլոր հակադրությունները մոլորություններ են. սպիտակը և սևը մոլորություն է, մահվան և կյանքի հակադրությունը մոլորություն է, բարին և չարը նույնպես մոլորություն է: Դա մեկ րոպեի գործ է, ընդամենը մի պայծառատեսության րոպեի գործ, բավական է ատամները կրճտացնել, որպեսզի մարդս հաղթահարի մոլորությունների տիրապետությունը:

►Յուրաքանչյուր մարդու կյանքը մի ճանապարհ է՝ ինքն իրեն ուղղված, ճանապարհի մի փորձ, մի թելի մատնանշում: Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել, յուրաքանչյուրը, սակայն ձգտում է այնպիսին դառնալ՝ անզգա ու բութ կամ լուսավոր մեկը, յուրաքանչյուր ոք՝ ով ինչպես կարող է: …Մենք կարող ենք իրար հասկանալ, սակայն մեկնել, ցուցանել յուրաքանչյուրս կարող ենք միայն ինքներս մեզ:

►Այն, ինչ բնական էր երեկ, այսօր արդեն անբնական է: Մարդկանց մեծ մասը նման է վայր ընկնող տերևների: Նրանք սավառնում են օդում, պտույտներ են գործում, բայց ի վերջո ընկնում են գետնին: Մյուսները (դրանք շատ չեն) աստղերի են նման: Նրանք ընթանում են որոշակի ուղեծրով և ոչ մի քամի չի կարող պարտադրել, որ շեղվեն իրենց ուղուց: Կյանքը միշտ ահավոր է: Մենք մեղավոր չենք, բայց և այնպես պատասխանատու ենք: Ծնվում ես և արդեն մեղք ունես: Ես նաև սկսեցի հասկանալ, որ ցավն ու հիասթափությունը և թախիծը առաքվում են մեզ ոչ նրա համար, որ կոտրեն մեր ոգին, զրկեն մեզ արժեքներից ու արժանապատվությունից, այլ նրա համար, որպեսզի խելքի բերեն մեզ և մոտեցնեն մեր հասունությունը: Չի կարելի աշխարհը համարել անկատար կամ դեպի կատարելություն դանդաղ ընթացող: Ոչ, այն կատարյալ է յուրաքանչյուր ակնթարթ, բոլոր մեղքերն իրենց մեջ արդեն ապաշխարանք են կրում, բոլոր մանուկներն իրենց ներսում արդեն ամփոփում են ծերունեներին, բոլոր նորածինները՝ մահը, բոլոր մեռնողները՝ հավերժական կյանքը…

►Մենակությունը անկախություն է… Մենակությունը սառն է, այո, բայց և անաղմուկ, զարմանալի անաղմուկ ու մեծ, ինչպես ցուրտը, լուռ անհունը, որի մեջ շարժվում են աստղերը: Մարդը հնարավորություն ունի ամբողջովին տրվելու հոգևոր կյանքին, մերձենալու Աստծո սրբազան իդեալին: Եվ դրան հակառակ, նա բոլոր հնարավորություններն ունի տրվելու նաև բնազդական կյանքին, զգայական պահանջներին, և բոլոր ջանքերն ուղղելու ակնթարթային հաճույքներ ստանալուն: Ճանապարհներից մեկը տանում է դեպի սուրբը, դեպի հոգու նահատակը, դեպի ինքնամերժումը` հանուն Աստծո: Մյուս ճանապարհը տանում է դեպի անառակը, դեպի բնազդներից տառապողը, դեպի ինքնամերժումը` հանուն մարմնի: Ապրել աշխարհում, ասես դա աշխարհը չէ, հարգել օրենքը, բայց, անյուհանդերձ, նրանից վեր կանգնել, տիրել`ասես չտիրելով, հրաժարվել` ասես դա բոլորովին էլ հրաժարում չէ,- կենսական բարձրագույն իմաստությանը հաճո այս բոլոր պահանջները կյանքի կոչելու ընդունակ է միմիայն երգիծանքը: Այս պարզունակ, հարմարվող, այդքան քչով բավարարվող այսօրվա աշխարհի համար դու շատ խստապահանջ ու քաղցած ես, այդ աշխարհը մի կողմ կշպրտի քեզ, դու մի չափում ավելի ունես, քան անհրաժեշտ է նրան: Ով այսօր ուզում է ապրել և գոհ լինել իր կյանքից, նա իրավունք չունի լինել քեզ և ինձ նման: Ով ճնկճնկոցի փոխարեն պահանջում է երաժշտություն, հայացքների փոխարեն ուրախությունններ, դրամի փոխարեն` հոգի, վազվզոցի փոխարեն` իսկական աշխատանք, զվարճալիքի փոխարեն` իսկական կրքեր, նրա համար այս փառավոր աշխարհը հայրենիք չէ…

Հատվածները Հերման Հեսսեի «Ներսը և դուրսը»,  «Դեմիան», «Տափաստանի գայլը», «Քլինգզորի վերջին ամառը», «Քլայնը և Վագները», «Սիդհարթա» գրքերից են:

Աղբյուրը՝  Հերման Հեսսե ֆեյսբուքյան էջ

Ճամփորդություն
Դու մի տխրիր. շուտով գիշեր կգա,
Կտեսնենք ցուրտ մահիկը ոնց է գաղտնաժպտում
Աղոտ արվարձանների մոտակայքում,
Ու ձեռք ձեռքի տված մենք կխաղաղվենք:
Դու մի տխրիր. շուտով ժամանակը  կգա,
Որովհետև խաղաղ ենք մենք, ու մեր փոքրիկ տապանախաչերը
Կողք կողքի կանգնած են ճանապարհի եզրին:
Եվ անձրև է գալիս, և ձյուն է իջնում,
Եվ հետո գալիս են ու գնում նաև քամիները:
Դաշտերի մեջ
Երկինքների մեջ շարժվող ամպեր են,
Դաշտերի մեջ շարժվում է քամին,
Եվ դաշտերի մեջ կորած երեխան է
Մորս որոնումների:
Փողոցների մեջ քշվող տերևներ են,
Ծառերի մեջ՝ լացը թռչունների,
Եվ լեռների մեջ՝ ամենահեռվում,
Պիտի որ իմ տունը լինի:
Առանց քեզ
Ինձ է նայում բարձս
Տապանաքարի պես դատարկ այս գիշերվա միջից.
Մտքովս չէր անցնում, որ այսչափ դառն է
Մեն-մենակ լինելը,
Ու որ պետք է քնել քո մազերից հեռու:
Ես հիմա պառկած եմ մենակության մեջ իմ լուռ տանը,
Կախված լամպը մերկանում է
Եվ նրբորեն ձգում ձեռքերը դեպի ինձ
Եվ փափկորեն սեղմում տաք բերանս շուրթերովդ
Նվաղուն ու թույլ…
Հանկարծակի զարթնում եմ,
Իսկ շուրջս շարունակում է փարթամորեն աճել ցուրտ գիշերը.
Իսկ պատուհանի շրջանակում աստղը պայծառ է ու պարզ,
Եվ միայն դու չկաս,
Չկաս իմ կողքին:
Եվ ուր են բացգույն մազերդ,
Եվ ուր է քաղցր բերանդ…
Հիմա խմածս ցավի մեջ շատ է կիրքը,
Եվ գինուս մեջ թույն է խառնած,
Մտքովս երբեք չէր անցնում, որ այսչափ դառն է
Մեն-մենակ լինելը,
Մենակ ու առանց քեզ:
Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Հերման Հեսսե»

  1. aramazdg:

    շատ-շատ եմ սիրում Հեսսե…

    • Նունե Մովսիսյան:

      Ես էլ: «Սերը ստեղծված չէ նրա համար, որպեսզի մեզ երջանիկ դարձնի: Ես կարծում եմ, որ այն ստեղծվել է, որպեսզի մեզ ցույց տա, թե որքան ուժեղ ենք մենք տառապանքի ու համբերության ժամանակ»: Հաստատ:

      • aramazdg:

        :)
        իրանից էնքան լավ բաներ եմ կարդացել… որ սկսեմ տեղադրել, մինչեւ լույս կնստեմ։ բայց իր վերջին վեպը չեմ կարդացել։ ձգում եմ, որ ուշ կարդամ :)

  2. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Մովսիսյան:

    Մի՞թե իդեալները գոյություն ունեն նրա համար, որպեսզի նրանց հասնենք: Մի՞թե մենք ապրում ենք նրա համար, որպեսզի հետաձգենք մահը: Ոչ, մենք ապրում ենք, որպեսզի սարսափենք նրանից, իսկ հետո նորից սիրենք, և հենց դրա շնորհիվ է կյանքը երբեմն-երբեմն այդպես հրաշալի հուրհրում:

    Եթե ձեզ անպայման անհրաժեշտ է ինչ-որ մեկի թույլտվությունը ձեր հաճույքների համար, ուրեմն դուք խղճուկ արարած եք: Չի կարելի վախենալ և արգելված համարել այն, ինչին ձգտում է մեր հոգին:

    Բայց և չի կարելի կառչել ցանկությունից, որին ինքներդ չեք հավատում: Ես գիտեմ, թե դուք ինչ եք ուզում: Դուք պետք է կարողանաք սովորել հրաժարվել այդ ցանկությունից կամ ցանկանալ ամբողջապես ու ճշմարտորեն: Իսկ դուք ցանկանում եք և անմիջապես էլ զղջում ու հետո վախենում եք: Այդ բոլորը պետք է հաղթահարել: Չէ՞ որ միշտ էլ հանդիպում են մարդիկ, ովքեր կյանքից պահանջում են բարձրագույնը և չեն կարողանում հաշվել նրա հիմարության ու կոպտության հետ: Հեսսե

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s