Որտե՞ղ է մարդ ապաստան փնտրում և որտեղ՝ գտնում։ Իրեն հարմար հանգրվանը ո՞րն է։ Արդյո՞ք այն ինչ անում ենք, մեր ընտրությունն է, թե դա հետևանք է զանազան իրողությունների և ամենից շատ մեր դաստիարակության։
Հերման Հեսսե «Ներսը և դուրսը» (զուգորդումներ)
Ներսը, թե՞ դուրսը…
Բանականություն, թե՞ ոգի:
Միտք, թե՞ զգացմունք:
Երկիր, թե՞ երկինք:
Ձև, թե՞ բովանդակություն:
Բառ, թե՞ լռություն:
Միով բանիվ՝ Ֆրիդրիխ, թե՞ Էրվին:
«Ոչինչ դրսում չէ, ոչինչ ներսում չէ: Սրա կրոնական իմաստը պետք է որ քեզ հայտնի լինի. Աստված ամենուր է: Այն հոգու մեջ է ու նաև՝ բնության մեջ: Ամեն ինչ Աստծով է ներծծված, քանի որ Աստված ինքը ամբողջն է: Առաջներում մենք դա կոչում էինք պանթեիզմ: Այժմ՝ փիլիսոփայական իմաստը․ դուրս և ներս, արտաքին և ներքին բաժանումը մեր մտածողությանը հատուկ է, բայց ոչ անհրաժեշտ: Մեր հոգու համար, սակայն, մի հնարավորություն կա պահված՝ հետ քաշվել, նահանջել այն սահմաններից ներս, որը մենք ենք գծել նրա համար, դա մյուս իրականությունն է՝ անդրաշխարհը: Այս երկու հակադիր աշխարհների ետևում, որից և գոյավորվում է մեր աշխարհը, նոր, բոլորովին ուրիշ իմացություններ են սկիզբ առնում: Սակայն, սիրելի բարեկամ, ես պետք է քեզ խոստովանեմ հետևյալը, այն պահից սկսած, երբ իմ մտածելակերպը փոփոխություններ կրեց, ինձ համար ոչ մի բառ կամ արտահայտություն այլևս միանշանակ կերպով գոյություն չունի, յուրաքանչյուր բառ տասնյակ, հարյուրավոր իմաստներ է պարունակում: Հենց այստեղից էլ սկսում է այն, ինչից դու վախենում ես՝ մոգությունը»:
Ե՛վ ներսը, և՛ դուրսը…
Ե՛վ Ոգի, և՛ բանականություն:
Ե՛վ զգացմունք, և՛ միտք:
Ե՛վ երկինք, և՛ երկիր:
Ե՛վ բովանդակություն, և՛ ձև:
Ե՛վ Լռություն, և՛ բառ:
Միով բանիվ՝ և՛ Էրվին և՛ Ֆրիդրիխ:
« Դա է ճանապարհը, և ամենադժվարին քայլը համարիր, որ դու արդեն կատարել ես: Դու քո սեփական փորձով ես համոզվել, դրսինը կարող է ներսին դառնալ, արտաքինը՝ ներքին: Դու եղել ես իրար հակադիր երկու բևեռների այնկողմում: Այն քեզ որպես դժոխք է պատկերացել, հավատա, բարեկամ, որ դա հենց երկինքն է, որ կա… Այսպիսով, քո առջևում ընկածը երկինքն է: Ահա, տես, թե որն է մոգությունը, ներսն ու դուրսը իրար են միախառնվում, բայց ոչ թե հարկադրաբար, ոչ թե հիվանդագին կերպով, ինչպես դու էիր փորձում անել, այլ ազատորեն, ինքնակամ: Ոգեկոչիր անցյալը, ոգեկոչիր ապագան․ երկուսն էլ քո մեջ են: Դու մինչև այսօր քո ներսի ստրուկն ես եղել: Սովորիր նրա տերը դառնալ: Սա՛ է մոգությունը»:
Ներսը և դուրսը:
«Որովհետև այն, ինչ դրսում է, այն ներսում է…»:
Երվանդ Քոչար «Մարդ-քաղաք» շարքից
իմ ամենա-ամենա-ամենասիրելի հանճարներից…
ափսոս, որ ներկա չեղա երեկվա քննարկմանը… ։(
НравитсяНравится
Уведомление: Հերման Հեսսե | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հերման Հեսսե «Ով կարողանում է սիրել, երջանիկ է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)