Զորաց քարեր

1Սիսիանի այն տարածքում, ուր Զորաց քարերն են, դեռ չեմ եղել, չգիտեմ էլ՝ ինչ զգացողություններ կունենամ, երբ մի քանի օրից վերջապես տեսնեմ: Բայց մի բան էս գլխից հաստատ է՝ Ինքը ինձ համար ոչ Քարահունջ է, ոչ էլ առավել ևս՝ հայկական Սթոունհենջ: Ինքը հենց էլ Զորաց քարեր է:

Իսկ գիտեք՝  ինչո՞ւ: Շատ պարզ մի պատճառով:

Ես միշտ ապավինում եմ մեր ժողովրդի զուլալ ու շիտակ լեզվամտածողության սթափ տրամաբանությանը: Իսկ ժողովուրդը այդ քարերին անվանել է Զորաց: Նշանակում է այդ քարերի մեջ նա ուժ ու զորություն է տեսել, չէ՞, թե չէ հաստատ էդպես չէր անվանի:

Հիմա հանգիստ թողնենք Զորաց քարերն ու թակենք գիտության դուռը:

2Զորաց քարերը մեգալիթյան կառույցներ են: Դրանք դամբարանային, մեմորիալ կամ պաշտամունքային հնագույն կառույցներ են՝ կատարված անմշակ կամ կոպիտ մշակված մակերեսով մեծածավալ քարերից։

-Հա, հետո ի՞նչ,-կասեք Դուք:

Հետո այն, որ աշխարհի մեգալիթյան կառույցները, այդ թվում նաև՝ մեր Զորաց քարերը, գտնվում են  երկրակեղևի այնպիսի բեկման վայրերում, որոնք առանձնանում են էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ:

Ուրեմն և՝  Զորաց Քարեր անվանումը բացատրվում է այն հանգամանքով,  որ համալիրը տեղակայված է երկրագնդի էներգետիկորեն ամենազորեղ վայրերից մեկում:
Էլեկտրամագնիսական դաշտի բարձր ինտենսիվությամբ օժտված հենց այդ կառույցների միջոցով էլ, ըստ ժողովրդական միստիկ պատկերացումների (հիմա արդեն՝ գիտական ապացույցների) Երկիրը ստանում է տիեզերական էներգիա: Գուցե այդ պատճառո՞վ են միջնադարյան պատմիչները տարածքը կոչել «Գերեվարված դաշտ»…

Զորաց քարերի հետ կապված մյուս մոտեցումները (պատմություն, աստղագիտություն, ուֆոլոգիա), կներեք, ինձ էդքան էլ չեն հուզում ու հետաքրքում, որովհետև դրանք ընդամենը ածանցյալն են այդ, հիրավի, տիեզերական զորավոր երևույթի, որ առկա է Զորաց քարերում:

6

 

Էսպիսի բաներ:

Հնարավոր շարունակությունը՝  Զորաց քարերը տեսնելուց հետո:

Լուսանկարները՝  անձնական արխիվից

Սիրով՝  Հայկական կակաչ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Զորաց քարեր»

  1. Уведомление: Սթոունհենջ. ինչպես է ստեղծվել պատմական կեղծիքը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s