Սթոունհենջը կառուցվել է 20-րդ դարում: Անգլիա. հետպատերազմյան քառասնական թվականներ: Հարկավոր էր վերականգնել հիտլերյան ռմբակոծությունից ավերված քաղաքներն ու գործարանները:
Միայն թե շրջանաձև ուրվագծով շինհրապարակը ընդհանրապես նման չէր նոր կառուցվող գործարանի: Շուրջը մղոններով ձգվող դատարկ տարածքներ էին: Հողատարածքը պատկանում էր Մեծ Բրիտանիայի Պաշտպանության նախարարությանը: Սա կարևոր է, որովհետև կողմնակի անձինք մուտք չէին կարող ունենալ մինչ շինարարության ավարտը: Եվ հասարակությանն էլ կարիք չկա բացատրել՝ ինչու պիտի դատարկ տարածքում ոչ մի տեղ չգնացող երկաթուղի կառուցել:
Այստեղ պետք է կառուցվի մեծագույն կեղծիքը, որը կստիպի ողջ աշխարհին հարգել անգլոսաքսերի «հնագույն արմատները», իրական հողի վրա կդրվեն Արթուր արքայի և Առյուծասիրտ Ռիչարդի մասին պատմությունները, կշրջանառվեն այն տեսությունները, որի համաձայն, Անգլիան և Հռոմը կառուցել են սլավոնները…
Աշխատանքները կընթանան շուրջ 10 տարի: Ճիշտ այնքան, որքան ժամանակում ստեղծվեց պատմական մեկ այլ զեղծարարություն՝ Թութանհամոնի գերեզմանը: Իհարկե, սա մասշտաբայնությամբ չի հասնի ամենամեծ կեղծիքին՝ Չինական պարսպին, բայց կարևորը ոչ այնքան չափսերն են, որքան ճիշտ ՓիԱրը: Իսկ դա Մեծ Բրիտանիան կանի լավ: Զուգահեռաբար կթխվեն գրական և «գիտական» աշխատանքներ, կարգի կբերվեն գրադարանային նյութեր և «հին ձեռագրեր»: Պատվիրատուն գոհ կմնա:
Բնականաբար, այդչափ երկար գործընթացը դժվար կլինի չնկատել, այդ պատճառով շինարարությունը կկոչվի վերականգնում:
Միայն թե, Քրիստոֆեր Չայլլինձեյլը՝ Քեմբրիջի համալսարանի Հնագիտության և Մարդաբանության թարգարանի տնօրենը, հրապարակավ կխոստովանի, որ «գրեթե բոլոր քարերը այս կամ այն կերպ տեղափոխվել են և դրվել բետոնի մեջ»: Բայց մենք լուսանկարներում տեսնում ենք ոչ թե բետոնի մեջ դրված քար, այլ երկաթբետոնե շաղախե կաղապար, որը միայն դրսի կողմից է հիշեցնում «քար»:
Սա նշանակում է, որ «Սթոունհենջը» կառուցվել է, ոչ թե վերականգնվել:
Աղբյուրը՝ http://buuu.ru/774-stounhendzh-novodel-hh-veka-obman-poddelka.html
Լուսանկարը՝ www.svarogday.com/wp-content/uploads/s089.jpg
Ռուսերենից փոխադրեց Նունե Մովսիսյանը
Կարող եք կարդալ նաև՝ Զորաց քարեր
Հետգրություն
Հայեր ջան, մի բան ասե՞մ: Էս նյութը թարգմանել եմ ոչ թե, որ Սթոունհենջի դեմ բան ունեմ, առավել ևս՝ ոչ էլ, որ ռուսների ասածը հալած յուղի տեղ եմ դնում, այլ այն, որ մենք՝ հայերս, աշխարհի չափ բան ունենք ու չենք կարողանում տեր կանգնել մեր ունեցածին:
Уведомление: Զորաց քարեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)