Քամյու, «Օտարը»

alber-qamyu

«Այս աշխարհն ինչպես որ կա, անտանելի է, հետևաբար լուսին եմ ուզում, կամ երջանկություն, կամ անմահություն, կամ ինչ-որ բան՝  նման խենթության, միայն թե ոչ այս աշխարհից»: Քամյու, «Կալիգուլա»

Հենց նոր ավարտեցի Քամյուի «Օտարը»: Ծանր էր, ես կասեի՝ եռակի ծանր… Գուցե այդպես թվաց, որովհետև կարդալու ընթացքում միաժամանակ երկու՝ նույնքան «ծանր» գործեր էի հիշում ու մտովի զուգահեռնե՞ր տանում: (Խոսքը Դոստոևսկու «Ոճիր և պատիժ», Սարտրի «Պատի» մասին է):

Գուցե:

Գուցե այդպես թվաց, որովհետև օտարի մեջ ես տեսա ինձ, քեզ, կամ էլ՝ նրա՞ն…

Գուցե այդպես թվաց, որովհետև այդ օտարը ես եմ, դու ես, նա է, մենք բոլո՞րս ենք…

Կամ էլ գուցե օտար կդառնանք, եթե շարունակենք ապրել օտարի նմա՞ն…

Չգիտեմ:

Մի բան ակնհայտ է ու լույսի նման պարզ՝ մենք ապրում ենք «քնքուշ անտարբերության մեջ» ու դա տանում է դեպի օտարացում:

Մենք օտարվում ենք ինքներս մեզնից:

Մենք օտարվում ենք  մարդկանցից:

Մենք օտարվում ենք Աստծուց:

Մենք կարող ենք հանգիստ մարդ սպանել, որովհետև …արև է, ու նույնքան հանգիստ շարունակել ապրել,  որովհետև…դեռ արև՞ է: Շարունակել ապրել, քանի դեռ մեր մահվան օրը չի հասել: Չէ՞ որ վաղ, թե ուշ բոլորս ենք մեռնելու, ուրեմն ի՞նչ կարիք կա մորը պահել ծերության օրերին, ի՞նչ կարիք կա հիշել մոր տարիքն ու մահվան օրը, ի՞նչ կարիք կա արցունք թափել միայն նրա համար, որ այլևս չկա նա՝ մայրը: Չէ՞ որ մի քանի օր հետո հանգիստ շարունակելու ես քո աշխատանքը, անկողին ես մտնելու մի կնոջ հետ, ում չես էլ սիրում: Թեև, էդ ինչ կարևոր է որ…

Գուցե մարդասպանությունը օտարի դեպքում պատի՞ժ է՝ գործած ոճիրի դիմաց:

Չկա տառապանք, չկա մեղքի գիտակցում, ուրեմն չկա նաև սե՞ր, չկա նաև վա՞խ:

Իսկ, եթե չկա սեր ու տառապանք, չկա մեղքի գիտակցում ու վախ, ուրեմն չկանք նաև մե՞նք:

Մենք դառնում ենք օտա՞ր…հա՞:

Ամենայն հավանականությամբ, հենց էլ՝  հա:

Նաև՝  Ալբեր Քամյու

Հայկական կակաչ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Մեդիադարակներ. Добавьте в закладки постоянную ссылку.

8 комментариев на «Քամյու, «Օտարը»»

  1. Уведомление: Ալբեր Քամյու | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. «Իսկ, եթե չկա սեր ու տառապանք, չկա մեղքի գիտակցում ու վախ, ուրեմն չկանք նաև մե՞նք:» Բայց ինչո՞ւ, Նունե ջան։ ինչո՞ւ պետք է պարտադիր լինի տառապանք։ իսկ ինչու՞ պետք է լինի վախ, որ մենք համարենք, որ գոյություն ունենք… չեմ հասկանում։

    • Նունե Մովսիսյան:

      Արամազդ ջան, ինձ ու ինձ բարձրաձայն մտորել եմ, հետն էլ՝ կասկածելով: Շատ կուզեի էդպես չլիներ, բայց… Կդժվարանամ հստակ պատասխանել՝ ինչու է այդպես: Գուցե նրա համար, որ տառապանքը մաքրո՞ւմ է մարդուն: Չէ, իսկապես չգիտեմ, բայց ինչ-որ բան ներսից հուշում է, որ էդ է ճիշտը…

      • ես պարզապես չեմ կարող համաձայնվել էն մտքի հետ, որ վախի գոյությամբ պետք է պայմանավորվի մեր գոյությունը։ ես կատեգորիկ համամիտ չեմ։ վախը մարդու կուրության, մարդու կարճատեսության հետեւանքն է։ այն անխուսափելի չէ։

  3. Նունե Մովսիսյան:

    Արամազդ ջան, քո ասած վախը ես էլ չեմ ընդունում, լրիվ համակարծիք եմ քեզ հետ: Իմ ասածը մարդ սպանելու վախի մասին էր:

    • ես դա էլ լավ չեմ հասկանում. ինձ որ հարցնես՝ մարդ չպիտ սպանես ոչ թե վախի պատճառով, այլ խորագույն գիտակցության, համոզմունքի, որ էդ դիմացիդ մարդը դու ինքդ ես։

  4. Նունե Մովսիսյան:

    Սարգիս պապս մի լավ խոսք ուներ՝ դու հըմնուց ճիշտ ես…

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s