Հնեվանք, թե՞ Ձելի Ճշմարիտիսա…

Hnevanq1Ասում են՝ Քրիստոսի երկրորդ գալստից հետո, երբ ամեն ինչ խախանդվում է, մի խումբ մարդիկ իրենց համար տեղ են փնտրում։ Հանկարծ դիմացները մի առյուծ է դուրս գալիս։ Առջևից գնացողը շրջվում է, որ փախչի, ընկերներն ասում են՝ մի՛ փախիր, չգիտե՞ս, որ արդեն բոլոր արարածները բարեկամներ են։ Սա թե` ես գիտեմ, բայց առյուծը գիտի՞…:

Հայ քաղկեդոնական եկեղեցիները՝ խորթ զավակնե՞ր

Ամեն ինչ սկսվեց, երբ ցանկություն ունեցա պատրաստվել Հնեվանքի հետ հանդիպմանը: Նախ սկսեցի համացանցում տեղեկություններ փնտրել  Հնեվանքի մասին: Հայկական համացանցը մեկ-երկու կցկտուր, ինչպես սովորաբար լինում է՝ կրկնվող տեղեկություններ շպրտեց դեմքիս ու լռեց: Փորձեցի տպագիր գրականությունից հասկանալ՝ բանն ինչումն է: Պարզվեց՝ համացանցում Հնեվանքի մասին հայտնված տեղեկությունները քաղված են Սովետական հանրագիտարանից:

Նման դեպքերում ես միշտ դիմում եմ հայ մատենագրության օգնությանը:

Ա՛յ քեզ, «հաջողություն»: Պարզվեց՝ հայ մատենագրությունը ևս Հնեվանքի դեպքում աղքատիկ է: Անցողիկ կերպով ասվում է միայն, որ վանքը հունական է կամ վրացական, որովհետև արձանագրությունները գրված են վրացերեն, իսկ գավթի հարավային ճակատին հունական ոճի եռահարկ խաչ է պատկերված։

Հնեվանքի մասին փնտրտուքը համացանցում հանդիպեցրեց Պ. Մ. Մուրադյանի «Վրացերեն արձանագրությունները  Հայաստանում» գրքին: Այդ գրքից  տեղեկանում ենք, որ Հնեվանքի մասին գրել է Ստ. Օրբելյանը, մեկ-երկու գրառում էլ ունի Լալայանը: Ըստ Լալայանի, շրջապատի բնակիչները Հնեվանք անունը ստուգաբանում են իբրև հունաց  վանք: Այս ամենը իմանալուց հետո դժվար չէ եզրակացության հանգել, որ Հնեվանքը նախապես, մինչև հարավային գավ֊թի կառուցումը, միաբնակ հայոց է պատկանել և Իվանեի օրոք դարձել քաղկեդոնական:

Իսկ, ա՛յ վրացական մատենագիր աղբյուրները խոսում են Հնեվանքի մասին, ու տեսեք՝ ինչ են ասում…

18-րդ դարի վրաց նշանավոր պատմաբան Վախուշտի Արքայազնը «Վրաստանի թագավորության նկարագրություն» կամ «Վրաստանի աշխարհագրություն» աշխատության «Ժամանակակից Քարթլիի նկարագրություն» բաժնում համառոտակի թվարկում է ու ներկայացնում Լոռու հնությունները։ Այստեղ հիշատակվող Ձելի Ճշմարիտիսա (Կենարար փայտ) վանքը, ըստ ամենայնի, նույն Հնեվանքն է: Վախուշտին այսպես է նկարագրում. «Դարձյալ՝ սրանից (Քոբայրից—Պ. Մ.) արևմուտք կա Կենարար փայտի վանք՝ գեղեցիկ, Բերգուջ գետի ափին, նույնպես հայերն են տիրացել։ Այստեղ բարձր ժայռի մեջ կան բազում այրեր, և այդ այրերում գտնվում են բազմաթիվ հին գրքեր, սակայն տեղանքի անմատչելի լինելու պատճառով անգործածելի են»:

Սպասե՛ք, սա դեռ վերջը չի՛: Համացանցում պտտվելիս մի հանգամանք ուշադրությունս գրավեց: «Հնեվանք» որոնում տալիս՝ մի քանից էջից աշխուժանում են վրացալեզու կայքէջերը: Տեսնես Հնեվանքը ինչո՞ւ է հետաքրքում վրացիներին: Ու, ի՞նչ եք կարծում, ի՞նչ պարզվի, որ լավ լինի:

Պարզվում է՝ Վրաց եկեղեցին հավակնություններ ունի Հայաստանի հյուսիսային շրջաններում գտնվող վանքերի ու եկեղեցիների հանդեպ: Ի դեպ, այս ամենը սկսվել է այն բանից հետո, երբ Հայ եկեղեցին պահանջ է ներկայացրել Վրաստանի տարածքում գտնվող հայկական 5, թե 6 եկեղեցիներ հայերին վերադարձնել:

Ես պատմաբան չեմ, ոչ էլ Հայ եկեղեցու պատմության գիտակ, ինձ թույլ չեմ տա քաղաքական, պատմագիտական կամ էլ դավանաբանական վերլուծություններ անել, որովհետև մասնագետ չեմ: Ես ընդամենը իմ կարծիքն եմ բարձրաձայնում:

Հասկացա՛նք, որ մեր եկեղեցին հայ քաղկեդոններին դարեր շարունակ  մերժել է՝ մերժելով նաև նրանց մշակույթը, վկան՝ Հնեվանքն ու …հայի դարավոր ու, ցավոք, ներկա՛ լռությունը: Հնարավոր է՝ դարեր առաջ նման տարանջատումը քաղաքական լուրջ դրդապատճառներ է ունեցել, միանգամա՛յն հնարավոր է, բայց այսօր՝ մեր օրերում, պետականություն ունեցող երկրում ինչո՞ւ չի կարելի վերանայել անցյալն ու ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ քաղկեդոնական եկեղեցիները նույնքան հայկական են, որքան ասենք՝ մեր մյուս եկեղեցիները: Ի՞նչ է, Հայ քաղկեդոնական եկեղեցիները մեր ժողովրդի խորթ զավակնե՞րն են, հա՞: Կանգնեցրեք ցանկացած հայաստանցու և փորձեք բացատրել, որ իր երկրում երկու տիպի եկեղեցի կա, նա ուսերը կթոթվի, զարմացած կնայի քեզ, մի բան էլ կասի. «Հայկական եկեղեցին եկեղեցի է, քաղկեդոնականս ո՞րն է»: Նա այդպես է մտածում, որովհետև իր համար ոչ մի տարբերություն չկա Կիրանցի ու Մակարավանքի, Հնեվանքի ու Հաղպատի, Ախթալայի եկեղեցու ու Սանահինի միջև: Դրանք հայի համար նույն հարթության վրա են:

Հա՛, ասենք թե մենք՝ հայերով գիտենք, որ քաղկեդոնական եկեղեցիները հայկական են, իսկ մեր հարևանները գիտե՞ն այդ մասին…

Հազիվ թե գիտեն, հակառակ դեպքում դժվար թե այսօր վրաց հասարակությունը պահանջեր իրեն վերադարձնել Հայաստանի տարածքում գտնվող քաղկեդոնական եկեղեցիները:

Հազիվ թե գիտեն, հակառակ դեպքում դժվար թե այսօր թուրքերը Անիիում գտնվող հայ քաղկեդոնական եկեղեցիները վրացական եկեղեցիներ ներկայացնեին: Գիտեմ՝ ինչ եք ասելու…

Հարց է առաջանում, բա ինչո՞ւ էդ նույն թուրքերը Անիի Տիգրան Հոնենցը Մայր տաճարը կամ Ամենափրկիչը վրացական եկեղեցիներ չեն ներկայացում, հը՞ն…

Պատասխանը մեկն է՝ մեր եկեղեցին դարեր շարունակ իրենից օտարել է հայ քաղկեդոնական եկեղեցին: Եթե մենք օտարում ենք, բնականաբար, էդ մերը չի, դե՛, եթե մերը չի, ուրեմն՝ կգտնվեն, ժամանակի ընթացքում անպայմա՛ն կգտնվեն տերեր ու…գտնվում են:

Հակառակ հարցին էլ պատասխանենք՝ ինչու չէր կարող Հնեվանքը ոչ թե հայ քաղկեդոնական, այլ վրացական եկեղեցի լինել: Շատ պարզ պատճառով՝  Հնեվանքի տարածքը դարեր ի վեր բնակեցված է եղել հայերով, անկախ նրանից, տարածքը տարբեր դարերում որ պետության իշխանության տակ է եղել: Ու տրամաբանությունից դուրս է, որ վրացիները վեր կենային, Վրաստանից գային-հասնեին Հայաստան, վրացական եկեղեցի կառուցեին ու ետ վերադառնային իրենց երկիր…

Ու, որպեսզի թյուր կարծիք չստեղծվի, որ ես վրացիների դեմ բան ունեմ, կասեմ նաև իմ անձնական կարծիքը նրանց մասին: Ընդգծված հարգանք ունեմ վրաց ժողովրդի նկատմամբ ու գտնում եմ, որ մենք նրանից՝  որպես հարևանի, լիքը բան ունենք սովորելու, մասնավորապես՝ հարգանք սեփական պետության, պաշտամունք՝ սեփական լեզվի, մեծարանք՝ սեփական պատմության նկատմամբ: Ու այդ ամենը, ի տարբերություն մեզ՝ հայերիս, անում են ոչ թե խոսքով, այլ գործով:

Ավարտում եմ: Ես Հայաստանի հանրապետության քաղաքացի եմ, Հայ առաքելական եկեղեցու հետնորդ, և ուզում եմ, որ իմ պետությունն ու իմ եկեղեցին տեր կանգնեն իրենց ունեցածին՝  անկախ ամեն ինչից: Ու դա անեն լրջագույնս՝  պետական մակարդակով:

Նունե Մովսիսյան

Լուսանկարը՝  անձնական արխիվից

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

3 комментария на «Հնեվանք, թե՞ Ձելի Ճշմարիտիսա…»

  1. Անեկդոտը հիշեցի. Ասում են՝ Քրիստոսի երկրորդ գալստից հետո, երբ ամեն ինչ խախանդվում է, մի խումբ մարդիկ իրենց համար տեղ են փնտրում։ Հանկարծ դիմացները մի առյուծ է դուրս գալիս։ Առջևից գնացողը շրջվում է, որ փախչի, ընկերներն ասում են՝ մի՛ փախիր, չգիտե՞ս, որ արդեն բոլոր արարածները բարեկամներ են։ Սա՝ թե.
    -Ես գիտեմ, բայց առյուծը գիտի՞։

  2. Уведомление: Տայքի եկեղեցիները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s