Գյուրջիևի խորհուրդները դստերը՝ Դուշկա Խովարտին
- Ուշադրությունը սևեռի՛ր ինքդ քեզ վրա:
- Գիտակցի՛ր ցանկացած պահ՝ ինչ ես մտածում, ինչ ես զգում, ինչ ես ուզում կամ անում:
- Միշտ ավարտի՛ր սկսածդ:
- Արա՛ այն, ինչ անում ես հնարավորինս լավ:
- Մի՛ կապվիր այն ամենին, ինչը հետագայում կարող է քեզ ոչնչացնել:
- Շռայլություն դրսևորիր, բայց առանց վկաների:
- Յուրաքանչյուր մարդու վերաբերիր ինչպես մտերիմ հարազատի:
- Շտկի՛ր քո մեջ այն ամենը, ինչ շտկելու կարիք ունի:
- Սովորի՛ր ընդունել և երախտապարտ եղիր յուրաքանչյուր պարգևի համար:
- Վերջ տուր ինքնապաշտպանական վարքագիծ դրսևորել:
- Մի՛ խաբիր, մի՛ գողացիր: Եթե այդպես ես վարվում, ուրեմն խաբում ես ինքդ քեզ ու գողանում՝ ինքդ քեզնից:
- Օգնի՛ր նրանց, ովքեր քո կողքին են, բայց նրանց քեզնից կախյալ մի դարձրու:
- Մի՛ զբաղեցրու չափազանց մեծ տարածք:
- Մի՛ աղմկիր և ավելորդ ակնարկներ մի՛ արա:
- Եթե դու դեռ հավատ չունես, ձև արա, թե ունես:
- Հեշտությամբ մի՛ ընկիր ուժեղ անհատականությունների ազդեցության տակ:
- Մի՛ կողոպտիր ոչինչ և ոչ մեկից:
- Արդարությո՛ւն տարածիր:
- Մի՛ գայթակղիր:
- Կե՛ր և քնի՛ր այնքան, որքան քեզ է անհրաժեշտ:
- Մի՛ խոսիր քո անձնական խնդիրներից:
- Մի՛ դատիր և կարծիք մի՛ փոխիր, քանի դեռ բոլոր հիմնական փաստերին չես ծանոթացել:
- Անիմաստ բարեկամություն մի՛ արա:
- Մի՛ հետևիր ընդհանուր ուղղություններին ու միտումներին:
- Մի՛ ծախիր քեզ:
- Հարգի՛ր քո ստորագրությամբ համաձայնագիրը:
- Եղի՛ր ճշտապահ:
- Մի՛ նախանձիր ուրիշներին՝ գույք ու ձեռքբերումներ ունենալու համար:
- Ասա՛ միայն այն, ինչն անհրաժեշտ է:
- Մի՛ մտածիր՝ ինչ օգուտ կբերեն քեզ քո գործողությունները:
- Մի՛ սպառնա:
- Կատարի՛ր քո խոստումները:
- Վեճի ժամանակ քեզ միշտ ուրիշների տեղը դիր:
- Ընդունի՛ր, եթե ինչ-որ մեկը առավել է քեզնից:
- Հաղթահարի՛ր քո վախերը:
- Օգնի՛ր ուրիշներին, որպեսզի կարողանան իրենք իրենց օգնեն:
- Հաղթահարի՛ր դժգոհությունդ և եղիր նրանց կողքին, ում ցանկանում ես մերժել:
- Հպարտությունդ փոխակերպիր ինքնագնահատականով:
- Զայրույթդ փոխակերպիր ստեղծականությամբ:
- Ագահությունդ փոխակերպիր գեղեցիկի հանդեպ պաշտամունքով:
- Նախանձդ փոխակերպիր ուրիշների առավելությունների հիացմունքով:
- Ատելությունդ փոխակերպիր ողորմածությամբ:
- Մի՛ գովերգիր, բայց և մի՛ վիրավորիր ինքդ քեզ:
- Հո՛գ տար այն ամենին, ինչը քեզ չի պատկանում և ինչը քեզ է պատկանում:
- Մի՛ տրտնջա, մի՛ բողոքիր:
- Զարգացրե՛ք ձեր երևակայությունը:
- Ուրիշներին հրահանգ մի՛ տուր միայն այն բանի համար, որ դա քեզ հաճելի է:
- Վճարի՛ր քեզ մատուցվող աշխատանքի և ծառայությունների համար:
- Մի՛ քարոզիր քո աշխատանքն ու գաղափարները:
- Մի՛ փորձիր քո հանդեպ արթնացնել այնպիսի զգացմունքներ, ինչպիսիք են՝ ափսոսանքը, համակրանքը, հիացմունքը, մեղքի գիտակցումը:
- Մի՛ փորձիր տարբերվել քո արտաքին տեսքով:
- Երբեք մի՛ հակառակվիր, միայն պահպանիր լռություն:
- Պարտքերի տակ մի՛ մտիր, գնածդ ապրանքի համար վճարիր անմիջապես:
- Եթե հրապարակավ վիրավորել ես, ապա հրապարակավ էլ ներողություն խնդրիր:
- Եթե խոսակցության ընթացքում գիտակցել ես քո սխալը, հպարտություն մի՛ խաղա, անմիջապես հրաժարվիր նախկին մտադրությունից:
- Հետ մի՛ կանգնիր քո նախկին գաղափարներից միայն այն բանի համար, որ արդեն բարձրաձայնել ես:
- Մի՛ պահիր անպետք իրեր:
- Քեզ մի՛ զարդարիր ուրիշի գաղափարներով:
- Մի՛ լուսանկարվիր հայտնի մարդկանց հետ:
- Եղի՛ր ինքդ քո դատավորը:
- Քեզ մի՛ բնութագրիր քո ունեցվածքով:
- Գիտակցի՛ր, որ ամեն ինչ պատկանում է քեզ:
- Եթե մտասուզման արդյունքում քեզ հայտնվել է Սատանան՝ ստիպի՛ր, որ Սատանան էլ աղոթի:
Աղբյուրը՝ http://wayter.wordpress.com
Լուսանկարը՝ http://gurdjieffclub.com/
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Գեորգի Գյուրջիև կամ խորամանկ իմաստունը
Հ.Գ. Ռուսերեն թարգմանությունը կատարվել է անգլերենից: Քանի որ անգլերենում սկզբնաղբյուրը նշված չէ, այդ իսկ պատճառով հնարավոր է՝ այն վավերական չէ: Տեքստի հնարավոր աղբյուրը կարող է լինել Alejandro Jodorowsky գիրքը կամ Դուշկա Խովարտի (1924-2010 ) “It’s up to Ourselves. A Mother, a Daughter, and Gurgjieff” (2009) գիրքը:
Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Առեղծվածային իմաստունը. Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)