Հեգելի մանկավարժական հայացքները

111

Հավանաբար քչերին է հայտնի այն  փաստը, որ Գեորգ Հեգելը եղել է մանկավարժ, ունեցել  է երեսունից ավել տարիների մանկավարժական աշխատանքի փորձ. 7 տարի աշխատել է տնային ուսուցիչ, 8 տարի՝  ուսուցիչ և գիմնազիայի տնօրեն, 15 տարի միայն որպես ուսուցիչ, իսկ կյանքի վերջին տարիներին զբաղեցրել է Բեռլինի համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Գեորգ Վիլհեմ Ֆրիդրիխ Հեգելը ծնվել է 1770 թ.-ի օգոստոսի 27-ին: Դեռ փոքրուց աչքի էր ընկնում և տարբերվում իր ընկերներից: Նա լուրջ էր, համբերատար, հետաքրքրասեր, կարգապահ, ճշտապահ, ազնիվ, լայնախոհ, վերլուծական և խորքային մտածողություն ուներ:

1788 թ. Հեգելը ընդունվում է ինստիտուտ և երկու տարի անց՝ 18 տարեկանում, ստանում փիլիսոփայության մագիստրոսի կոչում: Ինստիտուտն ավարտելուց հետո անցնում է տնային ուսուցչության:

1881թ. Շելլինգի հետ հրատարակում է «Փիլիսոփայության քննադատության ամսագիրը», ուր լույս է տեսնում Հեգելի «Ոգու ֆենոմենոլոգիան»: Սա, ըստ էության, Հեգելի փիլիսոփայության հենքն է: «Ոգու ֆենոմենոլոգիան» ուսուցչի համար, կարծում եմ, անփոխարինելի ձեռնարկ է, այն գիրք է մանկավարժության, ինչպես նաև՝ հոգևոր գիտելիքների, գոյաբանության և մեթոդաբանության մասին:

1808թ Հեգելը աշխատում է գիմնազիայի տնօրեն և ուսուցիչ: 1818թ նա ստանում է փիլիսոփայության պրոֆեսորի կոչում՝ ստանձնելով Բեռլինի համալսարանի ռեկտորի պաշտոնը:

Հեգելը մահկանացուն կնքել է 1831 թ. նոյեմբերի 14-ին:

Հեգելը համեստ, բարեհոգի մարդ էր, զերծ մարդկային, թերևս, ամենազազրելի արատներից մեկից՝ նախանձից: Ահա, թե ինչ է գրում Հեգելն իր ընկերոջը՝ Շելլինգին. «Քո հրապարակային հաջողություններին ես հետևում եմ հիացմունքով ու մեծ ուրախությամբ: Իմ շրջապատի բոլոր մարդկանցից դու միակն ես, ում ազդեցությունը ես կրում եմ: Քեզ ինձ ընկեր եմ համարում, որովհետև դու մարդուն ընկալում ես որպես մաքրություն ու հոգի»:

Հեգելը, ժամանակակիցների վկայությամբ, արտաքինի և ներքինի բացառիկ ամբողջականություն էր: Սակայն ներդաշնակ այդ մարդը շատ լավ էր հասկանում, որ մարդկային կյանքը կազմված է ոչ միայն հոգևոր, այլև նյութական աշխարհից, ոչ միայն անձնական, այլև հասարակական կյանքից, ոչ միայն հողեղեն է, այլև՝ տիեզերական:

Նրա խոսքը դանդաղ էր, բազմազան: Լեզվի միտքը կատարյալ էր: Միտքը և արտահայտչաձևերը միասնական էին: Արտահայտման ոճը թեթևակի լարված էր, բայց և՝ ակնհայտ ներքին կենտրոնացում ուներ: Հոգևոր զարգացումը ազատ էր, բայց և խստորեն ղեկավարվում էր մտքով: Իսկ հոգևոր զարգացման ու մտքի վրա գերիշխում էր ոգին:

Հեգելի մանկավարժության համար առանցքային է երեխայի նկատմամբ որևէ բռության բացառումը: Հեգելի համոզմամբ՝ «Ամենաանբարոյականը վերաբերմունքների մեջ՝ երեխաներին ինչպես ստրուկներին վերաբերելն է»:

Երեխան կարող է զարգանալ միայն ազատ մթնոլորտում: Բայց ազատությունը ինքնանպատակ չպետք է լինի, այն հարկավոր է, որպեսզի ձևավորի ազատ կամք, հակառակ դեպքում  «միտքը կարող է ձևավորվել առանց սրտի, իսկ սիրտը` առանց մտքի», ասել է թե՝ ազատությունն առանց ազատ կամքի կարող է ծնել  «միակողմանի անխոհեմ սրտեր և անսիրտ ուղեղներ»:

Հեգելի պնդմամբ՝ «Դաստիարակության նպատակը մարդուն ինքնուրույն էակ դարձնելն է, այսինքն` ազատ կամքով էակ»:

Իսկ  ի՞նչ ասել է կամք և   ինչպես  է այն արտահայտվում առօրյայում: Հեգելի կարծիքով՝ կամքի բանականությունը դրսևորվում  է բարոյականությամբ: Ընդ  որում, մարդը բարոյական և առաքինի է ոչ թե, երբ ինչ-որ բարոյական արարք է գործում, այլ միայն այն դեպքում, երբ նման վարքագիծը բնավորության մշտական գիծ է:

Անբարոյական է այն արարքը, որն արվում է պատժից վախենալով կամ ուրիշների մոտ քո վերաբերյալ լավ տպավորություն ստեղծելու համար: Քանի որ կոպտությունը, ագահությունը, անարդարությունը չարիք են, մարդն առաջին հերթին պիտի ձգտի ազատվել դրանցից, հակառակ դեպքում նա ունակ չէ բարոյականության:

Իսկ ի՞նչ է հարկավոր, որպեսզի ազատ կամքով էակի համար առաքինությունը դառնա բնավորության մշտական գիծ: Ճանապարհը մեկն է՝  ոգու գիտակցումը: Այ, երբ որ  ազատ կամք ունեցող էակը  հոգևոր զարգացման ճանապարհին հանդիպում, ապա նաև ճանաչում ու ընդունում  է Բացարձակ Ոգու ֆենոմենը, ահա այդ դեպքում է միայն նա կարողանում դառնալ բարոյական և առաքինի:

Եվ, որպեսզի տեղի ունենա անհատի և Ոգու հանդիպումը,  նախ հարկավոր է, որ մարդու մոտ ձևավորվի ու զարգանա տրամաբանությունը: Ըստ Հեգելի՝ տրամաբանության առարկան բացարձակ գաղափարն է՝ որպես ինքնազարգացող հասկացությունների համակարգ։ Այն գիտություն է մտածողության, հասկացությունների և օրենքների մասին։ Ընդ որում, հասկացություններն անընդհատ շարժման ու զարգացման մեջ են, իսկ  շարժումն ու զարգացումը տեղի են ունենում աստիճանաբար կամ թռիչքաձև:

Ըստ Հեգելի, գիտելիքի արտահայտչաձևերը երեքն են՝ արվեստ, կրոն և փիլիսոփայություն։ Գիտելիքի այս երեք ձևերի առարկան նույնն է՝ բացարձակը՝ Աստված: Իմացողությունը, մտածողությունը մարդկային կյանքի և անմահության արմատն է:

Մանկավարժության պատմության մեջ հենց Հեգելն է համարվում մարդասիրական մանկավարժության հիմնադիրը:

Նրա ղեկավարած գիմնազիան եռաստիճան էր՝  ուներ կրտսեր, միջին և ավագ դասարաններ: Կրտսեր դասարաններում անցնում էին տրամաբանություն, նախատեսվում էր դասընթաց իրավունքների և պարտականությունների մասին, միջին դասարաններում դասավանդվում էր տիեզերագիտություն և բնական աստվածաբանություն (естественная теология), իսկ արդեն ավագ դասարաններում՝ հոգեբանություն և բարոյագիտություն: Կար նաև «Փիլիսոփայության հանրագիտարան» կոչվող առարկա, որը մեկտեղում էր մինչ այդ՝ փիլիսոփայությունից անցած բոլոր դասընթացները:

Հեգելը կարևորում էր նաև քերականության ուսուցումը, համարելով, որ քերականությունը յուրօրինակ փիլիսոփայություն է՝ տրամաբանական մտածողության և հոգևորի սկզբնաղբյուր: Հենց այդ պատճառով է՝  քերականությունը, ըստ Հեգելի, շարունակում մնալ կրթության ազնվագույն միջոց:

Բացի թվարկված առարկաներից, գիմնազիայում անցնում էին նաև՝ կրոն, գերմաներեն լեզու, թվաբանություն, երկրաչափություն, աշխարհագրություն, պատմություն, բնության և ֆիզիկայի պատմություն, ֆրանսերեն, նկարչություն, գեղագրություն (каллиграфия):

Ընդ որում, նոր ուսումնական պլանները միտված էին մարդասիրության գործնական իրականացմանը: Դաստիարակության հիմնական սկզբունքներն էին՝ ճշմարիտ մտածողության, բարոյական (ներքին) մաքրության ու գեղեցիկի նկատմամբ ճաշակի ձևավորումն ու զարգացումը, կամքի ազատությունը, սեփական մտածողության զարգացման շնորհիվ Աստվածային Ոգու հետ հաղորդակցումը, քանզի մարդասիրական՝ առաքինի և բարոյական է միայն աստվածայինը:

Մեծ հաշվով, մարդասիրական մանկավարժության հիմնաքարը մարդու հոգևոր զարգացումն է և նրա՝ առ Աստված ունեցած կապը: Ըստ Հեգելի գաղափարախոսության, մարդն իր հոգին Աստծո օգնությամբ պետք է ձգտի դրախտ դարձնել:

Մեր ժամանակներում Հեգելի մարդասիրական մանկավարժությունը փորձում է շարունակել Շալվա Ամոնաշվիլին՝ ժամանակ առ ժամանակ հայտնվելով կրկնակի քննադատության թիրախում: Մի կողմից նրան քննադատում են մանկավարժության մեջ Աստծո գաղափարը շահարկելու համար, մյուս կողմից՝ քրիստոնեական գաղափարախոսությանից շեղվելու և Ոգուն տուրք տալու համար:

Օգտագործված գրականություն

Гегель. Феноменология духа

В.И. Мурашов, Гегель:  философ-педагог

Валерий Суханов, Гегель и педагогика

Լուսանկարը՝ անձնական արխիվից

Նունե Մովսիսյան

Հ.Գ. Սիրով և երախտագիտությամբ խոստովանում եմ՝ չլիներ Աշոտ Բլեյանի բլոգի գիրը, ես սա գրողը չէի՜…

Ի դեպ, կարող եք ծանոթանալ նաև՝ Գեորգի Գյուրջևի մանկավարժական հայացքներին: Կարծում եմ՝ հետաքրքիր է:

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Հեգելի մանկավարժական հայացքները»

  1. Уведомление: Տոլստոյի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հեգելն ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Մարդը՝ սեփական աշխատանքի արդյունք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Գեորգի Գյուրջիև | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Հեգել «Մարդն իր արարքների շարքն է» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s