Շալվա Ամոնաշվիլին ծնվել է Թբիլիսիում, 1931թ. մարտի 8-ին: Սովետական, վրացական և ռուսական անվանի նորարար մանկավարժ, հոգեբան, բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ: Ղեկավարել է մի շարք Փորձարարական դպրոցներ Մոսկվայում, Պետերբուրգում, Տյումենում, Սուրգուտում և այլ քաղաքներում:
1998թ.ից առ այսօր աշխատում է Մոսկվայի քաղաքային մանկավարժական համալսարանում՝ ղեկավարելով «Մարդասիրական մանկավարժության» լաբորատորիան:
2001 թ հիմնել է Մարդասիրական Մանկավարժության Միջազգային Կենտրոնը, ինչպես նաև «Շալվա Ամոնաշվիլի» հրատարակչությունը՝ 40 հատորով հրատարակելով «Մարդասիրական Մանկավարժության Անտալոգիան»:
Մարդասիրական Մանկավարժության հիմնադրույթներն են՝
Ուսուցիչի օրենքը՝ սիրել երեխային, հասկանալ երեխային, լավատեսություն ներշնչել երեխային:
Սկզբունքները՝ մարդասիրական միջավայր ապահովել երեխայի համար, հարգանքով վերաբերել երեխայի անհատականությանը, համբերություն դրսևորել երեխայի անհատականության ձևավորման գործընթացում:
Պատվիրաններ՝ հավատալ երեխայի անսահաման կարողություններին, սեփական մանկավարժական ունակություններին, մարդասիրական ուժին:
Աջակցել երեխային, որպեսզի նա ձգտի զարգանալ, հասունանալ, ազատ լինել:
Ուսուցչի անձնային հատկանիշները՝ բարություն, ազնվություն և անկեղծություն, նվիրվածություն:
Ամոնաշվիլու մանկավարժության հիմնաքարը՝ սիրիր աշակերտին այնպիսին, ինչպիսին նա կա: «Մենք պետք է բարի հոգով մարդիկ լինենք և երեխաներին սիրենք այնպիսին, ինչպիսին նրանք կան: Երեխային հասկանալ, նշանակում է հանգել նրա դիրքորոշմանը»:
Մարդասիրական Մանկավարժության մեթոդաբանության հիմնական մոտեցումներ
- Երեխայի կրթությունը սկսել 6 տարեկանից:
- Ուսուցումը պետք է խթանի գործունեությունն ու երեխայի նախաձեռնողականությունը:
- Ուսուցման ընթացքում պետք է երեխաներին սովորեցնել՝ ինքնուրույն մտածել, անընդհատ լսել, ստուգել, քննադատաբար ընկալել տեղեկատվությանը:
- Իրականացնել անգնահատանիշ ուսուցում՝ երեխայի մոտ ձևավորելով ինքնագնահատում:
Ամբողջ կրթական համակարգը կառուցված է ոչ թե երեխային կյանքի համար պատարաստելը, այլ գիտակցելը, որ մանկությունը կյանքի կարևոր փուլ է իր դժվարին խնդիրներով, որոնք պետք է հասկանա և ընդունի ուսուցիչը:
Աղբյուրը՝ http://ru.wikipedia.org/
Լուսանկարը՝ «Շալվա Ամոնաշվիլի» պաշտոնական կայքէջից
Թարգմանական ծաղկաքաղը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք կարդալ նաև՝ Շալվա Ամոնաշվիլի, «Շտապե՛ք երեխաներ, թռչել ենք սովորելու», «Հավատ և սեր» գրքերից հետևյալ թարգմանությունները
Ովքեր են քո երեխաները, ուսուցիչ
Ինչ է հարկավոր, որպեսզի թևեր աճեն
Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Թարգմանական ստուգատեսին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Միտքը՝ սրտին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շալվա Ամոնաշվիլի, «Թևեր» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգելի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգելի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգելի մանկավարժական հայացքները | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Գեորգ Վիլհելմ Ֆրիդրիխ Հեգել | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հեգելը` մարդասիրական մանկավարժության հիմնադիր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)