Տոլստոյի մանկավարժական հայացքները

Tolstoy

1828 թ. սեպտեմբերի 9-ին ծնվել է ռուս անվանի գրող և մտածող Լև Նիկոլայի Տոլստոյը

Լուսավորական, հրապարակախոս, կրոնական մտածող, ում հեղինակավոր կարծիքն առաջացրել է կրոնաբարոյական նոր հոսանք՝ տոլստոյականություն: Գրել է «Պատերազմ և խաղաղություն», «Աննա Կարենինա» վեպերը: Ունի նաև ինքնակենսագրական բնույթի եռագրություն՝ «Մանկություն», «Պատանեկություն», «Երիտասարդություն»։

Տոլստոյի մանկավարժական հայացքները

Տոլստոյի հիմնադրած Յասնոպոլյանյան դպրոցը պատկանում էր մանկավարժական յուրօրինակ փորձարկումների թվին: Տոլստոյը, ի հակադրություն գերմանական մանկավարժության դպրոցի, կտրականապես մերժեց ամեն տեսակի կանոնակարգում և կարգապահություն դպրոցում։ Նրա կարծիքով, ուսուցման պրոցեսում ամեն ինչ պետք է լինի անհատական՝ և՛ ուսուցիչը, և՛ աշակերտը, և՛ նրանց փոխհարաբերությունները։ Դասավանդման որոշակի ծրագիր գոյություն չուներ։ Ուսուցչի միակ խնդիրը երեխաներին հետաքրքրելն էր:

Պարապմունքներն հաջող էին ընթանում։ Դրանք վարում էր ինքը՝  Տոլստոյը, մի քանի ուսուցիչների օգնությամբ, ընդհանուր թվով՝  4 ուսուցիչ: Սովորում էին 7-ից 15 տարեկան 37 երեխա, կային նաև մի քանի մեծահասակներ: Կրթությունն անվճար էր: Պարապմունքները սկսվում էին ժամը 8-ից 12-ը և 15-ից 18-ը:

Տոլստոյի մանկավարժության հիմքում ստեղծագործ անհատի դաստիարկությունն էր: Հիմնարար սկզբունքներից մեկը՝ երեխային լիակատար ազատություն տալը, դա չէր վերաբերում դասաժամերի տևողությանը. դրանք անփոփոխ էին: Տնային աշխատանք չէր հանձնարարվում: Խրախուսվում էր երեխայի ստեղծագործական ակտիվությունն ու նախաձեռնողականությունը: Տոլստոյի պահանջում էր հաշվի առնել յուրաքանչյուրի հնարավորություններն ու հետաքրքությունները: Ուսուցումը տարվում էր «սովորողի պահանջների համաձայն»:

Դպրոցում դասավանդում էին հետևյալ առարկաները՝  ընթերցանություն, վայելչագրություն, քերականություն, մաթեմատիկա, բնագիտություն, նկարչություն, գծագրություն, երգեցողողություն, Աստծո խոսք և այլն:

Երեկոյան Տոլստոյը երեխաների համար գրքեր էր կարդում՝ «Ռոբինզոն Կրուզո», պատմում էր կազակների, Հաջի Մուրադի, 1812 թ. Հայրենական պատերազմի, ինչպես նաև՝ իր կյանքի դրվագների մասին: Տոլստոյը փորձում էր երեխաներին հայրենասիրություն ներշնչել, հետաքրքություն առաջացնել սեփական պատմության նկատմամբ:

Զբոսանքների ժամանակ առավելապես զրուցում էին բարոյագիտական թեմաների շուրջ: Պարապմունքները շատ հաճախ անցկացվում էին դաշտում, այգում, զբոսայգում:

Նրա ղեկավարությամբ երեխաները այցելում էին գյուղեր, գրի առնում բանահյուսական զրույցներ, գրում էին պատումներ, որոնք հրապարակվում էին «Յասնայա Պոլյանա» մանկավարժական ամսագրում:

Տոլստոյը կարծում էր, որ դպրոցը պետք է բավարարի նաև հասարակ ժողովրդի՝ աշխատող մարդու կարիքները, այդ իսկ պատճառով դպրոցում անցնում էին աշխատանքի ուսուցում՝ ատաղձագործություն և գյուղատնտեսական աշխատանք: Աշխատանքը ղեկավարում էր ինքը՝  Տոլստոյը: Խաղային որոշակի տարրեր ներառելով՝ նա փորձում էր ֆիզիկական աշխատանքը դարձնել գրավիչ ու հաճելի զբաղմունք: Տոլստոյը մեծ տեղ էր տալիս նաև ֆիզիկական զարգացմանը:

1862 թվականին Տոլստոյը սկսեց հրատարակել «Յասնայա Պոլյանա» մանկավարժական ամսագիրը: Նա կարողացավ թողարկել ամսագրի 12 համար: Տոլստոյի մանկավարժական հոդվածները կազմում են նրա ստեղծագործությունների ժողովածուի մի ամբողջ հատոր։

1872 թվ-ին լույս ընծայվեց Տոլստոյի «Նոր այբբենարանը» և «Ռուսերեն գրքեր ընթերցանության համար» չորս գրքից բաղկացած շարքը, որը Ժողովրդական լուսավորության նախարարության կողմից, երկար քաշքշուկից հետո, հաստատվեց որպես ձեռնարկ տարրական կրթական հաստատությունների համար։

Աղբյուրը՝  Яснополянская школа. 1852—1862

Ռուսերենից փոխադրությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև՝  Լև Տոլստոյ, «Լուսավորում»

Հեգելի մանկավարժական հայացքները

Գյուրջիևի մանկավարժական հայացքներ

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ, Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Տոլստոյի մանկավարժական հայացքները»

  1. Նունե Մովսիսյան:

    Շնորհակալություն, Արամազդ ջան, երևի թարգմանեմ:

  2. Уведомление: Լև Տոլստոյ, «Լուսավորում‎» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Տոլստոյ, «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Լև Տոլստոյ «Պատրիոտիզմը և կառավարությունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s