Հատված Տոլստոյի «Ո՞րն է ուսուցչի հիմնական անելիքը» հոդվածից:
Տոլստոյը այս ոչ մեծ հոդվածը գրել է 1909թ. սեպտեմբերի 14-ին, երբ նախապատրաստվում էր ուսուցիչների հետ հանդիպմանը: Հոդվածում Տոլստոյը մատչելի կերպով ներկայացնում է հոգևորի և բարոյականի ուսուցման սեփական փորձը: Գրողը պատմում է այն մասին, թե ինչպես է Յասնոյե Պոլյանում երեխաներին ներկայացրել քրիստոնեական պատվիրանները: Նա մասնավորապես խոսել է այն դժվարությունների մասին, որն ունեցել է բացատրելիս՝ ինչ ասել է սիրել Աստծոն, մերձավորին ու բոլոր մարդկանց: Տոլստոյը հասանելի կերպով ուսուցիչներին խորհուրդներ է տվել՝ ինչպես ներկայացնել Քրիստոսի պատվիրանները:
Առաջինը՝ սերն է առ Աստված և դեպ մերձավոր:
Տոլստոյը խորհուրդ է տալիս միշտ հիշել Աստծուն և նրա պատվիրանները, հաճախակի աղոթել: Աղոթել ոչ միայն առավոտյան և երեկոյան, այլ նաև այն ժամանակ, երբ խնդիրներ են առաջանում կամ անհրաժեշտ է լինում դիմակայել որևէ դժվարության:
Երկրորդ խորհուրդ
Չկռվել, չհայհոյել, չմեղադրել ու վատ բառեր չասել մարդկանց:
Երրորդ խորհուրդ
Չտանջել, այլ կարեկցել իրենից թույլ մարդկանց ու կենդանիներին:
Չորրորդ խորհուրդ
Չխեղդել հիշողությունն ու միտքը ծխախոտի, գինու, օղու մեջ, որովհետև խիղճը՝ հոգու ձայնը, խեղդվում է դրանց օգտագործումից:
Հինգերորդ խորհուրդը ամոթի մասին է: Աղջիկների հետ ունեցած հարաբերություններում թույլ չտալ անել այն, ինչն ամոթ է:
Գրողը բացահայտել է նաև հոգևորի մասին իր պատկերացումները: Հոգևոր զարգացում հնարավոր է ինքնամաքրվելով և հաղթահարելով այն խոչընդոտները, որոնք խանգարում են հոգևոր կյանքի կայացմանը:
Այսպիսով, ըստ Տոլստոյի, ուսուցչի հիմնական անելիքը երեխաներին քրիստոնեական արժեքներ փոխանցելն է, իսկ գլխավոր խորհուրդը՝ ապրելն է Աստվածահաճո կյանքով, այսինքն՝ սիրո մեջ:
Աղբյուրը՝ «Свободное воспитание» (1909, № 3)
Ռուսերենից փոխադրությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ Տոլստոյի մանկավարժական հայացքները
Հ.Գ. Շնորհակալություն Արամազդ Ղալամքարյանին՝ հոդվածին հանդիպեցնելու համար:
Նունե ջան, ես որքանով հասկացել էի, սա մի հատված էր՝ հոդվածից։ Կաշխատեմ գտնել ամբողջական տարբերակն ու կիսել քեզ հետ։ Շնորհակալ եմ նման արագությամբ գործելու համար :)
НравитсяНравится
Արամազդ ջան, ուղարկածդ ինտերնետային հղումը անվտանգությունից ելնելով չեմ դրել. այդ կայքը հեղինակային իրավունքի խնդիրը խստորեն է դրել`գրավոր թույլտվություն պահանջելով: Ամառը նման մի պատմության մեջ արդեն ընկել եմ, կայքը արգելափակել էին: Ու, քանի որ չկարողացա հոդվածի կողքով անտարբեր անցնել ու փոխադրեցի, ստիպված զգուշություն եմ խաղում:)
НравитсяНравится
Уведомление: Տոլստոյ «Պատրիոտիզմը և կառավարությունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լև Տոլստոյը դաստիարակության մասին | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լև Տոլստոյ «Միակ դաստիարակությունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լև Տոլստոյ «Միակ դաստիարակությունը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լև Տոլստոյ «Լինել արդարացի և ազնիվ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Լև Տոլստոյ «Երեխաների հետ լինել արդարացի և ազնիվ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)