Ուսուցման նոր ձևի կազմակերպում. առկա խնդիրներ և առաջարկներ

1Աշնանային 9-րդ հավաքին ընդառաջ

Նախագծի  տևողություն

Մեկնարկ՝   մինչև Աշնանային 9-րդ հավաք,  ավարտ՝  Մայիսյան հավաք

Նախագծի մասնակիցներ

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Միջին դպրոց, 9.1, 8.1, 8.2, 8.3 դասարանների սովորողներ

 

Մեկնարկային  նյութ

Ուսուցման կազմակերպումը տնային աշխատանք չլինելու դեպքում

Նախագծի նպատակ

Նախագծի իրականացման ընթացքում դիտարկել և հոդվածի տեսքով ներկայացնել ուսուցման նոր ձևի կազմակերպման մեթոդական նկարագրություն

Որպես սկիզբ

Միշտ ասել եմ ու էլի եմ ասելու՝ մի բան է ասելն ու գրելը, լրիվ այլ բան՝ այն փորձարկելն ու կիրառելը, ասել է թե՝ կյանքի կոչելը: Ցանկացած պուպուշ գրված ծրագիր, գաղափար կամ նախագիծ ոչինչ չարժե, եթե իրականություն չի դառնալու: Իսկ նման ծրագրերը, որպես կանոն, հիմնականում չեն իրականանում հետևյալ պատճառներով. կամ մատնանշված չեն դրանց իրագործման ուղիներն ու մեխանիզմները կամ էլ, եթե նախանշված էլ են, ապա դրանք լղոզված են՝ անդեմ, անհստակ ու առանց որոշակի շեշտադրումների:

Իսկ, եթե համառ ջանքերի ու գործադրած նյարդերի շնորհիվ, այնուամենայնիվ, մի կերպ իրականանում են էլ, ապա ակնհայտ կիսատ-պռատ են ու ձևական՝ խոսքի ու գործի հակասությամբ ու անհամատեղելիությամբ:

Հավանաբար, այս հանգամանքն էր պատճառը, որ ինչքան էլ պատկերացնում էի դեռ անցյալ ուս. տարվա վերջում արածս ու գրածս, միևնույնն է, մշուշոտ մտավախություն ունեի ուսուցման կազմակերպման նոր ձևին վերջնական ու անդարձ անցում կատարել: (Առաջ անցնելով ասեմ՝ նախագծի իրականացման հենց առաջին օրերին արդեն պարզ էր, որ անհանգստությունս հիմքեր չունի):

Նախագծի սկիզբ՝ մեկ դասաժամի նկարագրությամբ

Սովորողները նախ ընդհանուր կերպով ծանոթացան «Հայոց լեզու, գրկանություն» ծրագրին, ծրագրի բովանդակային միջուկին, գնահատման համակարգին, ներբեռնեցին անհրաժեշտ թվային դասագրքերը: Այնուհետև ներկայացվեց սեպտեմբեր ամսվա առաջադրանքների փաթեթը:

Նման նախապատրաստական աշխատանքը կարևորում եմ, որովհետև կարծում եմ, որ սա հնարավորություն է տալիս նախապես ծանոթանալու կատարվելիք աշխատանքի ծավալին՝ պատկերացնելու համար անելիքը:

Դասաժամի առաջին 5-10 րոպեների ընթացքում սովորողները ծանոթանում են կոնկրետ այդ օրվա իրենց անելիքին, հարցերի միջոցով որոշակի ճշտումներ անում, այնուհետև տրվում է ժամանակ: Կապված առաջադրանքի կատարման ժամանակատարությունից ու աշխատատարությունից՝  ժամանակը տատանվում է 20-ից 25 րոպե: Անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու դեպքում սովորողները դիմում են ուսուցչի օգնությանը: Դասաժամի ավարտին՝ 5-10 րոպե, ներկայացվում է կատարված աշխատանքը:

Առաջին դրական բայցը

Բայց այստեղ մի «բայց» կա, հետն էլ, ի տարբերություն «բացասական բայցերի»՝ հոգեբանական նրբերանգով «դրական բայց»: Բանն այն է, որ դասաժամի ընթացքում սովորողները փորձում են ավարտել իրենց դասարանական աշխատանքը՝ անցնելով տնային աշխատանքի կատարմանը: Սա բավական լուրջ խթան է, որի արդյունքում դասի արդյունավետությունը կտրուկ բարձրանում է: Սովորողը շահագրգիռ է հասցնել ու ավարտել իրեն տրված աշխատանքը, որպեսզի տանը ազատ լինի:

Երկրորդ դրական բայցը

Ամեն ինչ լավ է. ուսուցիչը գոհ է ուսուցման կազմակերպման այս կերպից, որովհետև սովորողները դասարանում աշխատում են, իսկ սովորողներն էլ գոհ են, որովհետև վերջապես ազատվում են տնային աշխատանք կոչվածի հոգսից: Բայց այստեղ մի «դրական բայց» էլ կա: Բանն այն է, որ ուսուցիչը նախապես հայտարարել է՝

  • Նրանք, ովքեր ինչ-ինչ պատճառներով չեն հասցնի դասի ընթացքում կատարել ու ավարտել նախատեսված աշխատանքը, դա կարող են անել տանը, պայմանով, որ մինչև շաբաթվա վերջ կլրացնեն բացթողումները: Երկուշաբթի օրերին, մեկ առ մեկ դասարանում բացվում են բոլորի՝ Google տիրույթում տեղադրած տետրերը՝ ամփոփելու համար մեկշաբթյա աշխատանքը:
  • Իսկ նրանք, ովքեր դասի ընթացքում կհասցնեն ու կավարտեն աշխատանքը, տանը ազատ կլինեն: Միայն թե, եթե ուզում են, որ իրենց գնահատականը, ի տարբերություն առաջինների՝  ավելի բարձր լինի, պարտադիր չէ, բայց շատ էլ ցանկալի է, որ զբաղվեն ինքնակրթությամբ՝ լրացուցիչ կարդան, թարգմանեն, վերլուծեն, բլոգավարությամբ զբաղվեն և այլն:

Երրորդ, թերևս, ամենամեծ  դրական բայցը

Ուսուցման կազմակերպման այս ձևի ամենամեծ առավելությունը, իմ կարծիքով, ինքնակրթության կազմակերպումն ու խրախուսումն է՝ դրանից բխող բոլոր առավելություններով. ինքնակազմակերպվածությամբ ու դիտարկելի գործունեությամբ, ինքնագնահատումով ու սեփական արդյունքների վերանայմամբ, ու էլի լիքը տեսանելի ու անտեսանելի որակներով:

Ինքնակրթության արդյունքը մարդու՝  որպես անհատի ձևավորումն է, իսկ մարդու կատարելագործումն ու զարգացումը միշտ էլ տեսանելի է: Այն հարուստ ու հետաքրքիր է դարձնում  ոչ միայն ինքնակրթություն իրականացնող անհատին, այլև շրջապատին՝ փոխանցելով կարևոր որակներ:

Սա է, չէ,՞ մեր ուզածը, բայց…

Իրավիճակի նկարագրություն

Մենք մի կողմից հայտարարում ենք, որ տնային աշխատանք չի լինելու, մյուս կողմից անում ենք ճիշտ հակառակը՝  հանձնարարում ենք այդ աշխատանքը:

Մի կողմից ասում ենք, որ սովորողը այսուհետ ազատ ժամանակ է ունենալու՝  իր նախասիրություննները զարգացնելու ու հետաքրքությունները բավարարելու համար, բայց  մյուս կողմից լրացուցիչ կրթություն ենք իրականացնում՝  սպառելով սովորողի ժամանակը:

Միով բանիվ՝  հա՛մ շատ ուզում ենք, որ սովորողը դպրոցից դուրս ինքը տնօրինի իր ազատ ժամանակը, հա՛մ էլ նրանից խլում ենք այդ ժամանակը:

Բավական է ծանոթանալ տնային աշխատանք «պահանջողների» ընդհանուր ցուցակներին և առաջին հայացքից էլ պարզ է դառնում, որ մենք փաստացի ունենք նույն պատկերը, ինչ ասենք՝  նախորդ տարիներին. դասարանում ընդամենը մի քանի հոգի են հրաժարվում տնային աշխատանք ունենալուց:

Բա ո՞նց անենք: Շարունակե՞նք ասել մի բան, անենք ուրիշ բան, ներկայացնենք մեկ այլ բա՞ն, հա՞…

Չէ՝ կասեք Դուք: Տնային աշխատանք չե՛նք տալիս, իրականացնում ենք լրացուցիչ կրթություն: Հա՞ որ…

Եթե ինքնակրթություն, ապա լիարժեք ու լիակատար

Եթե մենք գնանք լրացուցիչ կրթության հետևից, այն է՝  տնային աշխատանքը որպես լրացուցիչ կրթություն կազմակերպելու ճանապարհով (թող ներվի համարձակությունս), մենք ժամանակ տանուլ կտանք, իզուր նյարդեր ու ապարդյուն ջանքեր կկորցնենք, որովհետև՝

  • Լրացուցիչ կրթությունը ենթադրում է մասամբ կամ մասնակի ինքնակրթություն. դասավանդողն է որոշում ՝ ինչ պիտի կարդա, ինչպիսի առաջադրանքներ պիտի կատարի սովորողը:
  • Պարզից էլ պարզ է՝ լրացուցիչ կրթության պատվիրատուն ոչ թե սովորողն է, այլ ծնողը: Ծնողն է որոշում՝  որ առարկաներից ինչ առաջադրանքներ պիտի ստանա իր երեխան: (Բան չեմ ասում, պարզապես փաստն եմ արձանագրում):
  • Հույսը դնելով լրացուցիչ կրթության վրա՝ սովորողը սկսում է դասարանում լավ չաշխատել, իսկ տանը արածն էլ, սովորաբար, լիարժեք չի լինում (վկա՞ն՝ նախորդ տարիների պատկերը):
  • Անվերահսկելի է լրացուցիչ կրթություն իրականացնող դասավանդողների՝ սովորողներին ուղարկած առաջադրանքների որակն ու ծավալը, ստուգումն ու գնահատումը:
  • Տեսանելի չէ լրացուցիչ կրթություն իրականացրած դասավանդողների վարձավճարի չափն ու այն ձևավորող չափանիշները:
  • Լրացուցիչ կրթություն ասվածը ամենախորքում (ավել կամ պակաս) նույն տնային աշխատանքն է, ասել է թե՝ գումարելիների տեղափոխումից գումարը չի փոխվում:

Լրացուցիչ աշխատանք

Լրիվ այլ բան է լրացուցիչ աշխատանք ասվածը: Այո՛, սովորողին անհրաժեշտ է այս տիպի աշխատանք, որովհետև

  • Այն սովորողները, ովքեր դասին բացակա են եղել կամ ինչ-ինչ պատճառներով դասարանում չեն իրականացրել կամ չեն հասցրել ավարտել գործը, այսպես, թե այնպես այդ աշխատանքը կատարում են տանը եղած ժամանակ:
  • Շատ հաճախ դժվար, եթե չասեմ՝ անհանար է գրական այս կամ այն ստեղծագործությունը կարդալ-ավարտել կամ բանաստեղծությունը անգիր սովորել մեկ դասաժամի ընթացքում: Իսկ դասաժամեր շարունակ տրամադրել գրական նույն ստեղծագործության ընթերցանությանը կամ անգիր անելուն՝  նպատակահարմար չէ, ավելին՝ ձանձրալի է:
  • Լրացուցիչ աշխատանքի կարիք է լինում, երբ երկուստեք՝ սովորողի և դասավանդողի համատեղ համաձայնությամբ, իրականացվում է որևէ նախագիծ, ուսումնասիրություն կամ էլ հետազոտական բնույթի աշխատանք:

Ավարտում եմ

Գիրս ավարտում եմ հռետորական հարցադրումով՝ եթե մի դեպքում դասավանդողն է որոշելու սովորողի անելիքը՝  կարդալիքն ու գրելիքը, մյուս դեպքում՝ ծնողը, բա ո՞ւր մնաց ազատ կամքով մարդը՝ սովորողը:

Հարգանքով՝  Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Ուսուցման նոր ձևի կազմակերպում. առկա խնդիրներ և առաջարկներ»

  1. Իմ կարծիքով այն կրթական մեթոդը,որը կիրառվում է մեր կրթահամալիրում ունի մի շարք հետաքրքիր հատկություններ, որոնց նկատել եմ ես և իմ մի շարք դասընկերներ; Ակնհայտ է, որ կան ընտրված, որոշակի առարկաներ, որոնց դասարանային աշխատանքը կատարելը սահմանված 45 րոպեի ընթացքում շատ դժվար և միգուցե նաև անհնարին է: Նույնիսկ այն սովորողները, ովքեր ամենահմուտն են այդ աշխատանքները կատարելու գործում դժվարանում են լիարժեք անել այդ ամենը ընդհամենը 45 րոպեում: Այսինքն նախորդ տարիներին համեմատած փոփոխությունը մեկ հատ է և փարզ: Եթե նախորդ տարիներին մենք չէինք հասցնում աշխատանքը լիովին վերջացնել, ապա այդ նույն աշխատանքը մեզ մնում էր տնային, գումարած մի քանի առաջադրանք, որոնք շատ առավելագույնը հավասար էին դասարանային աշխատանքին: Կրկնում եմ, որ խոսքը չի վերաբերվում բոլոր առարկաներին: Ճիշտն ասած ուղղակի չեմ ուզում օրինակներ բերել, քանի որ այդ առարկաները հենց այն առարկաներն են, որոնց ես շատ եմ սիրում: Մի գուցե իմ պատկերացումները սխալ են, քանի որ կատարվել են լուրջ փոփոխություններ մեր ուսուցչական անձնակազմի մեջ: Ամեն դեպքում ես այս կարծիքը ունեցող շատ մարդկանց եմ ճանաչում:

  2. Уведомление: Հեգելն ու մենք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s