Ծրագիր (լրամշակված)
1. Ուսումնական միջավայրի պահանջներ
- ուսումնական սրահ, հիմնական համակարգիչ՝ միացված էլեկտրոնային գրատախտակին կամ պրոյեկտորին, անլար ինտերնետ, ձայնային ուժեղարար, ուսուցչի և սովորողների անհատական նոթբուք-նեթբուքեր կամ պլանշետ, ուսումնական նյութեր, անհատական սեղան-աթոռ
- համացանցում ուսուցման միջավայրը՝ mskh.am կայք. mskh-ի էլեկտրոնային գրադարանի ռեսուրսներ, ամսագրեր՝ «Դպիր», «Լուսաստղ», ուսուցչի, սովորողների բլոգներ
- սովորողին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` նոթբուք- նեթբուք կամ պլանշետ, անձնական բլոգ, կայք, էլեկտրոնային թղթապանակ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող) ուսումնական նյութեր (մեդիաընթերցարաններ, մեդիագրադարանների, համապատասխան բլոգների հղումներ, էլեկտրոնային ուսումնական ռեսուրսներ և այլն):
- ուսումնական նյութեր` դասագրքերի թվային տարբերակներ, մեդիափաթեթներ, էլեկտրոնային բառարաններ, ինտերնետային կայքեր և ուսումնական բլոգներ
- ուսուցչին անհրաժեշտ գործիքներ և նյութեր` անհատական նոթբուք-նեթբուք կամ պլանշետ՝ ներբեռնված անհրաժեշտ ծրագրերով, թվային ձայնագրիչ, էլեկտրոնային մատյան, անձնական բլոգ, ֆոտոխցիկ (կամ բջջային հեռախոս` ձայնագրելու և լուսանկարելու գործողությունները կատարող), էլեկտրոնային ուսումնական նյութեր, մեդիափաթեթներ, ուսումնական այլ ռեսուրսներ:
Ուսումնական միջավայր են նաև՝ ընթերցասրահը, մեդիադահլիճը, Մարմարյա սրահը:
2. Բովանդակային միջուկ
Հանրակրթության պետական չափորոշիչ ընդհանուր դրույթներ
Մայրենի լեզուն հիմնական դպրոցում
Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս.
- ձևավորվող (զարգացող) կարողություններ, հմտություններ, գիտելիք
Հանրակրթական հիմնական ծրագրերի բովանդակության պարտադիր նվազագույնի և կրթահամալիրում իրականացվող մեդիակրթության արդյունքում սովորողը ձեռք է բերում՝
- գրավոր և բանավոր խոսքի ազատ արտահայտման կարողություն
- գործնական մեդիահմտություններ
- գրական-երաժշտական ճաշակ
- մեդիա (գործիքներ, համակարգչային ծրագրեր, կրթահամալիրի կայք) հմտություններ
Սովորողը պետք է ունենա էլեկրոնային հասցե և ազատորեն օգտվի, ունենա ենթակայքի իր էջը և նյութ թողարկի, պետք է ունենա բլոգ և տիրապետի բլոգավարման հմտություններին, ունենա էլեկտրոնային օրագիր, որտեղ կտեղադրի ուսումնական ամբողջ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, տիրապետի Microsoft Word, Microsoft Power Point, Microsoft Excel, Paint, մոնտաժային որևէ ծրագրի: Կարևոր մեդիակարողություններ և հմտություններ են զարգանում համացանցային ամենատարբեր տարածքներում, ուր սովորողը կարդում է, դիտում է, քննարկում է ուսումնական ֆիլմեր, առցանց մոնտաժում է ռադիոնյութեր:
3. Ծրագրային նյութի յուրացման կազմակերպումը
- ուսումնական պարապմունքների` դասերի կազմակերպման մեթոդական նկարագրություն
Դասերը կազմակերպվում են ըստ ուսումնական պլանով նախատեսված ժամաքանակի և կրթահամալիրի ուսումնական օրացույցի: Կրթահամալիրում դասերը սկսվում են առավոտյան ընդհանուր պարապմունքով: Մայրենի լեզվի ուսուցումն ու յուրացումը կազմակերպվում է դասարանում, իսկ կիրառումը՝ նախագծերում, որոնք կազմակերպվում են հիմնականում տանը և առցանց: Սովորողները ստանում են այս կամ այն առաջադրանքը, ձևավորում խմբեր, ապա դասարանում, տանը և առցանց կազմակերպում նախագծի կատարման աշխատանքները: Իսկ որպես նախագծի ամփոփում՝ ներկայացնում են կոնկրետ արդյունքներ: Նախագծի կատարման ընթացքը վերահսկվում է դասավանդողի կողմից, ով առցանց հետևում և մասնակցում է աշխատանքներին: Վերջնական արդյունքները հրապարակվում են կայքում, ենթակայքում, սովորողների բլոգներում:
- ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերի (էլեկտրոնային և տպագիր գրականություն, ֆիլմեր, այլ) մեդիափաթեթի ստեղծման և դրանց օգտագործման մեթոդական նկարագրություն
Դասավանդողը սովորողների հետ միասին ամբողջ ուսումնական տարվա ընթացքում ստեղծում է ուսումնական նյութեր, առաջադրանքների և հարցաշարերի շտեմարան, ուղեցույցներ, ուսումնական մեդիափաթեթներ, ուսուցման այլ նյութեր, տեսանյութեր՝ դրանք հրապարակելով բլոգում, որպեսզի հասանելի լինի սովորողներին: Հարկ եղած դեպքում, սովորողների անմիջական առաջարկներով ու օգնությամբ, ծրագրով անհրաժեշտ ուսումնական նյութերը լրամշակվում են:
- իրականացվող ընդհանուր և սովորողի ընտրությամբ ուսումնական նախագծերը, այդ թվում` կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված նախագծեր
- նախագծի մշակման-իրականացման կազմակերպման մեթոդական նկարագրությունը
Նախածի ղեկավարը կատարում է նախագծի նախնական պլնավորում, ապահովում է առաջնային գիտելիք պարունակող տեղեկատվությունը, որը կողմնորոշում է սովորողներին՝ ինչպես, ինչ ուղղությամբ սկսել աշխատանքը, տալիս է համացանցային հղումներ, գրքերի անուններ և այլ անհրաժեշտ նախնական տեղեկատվություն: Հետևում է նախագծի աշխատանքի ընթացքին և ավարտին է հասցնում նախագիծը՝ վերջնական արտադրանքի տեսքով:
- սովորողի ինքնուրույն յուրացման նյութը (ընթերվող ուսումնական գրականություն). սովորողի ինքնակրթության (մասնագիտական ընթերցանության) կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ընթերցանության նյութը` դասական և ժամանակակից մանկա-պատանեկան գրականության նմուշներ, հոդվածներ, գիտահանրամատչելի նյութեր, որոշվում է` հետևելով կրթահամալիրի ուսումնական օրացույցին, ընտրվում է էլեկտրոնային և տպագիր ընթերցարաններից, կրթահամալիրի կայքից և ենթակայքերից, մեդիագրադարանից, էլեկտրոնային ամսագրերից, ԶԼՄ-ներից: Սովորողները կամ սովորողների խմբերը համացանցից, էլեկտրոնային գրքերից և այլ տեղեկատվական ռեսուրսներից ինքնուրույն փնտրում, գտնում են անհրաժեշտ ինֆորմացիան, համադրում են փաստերը, հիմնավորում և ներկայացնում են այն:
- ուսումնական ճամփորդությունները. ծրագրով նախատեսված ճամփորդության կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ուսումնական ճամփորդություններից առաջ սովորողները տարբեր տեղեկատվական տպագիր և էլեկտրոնային աղբյուրներից նախօրոք փնտրում, գտնում են տեղեկություններ այս կամ այն տեղանքի, վայրի, մշակութային օջախի մասին, կարդում և ծանոթանում են, ճամփորդության ընթացքում լուսանկարներ և տեսանյութեր են անում, տեղում հավաքում հավելյալ տեղեկություններ և որպես հաշվոտվություն-ամփոփում ներկայացնում են տեսանյութի տեսքով:
- մասնագիտական փորձառությունները. փորձառության կազմակերպման մեթոդական նկարագրություն
Մասնագիտական փորձառություները հիմնականում փոխանցվում են առարկայական սեմինարների, առցանց քննարկումների, ինչպես նաև՝ հոդվածների, մեթոդական մշակումների ընթերցանության միջոցով:
- ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման մեթոդական նկարագրություն
Ծրագրով որոշված ստեղծագործական հավաքների, համերգների, ցուցահանդեսների, ներկայացումների մասնակցության կամ կազմակերպման ընթացքում սովորողը հանդիսատես է կամ հանդիսավար: Նրա մոտ առաջին հերթին ձևավորվում է լսելու և ներկայանալու մշակույթ: Սովորողը դիտում և քննարկում է երաժշտական, գեղարվեստական, թատերական ներկայացումներ, ֆիլմեր, ցուցահանդեսից ստացած տպավորություններ, զարգացնում գեղագիտական ճաշակ:
4. Դասավանդողի և սովորողի ուսումնական բլոգների (բլոգի համապատասխան բաժնի) վարմանը ներկայացվող պահանջներ
- տեսանելի է հեղինակային դիրքորոշումը. նյութերը բովանդակային առումով ամբողջական են և թարմացվում են հաճախակի
- նյութերը մատուցվում են հնարավորինս գրագետ կերպով
- տեքստերը զերծ են ոչ հայեցի կետադրական կամ ինտերնետային այլևայլ սիմվոլներից
- զգացվում է համացանցային մշակույթի առկայությունը. պահպանվում են հեղինակային իրավունքի նորմերը, էթիկայի կանոնները:
5. Սովորողների հետազոտական աշխատանքին ներկայացվող պահանջներ
- տեքստի վերլուծում, բովանդակության քննարկում, եզրակացության ձևակերպում
- ասված խոսքի հիմնավորում, ստեղծական մտածողություն
- մասնագիտական բառարանների, գիտահանրամատչելի, հանրագիտարանային գրականության, Վիքիդարանի և հանրագիտարանային հայալեզու, ինչպես նաև՝ օտարալեզու կայքերի գործածում
- հետազոտական աշխատանք կատարելու առնվազն փորձ
6. Ստուգման և կիսամյակային, տարեկան գնահատման կարգ
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր
2015-2016 ուս. տարի
Նունե Մովսիսյան
Уведомление: Մեթոդական պարապմունք ուսումնական-նախագծային խմբերով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մեթոդական պարապմունք ուսումնական-նախագծային խմբերով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
http://mskh.am/am/33751
НравитсяНравится
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայրենի լեզու, 5-րդ դասարան / 2014-2015 ուս. տարի/ | Մայրենի լեզու դասավանդողի բլոգ
Уведомление: Առաջադրանքների փաթեթ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցման նոր ձևի կազմակերպում. առկա խնդիրներ և առաջարկներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծրագիր 4-5 դասարան | Մարգարիտ Հարությունյան
Уведомление: Ուսումնական փաթեթներ (8-9-րդ դաս.-ներ) | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի գրադարան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսուցչի մեկ տարվա աշխատանքի ամփոփում | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ուսումնական ամառ-2015 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 9-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: 9-րդ դաս.-ի ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծրագրի բովանդակային միջուկ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Դասավանդողի մեդիադարակ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մայրենի լեզու, 4-5-րդ դասարաններ | Մարգարիտ Հարությունյան