Մխիթար Աբբահայրը իր «Հայկազյան բառարանի» մասին

Haykazyan bararanСтатья взята из: Kaрамян М., Головань С. История Большого Академического Словаря Русского Языка// Мхитар Срвастийский. § 28.1 Մխիթար Աբբահայրը իր «Հայկազյան բառարանի» մասին, Էջ  271/стр. 271:  Σίγμα: Лондон, 2012.  

ԻՆՉՈՒ՞ ՍԿՍԱՅ ՊԱՏՐԱՍՏԵԼ ԱՅՍ ԲԱՌԱՐԱՆԸ [1]

«Գուցե ինծի հարցնեք, թե ինչու՞ սկսայ պատրաստել այս բառարանը։ Պատճառները զանազան են. նախ՝ որ 1727-ին, երբ քերականության գիրքս հրատարակեցի, յառաջաբանին մեջ խոստացած էի, որ անպայման բառարան մը պիտի պատրաստեմ, ուստի, պետք էի խոստումս կատարել։ Երկրորդ՝ Միաբանությունը, որ հիմնեցի, բացի սրբության կենտրոն մը ըլլալե, պիտի զբաղեր հայկական գիրքեր հրատարակելու գործով ալ, Ս. Հայրերու ճառերը տպագրելով, արդ՝ եթե անոնք ձեռքերնին բառարան մը չունենային, ստուգելու համար իրենց տարակույսները, ինչպե՞ս գործը առաջ պիտի տանեին, որովհետև ինչպես արհեստավորը չի կրնար բան մը շինել առանց նյութերու, այսպես ալ լուրջ գործ մը չէ կարելի ընել գիտական աշխարհին մեջ առանց բառարանի՝ արդ որպեսզի չնեղվին ու չտառապին ապագա իմ որդիներս, ահա իրենց կերկարեմ տարիներու իմ ճակատի քրտինքս։ Երրորդ պատճառը` որուն համար այս բառարանը, պատրաստեցի, իմ ազգասիրությունս է. կսիրեմ ազգս, և սրտիս խորեն կվախնամ, որ եթե այսօր ես չպատրաստեմ ու չտառապիմ ազգիս համար, տարիներ ետք հանկարծ մեր լեզուն կրնա շատ-շատ վնասվիլ։ Տեսա, որ շատեր հին գիրքեր հրատարակեցին, ուր կտեսնվին բազմաթիվ սխալներ, անոնք հանցավոր չէին, որովհետև ձեռքերնին բառարան մը չունեին, որպեսզի ստուգեին իրենց տարակույսները։ Ահա, իմ կրցածս ըրի, իրենց ալ օգնած ըլլալու համար, ու հանձն առի այս տաժանելի աշխատանքը, տաժանելի կըսեմ, որովհետև ոչ ոք գիտե, թե ինչ ըսել է բառարան պատրաստել։ Մարդ մը, եթե կուզեք պատժել, բառարան պատրաստել հրամայեցեք իրեն, արդեն իսկ բավականաչափ պատժած կըլլաք։

ԲԱՌԱՐԱՆ ՀՈՐԻՆԵԼՈԻ ԴԺՎԱՐՈԻԹՅՈԻՆՆԵՐՍ

Բառարան շինելու գործը դեռ ավելի կդժվարի, երբ ձեռքին տակ չկան ուրիշ հայերեն բառարաններ, ինչ որ էր իմ պարագաս։ Ունիմ ձեռքիս տակ՝ 1621-ին Միլան տպված հայերենե լատիներեն բառարան մը, բայց անիկա ինծի ամենևին չի կրնար ծառայել, որովհետև ես հայերենե հայերեն բառարան է որ կպատրաստեմ։ Ձեռագիրներու մեջ կային բառարաններ, սակայն շատ ու շատ անկատար էին. հարյուր բառի վրա՝ հազիվ հատ մը կրնաս գտնել փնտրածներեդ, և երբեմն, սովորական բառը, որ կփնտրես, կարդալով ավելի կհասկնաս, քան այդ բառին դիմաց դրված բացատրությունները։ Բացի ասոնցմե, ձեռագիրներուն մեջ ալ անթիվ ու անհամար սխալներ կան, որովհետև օրինակողները տգետ մարդիկ ըլլալով, բառը չէին հասկնար ու սխալ կօրինակեին, օրինակի համար, փոխանակ գրելու Աբեղա, կգրեն Աղեղա, ու կսեն, թե անիկա Աղեղ բառին սեռականն է։ Այս ամենեն հստակ կտեսնվեր, որ ազգը պետք ուներ բառարանի մը, և ահա մղված ազգասիրութենե, պատրաստեցի այս գիրքը, շատ մեծ նեղություններով և տառապանքներով։

ԲԱՌԱՐԱՆԻՍ ՊԱՐՈՒՆԱԿՈԻԹՅՈԻՆԸ

Այս բառարանիս մեջ ի՞նչ տեսակ բառեր պետք էի դնել։ Հայ ազգը աշխարհիս բոլոր կողմերը ցրված է, Հնդկաստան, Եվրոպա, Թրանսիլվանիա, Վրսատան, Պարսկաստան, և յուրաքանչյուրն ունի իր հատուկ բառերը, իրենց տեղական սովորություններուն համաձայն՝ բառեր, որոնք մեկը մյուսեն տարբեր էին։ Հնդկաստանի հայերը կգործածեն երբեմն այնպիսի բառեր, որ Ֆրանսիայի հայերը չեն հասկնար, և նաև փոխադարձաբար։ Բնականաբար, չէի կրնար բոլոր աշխարհի հայերու գործածած բառերը գիրքիս մեջ տեղավորել, թե գիրքը չծանրացնելու համար և թե մանավանդ իմ գործս և ժամանակս թույլ չէին տար նման բան մը ընելու։ Ուստի գոհացա առնել միայն այն բառերը, որոնք սովորական էին բոլոր հայերուն համար։ Երբեմն շատ դժվար բառերու դիմաց դրի նաև թուրքերենը, որովհետև հայերու մեծամասնությունը Թուրքիա կբնակի, և այս բառարանս մեծ մասով անոնց օգտակար պիտի ըլլա։ Բառերի մեկնությունը գրած եմ գրաբարով։ Պատրաստած եմ երկրորդ բառարան մը ևս, գրաբարե աշխարհաբար և աշխարհաբարե գրաբար, որուն վրայեն դեռ կրկին պետք է անցնիլ, կատարելագործել և այնպես տպել, որովհետև կյանքիս վերջին շրջանին մեջ կգտնվիմ, և ես այն տպելու չեմ հասնիր, այն կձգեմ իմ սիրասուն աշակերտներուս, որ իրենք տպեն։ Բառերուն դիմաց չեմ դրած միայն չոր-չոր բառեր, այլ ջանացած եմ մեկնել, բացատրել, զանազան հոմանիշներ շարած եմ, որպեսզի երբ մարդ մը անոնցմե մեկը չհասկնա, գոնե մյուս բառերեն անպայման գաղափար մը կազմե։ Երբեմն բառին դիմաց դրած եմ նույն բաոը. օրինակի համար Մարմանջ բառին դիմաց դրած եմ մարմանջումն։ Ասիկա դիտմամբ ըրած եմ, որովհետև ըսել է, թե կամ անկե առաջ և կամ անկե ետք երկար կերպով խոսած եմ նույն բառին արմատին վրա, ու հոն այլևս պետքը չեմ զգացած կրկնելու։ Բառարանիս մեջ դրած եմ նաև սովորական բառեր, օրինակի համար՝ հաց, կավ, ջուր, գինի։ Գուցե ոմանք վրաս խնդան, սակայն, ստիպված էի դնել անոնք ալ. նախ որպեսզի բառարանը կատարյալ ըլլա, երկրորդ՝ երբեմն սովորական կարծված բառերու ուղղագրությունը դժվար կրնա ըլլալ, օրինակ՝ ջորի բառը, չա-ո՞վ գրել, թե ջե-ով։ Բացի այս պատճառներեն, սովորական կարծված բառերուն սեռականը և կամ հոլովումի ձևերը այլազան կրնան ըլլալ, անոնք ալ պետք էի նշանակել, որովհետև եվրոպացի գիտնականներ, որոնք կուզեն հայերեն սորվիլ և օգտագործել բառարանը, պետք է հոն գտնեն իրենց բոլոր փնտրածները, զանազան հոլովներով։

ՄԱՆՐԱԿՐԿԻՏ ԱՇԽԱՏԱՆՔՍ

Երբեմն կուգան բառեր, որոնք հայերենի մեջ միայն մեկ անգամ գործածված են. այսպես, Սուրբ Գիրքին մեջ կան բառեր, որոնք միայն մեկ կամ երկու անգամ գործածված են։ Այդ բառերուն դիմաց, բացի բառերուն մեկնութենեն, դրած եմ նաև Սուրբ Գիրքին խոսքերն ալ, ուրկե որ առած եմ բառը։ Բնականաբար, ամեն բառի դիմաց չէի կրնար նշանակել, թե՝ Սուրբ Գիրքին մեջ քանի անգամ գործածված է այդ բառը, որպեսզի բառարանըս չծանրանար, բայց երբ միայն մեկ կամ երկու անգամ գործածված է, այն ատեն Սուրբ Գիրքեն ալ վկայության բերած եմ, որպեսզի այդ բառով հետաքրքրվողը տեսնե և կրկնելով այն միտքը պահե։ Կան բառեր, որոնք հայկական մատենագրության մեջ զանազան իմաստներով գործածված են։ Այդ բոլոր իմաստները հավաքած եմ, և համեմատած՝ օտար լեզուներու իմաստներուն հետ։ Երբ բառ մը հինգ տեսակ իմաստ ունի, յուրաքանչյուրին դիմաց չեմ դրած Սուրբ Գիրքեն վկայություններ, ապա թե ոչ մեկ հատորի տեղ՝ պետք պիտի ըլլար տասը հատոր տպեի ինչ որ մեր այս աղքատության մեջ անկարելի էր, որ հաջողինք։ Այս տաժանելի աշխատության մեջ, որպեսզի տեսնեմ, թե Սուրբ Գիրքին մեջ մեկ բառը քանի իմաստներով գործածված է, հարկ եղավ հետամուտ ըլլալ և դնել եվրոպական լեզվով բազմաթիվ բառարաններ, և մենք ծախսին ամենևին չնայեցինք, պարզապես որպեսզի կատարյալ գործ մը ներկայացնենք հայության։ Ներս առած եմ նաև երբեմն օտար բառեր, որոնք ազգին մեջ շատ կգործածվին, բայց այդ բառերուն օտար ըլլալը նշանակած եմ, ըսելով, թե լատիներեն է կամ արաբերեն կամ պարսկերեն։ Այս բանն ալ ըրած եմ, որպեսզի այդ բառը փնտրողը անպայման գտնե իր փնտրածը և ձեռնունայն չդառնա անկե։

ԻՆՉՊԵՍ ԿԱԶՄԵՑԻ ԱՅՍ ԲԱՌԱՐԱՆԸ

Իսկ եթե հարցնելու ըլլաք, թե բառարանիս բառերը ուրկե՞ հավաքած եմ, ասոր պատասխանը շատ պարզ է։ Գրեթե 17 տարեկանիս, մտքիս մեջ ծրագիրը ունեի հայկական լեզվի կատարյալ բառարան մը պատրաստելու, անոր համար՝ ինչ ձեռագիր որ կարդայի, անոր բառերը թուղթերու վրա կգրեի և քովս կպահեի, յուրաքանչյուր բառին դիմաց ալ նշանակելով՝ թե ինչ իմաստով գործածված է այդ բառը։ Այս բառարանը սրտիս շատ մոտիկ ըլլալով, ուր որ գացած եմ՝ հետս տարած եմ այն ու երբ 1717-ին, վերջնական կերպով հաստատվեցանք Ս. Ղազար, միայն այն ատեն սկսած եմ լրջորեն իյնալ անոր վրա Ա կատարելագործել այն։ Օգտագործած եմ շատ ու շատ գիրքեր, Խորենացիեն սկսյալ բոլոր պատմական գիրքերը, սուրբ Հայրերու ճառերը, շարականները, Հայսմավուրքները… բոլորն ալ աչքե անցուցած եմ և բառերը հավաքած եմ բառարանիս համար։ Բայց այս գիրքերեն ավելի իմ մեծագույն աղբյուրս եղած է Սուրբ Գիրքը, որ իրական գանձարան մըն է հայկական լեզվին, ամենագեղեցիկ օվկիանոս մը՝ բառերու բազմության, որոնք հորինած են կամ գործածած են հինգերորդ դարու մեր սուրբ թարգմանիչները։ Այն բոլոր բառերը, գրեթե մազե անցուցած եմ, շարած, դասավորած, բառին զուտ իմաստով՝ արյուն քրտնած եմ անոնց համար, որպեսզի ոչ մեկ բառ կորսվի և կամ բառարանես դուրս մնա։ Երկար տարիներն ի վեր հետամուտ էի ձեռք ձգել յոթնլեզվանի Աստվածաշունչը, ու չէի հաջողած գտնել զայն. 1732–ին, Աստված այնպես մը ըրավ, որ առիթը ներկայացավ, և ես առանց դրամին խնայելու, իսկույն գնեցի այդ 12 հատորները, որոնք իրենց մեծությամբ մարդուս վրա վախ կազդեն։ Այս հատորները անհրաժեշտ էին բառարանիս կատարելագործության համար, որպեսզի տեսնեի, թե հայերենին դիմաց մյուս յոթը լեզուները ինչ բառ գործածած են, և ինչ իմաստներ կրնան ունենալ հայերենի մեջ։ Մեր սուրբ թարգմանիչները, որոնք Աստվածաշունչը թարգմանեցին հուներենեն ու ասորերենեն, մեզի չթողացին նաև անոր բառարանը, իսկ իրենցմե ետք՝ մեջտեղ ելած բառարաններն ալ Աստվածաշունչի մեկ բառը երբեմն կմեկնեն իրարու հակառակ իմաստներով, առանց նշանակելու, թե նույն բառը երբեմն զանազան իմաստներ կրնա ունենալ։

ՄԵԾԱԳՈԻՅՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԵՍ ՄԵԿԸ

Հայկազյան բառարանս շինելուս մեծագույն նպատակներես մեկն ալ այն է, որ Սուրբ Գիրքը կարդացողը, երբ դժվարության մը հանդիպի, անոր լուծումը գտնե բառարանիս մեջ։ Չէի կրնար ամբողջ Սուրբ Գիրքին մեկնությունը գրել. անոր համար գոնե ուզեցի պատրաստել այս բառարանը, որպեսզի երբ որևէ անձ կարոտ ըլլա Սուրբ Գիրքի բառերուն մեկնության և իմաստներուն բացատրության, գտնե հոն անպայման իր ուզածը։ Այնպես որ բառարանս բացի Հայկազյան կոչելե՝ կարելի է անվանել Մեկնություն Սուրբ Գրքի։ Այսքան աշխատանքե ետք, այսքան տառապանքներես ետք, դուն ալ, ով հայ ժողովուրդ, և որդյակներ, եթե տեսնեք, որ մտած են հոն ինչ-ինչ վրիպակներ, ներող աչքով նայեցեք ինծի, որովհետև կամավոր կերպով չէ, որ գործած եմ այդ սխալը, այլ՝ առանց ուզելու, որովհետև արդարև տաժանելի էր իմ աշխատանքս։ Եթե միայն մեկ, կամ տասը, կամ հարյուր տեսակ ուշադրություն հարկավոր ըլլար՝ կատարյալ բառարան մը երևան հանելու համար, անպայման այդ ուշադրությունը կընեինք, բայց հազար ու մեկ տեսակ ուշադրություն կպահանջվեր ինծմե… ինչ որ անկարելի էր իրագործել։ Ուստի, զարմանալի պետք չէ թվի ձեզի՝ եթե զանազան տեղեր սխալած եմ։

ԸՆԾԱՅԱԿԱՆ

Խոնարհ սրտով կնվիրեմ քեզի, ով իմ հայ ազգ սիրելի, իմ այս երկար տարիներու աշխատանքս, քեզի կնվիրեմ՝ ինչ որ իմինն է, որովհետև ինչ որ քուկդ է՝ այն իմս է, և այսպես կպարծենամ քեզի ծառայելով, որովհետև իմ և բոլոր միաբանությանս նպատակն է սիրել Աստված և քեզ, ով ազգ իմ պաշտելի, ծառայել Աստծո և քեզի, պարզապես փառավորելու համար քու մեջդ՝ Հիսուս Քրիստոսը, որուն փառք, հավիտյանս, ամեն։

ԲԱՌԱՐԱՆԻՆ ՏՊԱԳՐՈԻԹՅՈԻՆԸ

Մխիթար Աբբահոր նամակներեն Այսպես կավարտին Մխիթար Աբբահոր խոսքերը, որոնք տպված են իր բառարանի առաջաբանին մեջ։ Կփափագինք ավելցնել զանազան արտաքին պարագաներն ալ, տեսնելու համար, թե մեր Երանաշնորհ Հիմնադիրը ի՞նչ աշխատանք տարած է անոր տպագրության ընթացքին։ Տեսանք արդեն, թե երբ գաղափարն ունեցած է բառարան մը կազմելու, և թե ինչպես իր ամբողջ կյանքով աշխատած է անոր վրա։ Բառարանը, պիտի ըսենք, իր գլուխգործոցն է, և սակայն ինքը բախտը չէ ունեցած այն կազմված տեսնելու, որովհետև մահը կուգա հափշտակել ու տանիլ զինք երկինք։ 1732-ին, Պոլիս բնակող դպիր մը, Մաղաքիա անունով, լսելով, թե Մխիթար Աբբահայր բառարան մը կպատրաստե, իսկույն կգրե իրեն, խնդրելով տեղեկություններ, և այդ առիթով Մխիթար կհաղորդե «Բառարանիս մեկ չորրորդը վերջնական կերպով պատրաստած եմ, սակայն չափազանց զբաղումներուս պատճառով, չեմ կրնար գործը փութով ավարտել»։ 1733-են և 1735-ի շրջանին՝ Մխիթար Աբբահայր կտպե Աստվածաշունչը, որու պատմության մանրամասնությունները պիտի լսենք հաջորդաբար։ Աստվածաշունչին կհաջորդե «Մեկնություն ժողովողի» հատորը, որու հեղինակը նույն ինքն Մխիթար եղած էր։ Այդ գիրքին ալ կհաջորդե «Մեկնություն Ավետարանին Մատթեոսի», որու տպագրությունը կավարտի 1737-ին։ Մխիթար Աբբահայր 60 տարեկան էր. չորս տարվան մեջ տպած էր երեք մեծղի հատորներ։ Այս տպագրություններու ընթացքին է, որ կսկսի վանքին մեջ շինվիլ եկեղեցու առջևի սրահը, մեծ գրադարանն ու սեղանատունը, որոնց աշխատանքներուն կհսկեր Մխիթար անձնապես։ Այս ամենը ավարտելե ետք՝ Մխիթար չի գիտեր, թե անցնի՞ արդյոք բառարանի գործին, թե ուրիշ կարևոր գրական աշխատության մը, որ նույնքան սիրելի էր իր սրտին, այսինքն՝ գրել մեկնությունը Դավթի 150 սաղմոսներուն։ Քանի մը ամիս ետք, 1736 նոյեմբերին, կորոշե վերջնական կերպով նվիրվիլ բառարանին։

ՏԱՐԻՆԵՐԸ ԿՍԱՀԻՆ

Այս որոշողության վրա կսահին երկու տարիներ, ու 1738-ին գրած նամակե մը կիմանանք, թե ցավոք սրտի չի կրնար բառարանի գործը առաջ տանիլ, չափեն ավելի զբաղած ըլլալուն համար, և թե հասած է «Ը» գիրին։ Ասոր վրա կանցնի ն ուրիշ չորս տարիներ ևս, ու 1742-ին կգրե, թե հասած է «Հ» գիրին։ 1743-ի մայիս 4-ին հույսեր կհայտնե մինչև սեպտեմբեր վերջացնել բառարան պատրաստելու գործը, և ապա անցնիլ տպագրության։ Իրապես ալ, հաջորդ նամակներեն կիմանանք, որ գործը ավարտած է, բայց ոչ թե սեպտեմբերին, այլ՝ նոյեմբեր ամսին։ 1744-ի հունիսին կսկսի բառարանին տպագրությունը, ու ահա տխուր լուր մը, այն մարդը՝ որ գրաշարություն պիտի ընե, ձգած է տպարանն ու վանք մը մտած՝ կրոնավոր ըլլալու համար։ Նոր գործավոր գտնելը անհնարին է։ Մխիթար Աբբահայր իր միաբաններեն քանի մը հոգի կսահմանե՝ որ գրաշարություն սորվին, և սկսին բառարանը շարել ու տպել։ Այս ընթացքով կհուսա գործը ավարտել տարիե մը։

ՏՊԱԳՐՈԻԹՑՈԻՆԸ ԿՍԿՍԻ

1744-ի հոկտեմբեր ամսուն տպագրությունը սկսած է, և երկու պրակ ալ վերջնական կերպով տպված։ 1745-ի հուլիսին՝ 82 պրակ տպված է, ու Մխիթար ինքզինք կքաջալերե, ըսելով, թե՝ մնացած է միայն 68 պրակ տպագրելիք։ Տպագրությունը սկսելուն վրա կանցնին երկու տարիներ, կհասնինք 1746-ի հունիսը, և դեռ գործին կեսը միայն տպագրված է։ Ձմեռները կընդհատվի ն տպագրությունները, կհասնինք 1747-ի ամառը։ Գործը դարձյալ կդանդաղի, որովհետև Անտոն Պորթոլիի տպարանը, ուր գործը կտպվի, կունենա անհաջողություններ, ու վախ կար նույնիսկ տպարանին գոցվելուն, և գործը երեսի վրա ձգվելու։ Եվ սակայն կանցնի փոթորիկը, տպարանը կբացվի, բառարանին տպագրությունը կառաջանա։ 1748-ի դեկտեմբերին տպագրությունը գրեթե ավարտած է։ 1749-ի փետրվարին Մխիթար Աբբահայր նամակ մը կգրե իր սիրելի աշակերտներեն մեկուն, ավետելով, թե տպագրությունը ավարտած է, բայց դեռ չեն կազմված, կսպասե, որ տպագրությունը լավ մը չորնա, որպեսզի կազմե ու ղրկե։ Այս տողերը գրելե ետք՝ Մխիթար Աբբահայր կիյնա անկողին։ Իր վերջին հիվանդությունն էր։ Միայն իր մահեն ետքն է, որ բառարանը վերջնական կերպով կկազմվի, անոր առաջին էջին վրա փոքրիկ առաջաբան մը կավելցնեն իր աշակերտները, ըսելով՝ թե այս հատորը Մխիթար Աբբահոր աչքին լույսն էր, բայց ինքը չտեսած մեռավ ու գնաց երկինք։

ԲԱՌԱՐԱՆԻՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԱՏՈՐԸ

Բացի այս բառարանեն, Մխիթար Աբբահայր պատրաստած է նաև երկրորդ հատոր մը, ուր կգտնվի ն Աստվածաշունչի բոլոր հատուկ անունները, ըլլան անոնք անձնանուններ կամ տեղագրական անուններ, որոնց մասին կուտա շատ գիտական և ճշգրիտ մեկնություններ։ Հատուկ անուններուն կհաջորդեն Գրաբարե-աշխարհաբար և Աշխարհաբարե-գրաբար բառարանները։ Այս երկրորդ հատորը Մխիթար իբր ժառանգություն կթողա իր աշակերտներուն, որոնցմե երկու հոգի, Հ. Մկրտիչ Անանյան և Հ. Սիմոն Տայի–Սիմոնյան ձեռք կուտան, կրկին աչքե կանցնեն, ու Մխիթար Աբբահոր մահեն 20 տարի ետք, 1769-ին՝ հրապարակ կհանեն երկրորդ հատորը, ինչ որ մեծ խանդավառություն կստեղծե հայ ժողովուրդին մեջ։ Սույն հատորի առաջաբանին մեջ կկարդանք հետևյալ տողերը. «Քիչ ժամանակի մեջ՝ Մխիթար Աբբահոր բառարանին առաջին հատորը տարածվեցավ ժողովուրդին մեջ, ու ամեն կողմե հարյուրավոր դիմումներ եղան մեզի՝ որ շուտով հրապարակ հանենք երկրորդ հատորը, ահա կկատարենք անոնց փափագը…»։

ՀԱՄԵՄԱՏՈԻԹՅՈԻՆՆԵՐ

Հետաքրքրության համար հիշատակենք, թե Մխիթար Աբբահոր բառարանին նման առաջին անգամ բառգիրք շինողները եղած են ֆրանսացիները, 1606-ին։ Ասոր կհաջորդե 1612-ին՝ իտալական բառարանը։ Երրորդ տեղը կգրավե Մխիթար Աբբահորը՝ 1748-ին։ Մեզմե ետք կուգան անգլիացիները՝ 1755-ին, գերմանացիները՝ 1774–86-ին։ Ուրեմն, Մխիթար Աբբահոր բառգիրքը, իր երկու հատորներով, հայ հասարակության կընծայվի, երբ տակավին շատ մը եվրոպական ազգեր չունեին իրենց լեզվին հիմնական բառարաններ: ՆՈՐ ՀԱՅԿԱԶՅԱՆԸ Հիմնադրին տված օրինակին վրա՝ կխանդավառվին հաջորդ Մխիթարյան վարդապետները, ու երևան կհանեն բազմատեսակ բառարաններ, այլազան լեզուներով։ Սակայն բառարաններու թագավոր և ներկայիս ալ ամբողջ հայության մեջ միակ պարծանքը կկազմե 1836-37 տարիներուն տպված, երկու մեծղի հատորներով

«ՀԱՅԿԱԶՅԱՆ ՆՈՐ ԲԱՌԱՐԱՆԸ»,

որուն վրա աշխատած են երեք մեծանուն վարդապետներ.Սյուրմելյան-Ավետիքյան-Ավգերյան, և այս պատճառով իսկ կոչված է «Բառարան երից վարդապետաց»։ Արդյոք ի՞նչ դեռ կատարած է Մխիթար Աբբահոր Բառարանը, արդյոք ծառայա՞ծ է այն նպատակին, որու համար Մխիթար ձեռնարկած էր։ Ս. Ղազարու Մայրավանքի դիվանին մեջ պահված է նամակ մը, գրված պոլսեցի վարժապետե մը, 1770-ի ատենները, ուր կսե. «Մխիթար Աբբահոր բառարանը հոս Պոլսո մեջ հրաշք գործեց, մինակը հարյուր վարժապետի գործ կընե, բոլոր վարժապետներս ալ առանց անոր չենք կրնար կենալ, ասկե քսան տարի առաջ սխալ գրելը և ուղղագրության սխալ ձևերը սովորական էին մեզի համար, մինչ այսօր, այս բառարանին շնորհիվ, քիչ ժամանակի մեջ՝ սխալները սկսան մաքրվիլ, գրելու ձևերնիս սկսավ նրբանալ, ու ես անկեղծորեն կխոստովանիմ, թե այս հրաշքը գործեց Մխիթար Աբբահայր իր բառարանով։ Հ. Սուքիաս Աղամալյան, 1775-ի հունիս 8-ին, Հնդկաստանի Մատրաս քաղաքեն, ուր կար հայ հասարակություն մը, նամակ կգրե Մելքոնյան Աբբահոր, ըսելով. «Այստեղի հայերը սովի մատնված են և գիրքի կսպասեն, իմ ձեռքս եղած գիրքերը անհետացուցին ու զիս միայն ժամագիրքով թողացին, իսկ այն մեկ սնդուկ գիրքերը՝ որ ղրկած էիք, իրենց աչքին առջև բացի, և մեկ վայրկյանի մեջ ամբողջ սպառեցին, գնեցին ու տարին, ինծի բան չթողացին։ Ուստի, կխնդրեմ ձեզմե, որ շուտով ղրկեք ինծի շատ ու շատ գրքեր, Աստվածաշունչ, Մխիթար Աբբահոր բառարանը, քերականություն և Մեկնություն Մատթեի… Եթե մեկ սնդուկի տեղ տասը սնդուկ ալ ղրկելու ըլլաք, հոս բոլորն ալ կսպառի. միայն թե սնդուկները մեծ տեսակեն ըլլան։ Ու կան տակավին բազմաթիվ այլ նամակներ, որոնք լիուլի կհամոզեն մեզ, թե որքան մեծ հաջողություն գտած էր ազգին մեջ Մխիթար

Աբբահոր գլուխգործոց Հայկազյան Բառարանը ***

Meanwhile, a great effort was made in compiling synonymic, phraseological, dialectal, terminological, orthographic, and grammatical dictionaries. The philosophical concepts of this particular era influenced the development of lexicography. For example, the academic dictionaries of the XVII and XVIII centuries were compiled under the influence of Francis Bacon and René Descartes’s philosophy of science, whereas Émile Littrè’s le Dictionnaire de la langue française compiled between the years of 1863 and 1872, and other XIX century lexicographical toils were influenced by positivism. The evolutionist theories of the XIX century strengthened the historical aspect in compiling definitive dictionaries. A fourth function of lexicography was established in the XVIII and XIX centuries, and was seriously developed in the XX century by collecting and processing data for linguistic research in lexicology, word formation, stylistics, semantics, history etc. The origin of XX century lexicography stems from Soviet lexicography. Etymological, semantic, reverse rhyming, historical, word frequency dictionaries are designed on characteristically different principles by arranging words in reverse or other categorical orders. Dictionaries of cognate languages, the language of a writer, ideographic dictionaries etc. have been created as a subclass of lexicographical toils of their own. Since the year of 1950 contemporary lexicography has taken on some characteristics of an industry, the establishment of lexicographical centers and institutes and mechanization of work, especially in the Academy of Sciences of the USSR. Theoretical lexicography developed in the second third of the XX century. The most significant Soviet scholar L.V. Shcherba established the first scientific typology of dictionaries in 1940, Опыт общей теории лексикографии. It has developed further in the works of many Soviet and foreign linguists in Czechoslovakia, France, the USA etc. Typology of contemporary lexicography as follows: 1) the conception of vocabulary as a system, an attempt to reflect the lexical-semantic structure of language as a whole and the semantic structure of the individual word (isolating the meanings of words according to their links with other words in the text and within semantic fields) in the structure of the dictionary; 2) a dialectical view of the meaning of a word, an accounting of the mobile nature of the link between the signifier and signified in a verbal symbol, an attempt to record the nuances and transitions in the meanings of words, their uses in speech, and the various intermediate phenomena; 3) an acknowledgment of the close bond between vocabulary and grammar and the other aspects of language. Lexicography is linked with all the divisions of linguistics and especially with lexicology, many issues of which are specifically interpreted in lexicography. Contemporary lexicography emphasizes the important social function of dictionaries, which set forth the totality of knowledge of a society in a given era. Lexicography through theoretical and practical scientific analysis have synthesized the typology of dictionaries. In this way dictionaries are classified as, for example, unilingual (such as explanatory dictionaries), bilingual (translational dictionaries), instructional (dictionaries for studying languages), scientific and technical (terminological dictionaries) and too many other types to mention.

 [1]«Գարուն», 1987 թ., թիվ 6…. 

Աղբյուրը՝  http://www.nashasreda.ru

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

29 отзывов на “Մխիթար Աբբահայրը իր «Հայկազյան բառարանի» մասին

  1. Уведомление: Գիրը տոն է | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մխիթար, ով ինքնին ստեղծագործ միտք էր | Մերի Երանոսյան

  3. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Մխիթար Սեբաստացի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: ԲԱՌԱՐԱՆ ՀՈՐԻՆԵԼՈԻ ԴԺՎԱՐՈԻԹՅՈԻՆՆԵՐՍ | Ռոբբլոգ

  6. Уведомление: «Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն» նախագիծ — Մարիամեդիաբլոգ

  7. Уведомление: 1.11-5.11․21 – Արամ Մինասսյան

  8. Уведомление: Մխիթար Սեբաստացի – Էմիլյա Զատիկյան, 1-2 կուրս

  9. Уведомление: Մխիթար Սեբաստացի — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1․2 կուրս

  10. Уведомление: Մխիթար Սեբաստացի – Գալինա Ավագյան, 1-2 կուրս

  11. Уведомление: Մխիթար Սեբաստացի – Միքայել Խուդավերդյան 1-2 կուրս

  12. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1-ին կուրս

  13. Уведомление: Գրականություն — Գեղամ Մարգարյան, 1-3 կուրս

  14. Уведомление: Մխիթար Սեբաստացի — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ 1-2 կուրս

  15. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացրած) — Ադամյան Արամ

  16. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) – Օֆելյա Առաքելյան, 1-3 կուրս

  17. Уведомление: Մխիթար Սեբաստացի (լրացված) — «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ, Վեբ դիզայն

  18. Уведомление: Մխիթար Սեբաստացի — Սվետլանա Մոսոյան, 1-3 կուրս

  19. Уведомление: Մխիթար Սեբաստացի — Սեբաստացիական մեդիադարակ

  20. Уведомление: Մխիթար Սեբաստացի․ մոդուլային պարապմունքներ — Սեբաստացիական մեդիադարակ

  21. Уведомление: 11-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  22. Уведомление: 12-րդ դասարան — Սեբաստացիական մեդիադարակ

  23. Уведомление: Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն – Էլեն Հովհաննիսյան

  24. Уведомление: Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն — Սեբաստացիական մեդիադարակ

  25. Уведомление: Ուսումնական նյութ 3 – Նանե Մոմչյան

  26. Уведомление: «Մխիթար Սեբաստացին և Մխիթարյանները» դասընթացի ծրագիր | Սպիտակ գայլի վերադարձը

  27. Уведомление: Մոդուլային ուսուցման տեխնոլոգիա (լրամշակվում է) — Սեբաստացիական մեդիադարակ

  28. Уведомление: Մխիթար Սեբաստացու վարքագրությունը — Սեբաստացիական մեդիադարակ

  29. Уведомление: Մխիթար Սեբաստացու վարքը — Սեբաստացիական մեդիադարակ

Оставьте комментарий