Tete-a-tete կամ ընդդեմ ալերգիայի

Pshateni1

Հո չե՞ք մոռացել, որ ինձ մոտ բուժական թերապիայի կուրս է: Նախորդ պատումի այս հատվածը հիշո՞ւմ եք, չէ՞: Էն էլի, որ գնում էի բժշկի:

Որպեսզի իմ առողջությամբ անհանգստացած հարազատներիս (հարազատ ասելով՝ մեկ-մեկ ամուսնուս էլ ի նկատի ունեմ: Էս էդ դեպքն ա…): Իսկ, եթե ավելի լուրջ, ինքը՝ Կորյունը (իմ ամուսինը) բլոգիս առաջին ընթերցողն է, հատկապես թարգմանությունների անխնա քննադատն ու մեկ-մեկ էլ (հազարից մեկ) անթաքույց հիացողը: Ես իրեն հետս բերում եմ հեռու-հեռավոր ժամանակներից՝ առաջին դասարանից: (Բա հո չէի թողնելու, որ էդ անմեղ ու մաքուր մարդը շան ու գիլու փայ դառնար): Հատկապես հավանում եմ Կորյունի հումորը:

Մի բան պատմե՞մ:

Զանգ Կորյունից: Որոշում եմ զարմացնել: Հետը խոսում եմ սիրալիր, քնքուշ, համարյա՝ ջան-ջիգյար: Դադար, լռություն, ու մեկ էլ՝ Կորյունի կեղծ վախեցած, զգուշավոր ու կամացուկ ձայնը.

-Նուն, այ Նուն, Սարգիսը չի (եղբայրս է), Կորյունն ա…

Որտե՞ղ էի հասել, հա՛ , որ գնում եմ բժշկի: Ու, քանի որ նույն բանը կրկնվում է ամեն անգամ, նույն բանն եմ գրելու, ինչ նախորդ պատումում էր:

Խելոք-խելոք գնում եմ բժշկի, անցնում համապատասխան բուժզննում, համբերատար լսում բժշկի զգուշացում-հորդորները, շնորհակալություն հայտնում, առաջին-վերջին անգամ ժպտում բժշկին: Տուն գնալուց առաջ հեզիկ-նազիկ մտնում եմ դեղատուն, առնում բժշկի նշանակած դեղերը, բերում տուն, սուսիկ-փուսիկ դնում պահարանի մեջ ու…մոռանում դրանց գոյության մասին:

Ուզո՞ւմ եք ասեմ՝ հիմա ինչ եք մտածում: Մտքում թաքուն ասում եք. «Բա, էն ա դեղորյաքը առել ես, դե՛ , կուլ տուր, պրծի, մենք էլ՝ պրծնենք, դու էլ»:

Հա՛ , սկզբում ես էլ էի այդպես կարծում, մինչև որ համոզվեցի, որ դեղերը ոչ միայն ինձ չեն  օգնում, այլև բոլոր հակացուցումները (դեռ մի բան էլ ավելի), խոսքները մեկ արած այցելում են ինձ:

Գրողը տանի, բա ի՞նչ անեմ: Լավ, դե՛ , որ այդպես է, արի դեղաբույսերով բուժման անցնեմ: Բարև՛ քեզ, պարզվում է՝ դեղաբույսերից էլ ալերգիա ունեմ: Ի՞նչ, ալերգիա՞: Այս անգամ էլ գնացի ալեգաբանի մոտ: Ալերգաբան, դու ալերգաբան, հաստատում է, որ ես, իրոք, լուրջ ու խրոնիկ ալերգիաներ ունեմ: Բա ինչի՞ց կլինի:

-Որ ուշադիր լինես, ինքդ էլ կիմանաս,-խորհուրդ է տալիս մեր ալերգաբանը:

Որ ուշադիր եղա ու ի՞նչ պարզեցի, որ լավ լինի: Օ՜, ո՛ չ, միայն ոչ դա: Ալերգիաս ծաղկած փշատենուց ու ծաղկած ակացիայից է:

Ինքս ինձ հարց եմ տալիս.

-Դե՛, ասա, դու համաձա՞յն  ես հոտ չքաշել ծաղկած փշատենուց ու չնստել ծաղկած ակացիայի ծառի տակ:

Էդ անխիղճը թե՝ երբե՛ք, ոչ մի դեպքում:

-Բա ի՞նչ անենք:

Ի՞նչ պիտի անես, մի բան մտածի՛ր:

Մտածեցի, մտածեցի ու որոշեցի ալերգիայի հախից այ ըսենց գալ: Թերապիայի այս կուրսին պայմանական անուն տվեցի՝ «Tete-a-tete (ֆրանսերեն բառ է, նշանակում է՝ դեմ դիմաց) կամ ընդդեմ ալերգիայի»: Այս բուժման առանձնահատկությունն այն է, որ նախապես պիտի պատրաստ լինես հիվանդության ընթացքին, վտանգավոր, բայց միանգամայն կանխատեսելի զարգացումներին: Մոտավորապես Բրոդսկու ասածի նման. «Միայն մոխիրը գիտի, թե ինչ է նշանակում այրվել մինչեւ վերջ»:

Ի՞նչ էի անում: Փշատենին ծաղկում էր, թե չէ, գնում-կանգնում էի մոտը, հոտոտում էի քիչ չէ, մի լավ փունջ էլ բերում էի տուն, տանում ննջասենյակ ու սկսում փշտալ ու հազալ կամ հազալ ու փռշտալ (գլխացավը, քթից ու աչքերից հոսքի մասին էլ չասեմ): Ինձ հատկապես կհասկանան նրանք, ովքեր ալերգիկ են:

Ի՞նչ ասեմ, հիմա գարնանը մեր փողոցի փշատենուն տեսնելիս՝ հոգիս ջերմանում է: Հենց որ փշատենին է ինձ տեսնում՝ ծաղկելն է գալիս…

Ակացիաներու շուքին տակ էլ Մեծարենցին եմ հիշում.

Ծաղիկներէն յուշիկ թերթեր կը թափէ՝

Բուրումներով օծուն հովիկն իրիկուան.
Հոգիներուն կ’իջնէ երազ մը բուրեան.
Ի՛նչ հեշտին է մըթնշաղն այս սատափէ։

Աքասիաներ, գինով լոյսէ ու տապէ,
Օրօրուելով մաքուր շունչ մը կը հեւան,
Մինչ կը ձիւնէ ծաղիկն իրենց հոտեւան,
Զոր խօլաբար հովը գրկել կը շտապէ։

Ու լոյսն անոնց, անխօս հուրի՛ դիւթական,
Հըմայագեղ ու վարսքերով արծաթէ,
Շատրուանին կ’իջնէ գուռին մէջ կաթէ։

Ջուրը ցայտքէն ծաղիկ ծաղիկ կը կաթէ,
Վըճիտ, ինչպէս լոյսէ արցունքը մանկան,
Նըւագն անոր կը հեծեծէ հեշտական։

Ծաղիկներէն հովը թերթեր կը թափէ…։

Այսպիսի բաներ:

Ուշադրություն

Խնդրում եմ՝ իմ օրինակին չհետևել ու նման ինքնաբուժում չիրականացնել: Խմբագրությունը  պատասխանատվություն չի կրում նման ինքնաբուժում իրականացնող անձանց համար: Շուտ եմ ասել:

Թե չէ, մեկը տարիներ առաջ հարցրեց՝ ինչպես եմ անգինաս բուժում, ես էլ իմ փորձը սիրով տրամադրեցի պաղպաղակաթերապիայի մասով (սա էլ մեկ ուրիշ անգամ): Էս մեր մեկը ոչ միայն չբուժվեց, այլև թարախային անգինա զարգացրեց: Դեռ երկար ժամանակ էլ հետս խռով էր:

Նունե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

Один комментарий на «Tete-a-tete կամ ընդդեմ ալերգիայի»

  1. Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s