«Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ

nune movsisyan«Ալիքը փոխեք. դուք չեք կարող վերջ տալ այդ ցանցի հեռարձակմանը, բայց, համենայն դեպս,  ձեր ուժերի սահմաններում է իջեցնել ռեյտինգը: Այս որոշումը դժվար թե դուր գա հրեշտակներին, բայց այն միանշանակ կհասցնի հարված չարքերին, իսկ այս պահին դա ամենակարևորն է»: Իոսիֆ Բրոդսկի 

mskh-ի իմ սիրելի ընթերցող, իմ մեդիաբացակայությունը հնարավոր է՝ նկատած լինես (հնարավոր է՝ ոչ), հնարավոր է՝ անհանգստացած լինես (հնարավոր է՝ ոչ), հնարավոր է՝ ինձ կարոտած լինես (հնարավոր է՝ ոչ), հուսով եմ՝ գոնե ուրախացած չես լինի:

Ինչևէ, բացում եմ փակագծերը:

Բա չե՞ք ասի, ինձ մոտ բուժական թերապիայի կուրս է, որի բաղկացուցիչներից մեկը (հույս չունենաք՝ ժամանակավորապես) mskh-ի տիրույթը լքելն էր (պատճառը տես՝ ինքնաբուժման առաջին փուլ, առաջին մակարդակ, ա. կետ):

Հիմա ասեմ՝ ինչպես եմ ինքս ինձ դեղատոմս դուրս գրում ու բուժման կուրս սկսում: Գլխովս անցած նախահիվանդությունները՝ նախաինֆարկտ, նախանեֆրիտ, նախամիգրեն (մնացած մանր-մունր բաները արդեն չեմ հիշում), ընդունում եմ ամենայն հարգանքով (սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ սիրով):

Որպեսզի իմ առողջությամբ անհանգստացած հարազատներիս (հարազատ ասելով՝ մեկ-մեկ ամուսնուս էլ ի նկատի ունեմ: Էս էդ դեպքն ա…) չնեղացնեմ, վեր եմ կենում, խելոք-խելոք գնում եմ բժշկի, անցնում համապատասխան բուժզննում, համբերատար լսում բժշկի զգուշացում-հորդորները, շնորհակալություն հայտնում, առաջին-վերջին անգամ ժպտում բժշկին: Տուն գնալուց առաջ հեզիկ-նազիկ մտնում եմ դեղատուն, առնում բժշկի նշանակած դեղերը, բերում տուն, սուսիկ-փուսիկ դնում պահարանի մեջ ու…մոռանում դրանց գոյության մասին:

Դրանից հետո սկսում եմ ուսումնասիրել ինձ այցելության եկած հիվանդությունը: Կարդում եմ, փորձում եմ ճանաչել, հասկանալ գալու նպատակը (բա չիմանա՞մ՝ ում հետ գործ ունեմ):

Քանի որ գործ ունենք կոնկրետ «հիվանդության» հետ, տվյալ դեպքում՝ նախահիպերտոնիա (արյան բարձր ճնշում), ինքս ինձ դուրս գրած դեղատոմսն էլ շատ կոնկրետ է:

Բուժման 40-օրյա կուրս (նոյեմբերի 12-ից մինչև դեկտեմբերի 22)

Ինքնաբուժման առաջին փուլ

ա. հոգևոր դաշտի մաքրում

բ. ֆիզիկական օրգանիզմի, տվյալ դեպքում՝ արյունատար անոթների մաքրում

Ինքնամաքրման հիմնական մեթոդի (այդ մեթոդին ես պայմանական անուն եմ տվել՝ «Սևանա լիճ») էությունը, ինչպես հասկացաք, ինքնամաքրում ապահովելն է՝ ներսից ավելորդ էմոցիաների աստիճանական դուրս բերումը: Դա կարող է լինել՝

Առաջին մակարդակ՝ հոգևոր դաշտի մաքրում

ա. կախվածության ինչ-ինչ դրսևորումներ

բ. բացասական էմոցիաներ՝ զայրույթ, սխալ մտքեր, կեղծ ապրումներ, դժգոհություն

գ. 5 ազատություններից մեկն ու մեկի խախտում

Երկրորդ մակարդակ՝  ֆիզիկական օրգանիզմի մաքրում

Հնարավորինս շատ քանակությամբ ջրի օգտագործում:

Ուշադրություն

Խմել ոչ թե անմիջապես ջրի ծորակից լցված ջուր, այլ որոշակի ժամանակ տալ ջրին՝ հանգստանալու և խաղաղվելու համար:

Արյունատար անոթների մաքրում

2-ական կիտրոնն ու նարինջը կեղևով ու կորիզներով աղալ, ավելացնել 2 ճաշի գդալ մեղր: Լցնել ապակյա տարայի մեջ, պահել սառնարանում: Ընդունել օրական մեկ անգամ, 3 թեյի գդալ` թեյի մեջ խառնած: Օգտագործման կուրսը՝ 1 ամիս:

Ուշադրություն

Մաքրումը կանխարգելում է կրծքահեղձուկը, ինֆարկտն ու ինսուլտը, կարգավորում զարկերակային ճնշումը:

Կարմիր թեյ կամ կարկադե

Կարկադե թեյը ամրացնում է երակները, օրգանիզմը մաքրում է թույներից, արագացնում է նյութափոխանակությունը: Կարկադեն պարունակում է 13 օրգանական թթու, որոնք էլ բույսին հաղորդում են թթվաշ համ: Վիտամինները, միներալները և կենսաբանական ակտիվ նյութերը նպաստում են իմունային համակարգի ամրացմանը, հիանալի պրոֆիլակտիկ միջոց է գրիպի և մրսածության դեմ, բարձրացնում է դիմադրողականությունը, հանում է նյարդային սպազմը: Կարկադեի ծաղիկների շնորհիվ կարելի է իջեցնել արյան ճնշումը, ինչպես նաև խոլեստիրինի քանակությունը արյան մեջ: Օգտագործման կուրսը՝ 7-15 օր:

Ուշադրություն

Հետաքրքիր երևույթ կա այս օգտակար բույսի հետ կապված: Տաք վիճակում այն բարձրացնում է արյան ճնշումը, իսկ սառը վիճակում՝ իջեցնում:

Ինքնաբուժման երկրորդ՝  հիմնական փուլ  Հավատի, սիրո չափաբաժնի կարգավորում

Ինքնաբուժման երրորդ՝  առողջացման փուլ

Ինքնապարգևատրում (պարգևատրման սեփական ֆոնդից)

Քանի որ ծննդյանս օրը ես ինձ պարգևատրել էի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ասած ոչ նյութական արժեք համարվող Շողակն-ով, հավասարակշռությունը պահելու համար այս անգամ էլ ( իմ՝ Այծի տարվա գալու առթիվ) որոշել եմ ինձ պարգևատրել նյութական արժեք համարվող արծաթյա` հայկական հնագույն ծիսական նախշազարդով: Հա, հետո ինչ, որ թանկ հաճույք է:

Տիար ջան, ականջդ կանչի, մի լավ խոսք ունեիք, հիշո՞ւմ եք. «Փառք Աստծո, համեստությամբ չեմ տառապում»:

Ի դեպ, Նառա Նիկողոսյան ջան (ինչքան ուզեցա՝ չասեմ, չեղավ), քո ծննդյան օրվա նվերն էլ եմ պատվիրել իմինի հետ:

Շատ չերկարացնեմ: Այս բուժման լավ կողմերից մեկն էլ այն է, որ հակացուցումներ ընդհանրապես չկան. սուրճ էլ եմ խմում, շոկոլադ էլ եմ ուտում, կոնյակ էլ եմ համտեսում:

Այսքանը: Արդյունքների մասին՝ բուժման լիակատար կուրսն անցնելուց հետո (եթե, իհարկե, Ձեզ հետաքրքիր էր):

Ձեր՝ Նունե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

13 комментариев на ««Բլոգավարությունը՝ թերապիայի միջոց» նախագի՞ծ»

  1. ինձ ՇԱՏ հետաքրքիր էր :D

  2. Նունե Մովսիսյան:

    Տեսնե՜նք, տեսնե՜նք…

  3. Նունե Մովսիսյան:

    «Խաղաղություն եմ թողնում ձեզ․ իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, որ տարբեր է այս աշխարհի տված խաղաղությունից: Մի՛ խռովվեք և մի՛ վախեցեք»: Հովհաննես 14.27

  4. Տիկին Նունե ջան, լավն էր…Կարգին տեքստ էր՝ պոետիկ: Ինձ համար էլ օգտակար:

  5. Уведомление: «Tete-a-tete կամ ընդդեմ ալերգիայի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Նուն ջան, չթաքցնեմ. կիտրոնով-նարնջով դեղդ մի քիչ խմբագրել եմ, մեջը մի թեյի գդալ էլ կոճապղպեղի փոշի եմ ավելացրել։

  8. Уведомление: Ծնունդդ շնորհավոր, Կակաչ ջան | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s