Լեոնիդ Ենգիբարով, «Վերջին ռաունդ»

EngibarovԵս սիրում եմ քո աչքերը

Ես վաղը քո ամուսնուն կասեմ. «Ես սիրում եմ նրա աչքերը»:

Նա ամեն ինչ կհասկանա: Նա կհասկանա, որ հացից դաշտի հոտ է գալիս, իսկ հողը անձրևից հետո մխմխում է: Միգուցե հասկանա: Առավոտը գալիս է, որովհետև դու բացում ես աչքերդ:

Մեկ էլ քո աչքերը սիրում եմ, որովհետև այն պատուհան է, որի միջով ես նայում եմ աշխարհին:

Տոներ

Ես սիրում եմ տոներ:

Տոներին քեզ կարող ես թույլ տալ բաներ, որոնք չես անի աշխատանքային օրերին:

Հիշե՛ք, հավանաբար, նման բան ձեզ հետ էլ է պատահել. դուք մոտեցել եք ձեզ սիրելի մեկին և ասել.

-Շնորհավո՜ր Նոր տարի:

Իսկ նա հասկացել է, որ դուք իրեն  ասում եք. «Ես քեզ սիրում եմ, դու ինձ համար կյանքից թանկ ես»:

Տոները շատ բաներ դյուրին են դարձնում:

Դե՛, ասենք, ներս խուժելով հարազատ տատիկի տուն՝  շեմքից ձայն եք տալիս.

-Տատի՜կ, Քրիստոս հարյավ ի մեռելոց:

Իսկ տատիկը նայում է քո տոնական կեցվածքին և հասկանում, որ դու արդեն սիլի-բիլի ես անում հարևան Նինկայի հետ, ով ինստիտուտն էլ դեռ չի հասցրել ավարտել:

Եվ տատիկը հոգոց հանելով՝  ասում է.

-Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի,- ասել կուզի՝ գոնե երեխաներ ունենալու հարցում մի շտապեք:

Տոները, իհարկե, լինում են ոչ այնքան հաճախ, բայց ամեն դեպքում

լինում են և, եթե դուք, ինչպես և ես, այնքան էլ համարձակ մարդ չեք,

ապա տոներով պաշտպանեք ձեզ:

«Շնորհավոր ամանոր. ես առանց քեզ չեմ կարող»:

«Կեցցե՛ հանքափորի օրը. քեզ կսպասեմ երեկոյան»:

«Հոգեգալստյան օրն է. մայրի՛կ, ես կվերադառնամ առավոտյան»:

Եվ ամենապարզն ու իմաստունը. «Բարի օր. ձեզ ամենայն բարիք»:

Ես և Դու

Ես կին եմ: Ուզո՞ւմ ես՝  գաղտնիք բացեմ: Փորձի՛ր հասկանալ:

Ես և Դու՝ ամբողջ Աշխարհ ենք: Որովհետև Ես և Դու՝  Հավերժություն ենք:

Հետո կլինեն Նա-ն և Նե-ն, բայց, մեկ է, նրանք Մենք ենք:

Ես և Դու՝  Հավերժություն ենք:

Փորձիր վերջապես հասկանա՛լ:

Նախկինում

Նախկինում երեկոյան Երկրի վրա համբուրվում էին, իսկ առավոտյան կռիվ էին տալիս հանգիստ խղճով, որովհետև գիտեին, որ նախորդ օրը համբուրվել են և կլինի այն մեկը, ում հետ հետո պիտի կռվեն:

Գրո՜ղը տանի, ինչ խելամիտ աշխարհ է եղել:

Աղբյուր՝  Леонид ЕнгибаровПоследний Раунд

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Կարող եք ծանոթանալ նաև նախորդ տարիների թարգմանություններին՝

Լեոնիդ Ենգիբարով, նովելներ,  Ենգիբարով, ժամանակակից հեքիաթներ

Ինչպես նաև կարող եք այցելել՝  «Լեոնիդ Ենգիբարով» էջ,

Ցանկության դեպքում կարող եք ծանոթանալ նաև՝  «Լեոնիդ Ենգիբարով» մեդիափաթեթին

 

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s