Գրիգոր Զոհրապի պատգամը. «Անվերապահ նվիրվեք հայրենիքին` հավատալով ազգի հավերժությանը»:
Հայ նշանավոր գրող, քաղաքական գործիչ, փաստաբան և բարեգործ Գրիգոր Զոհրապը ծնվել է 1861 թ. հունիսի 26-ին Կոստանդնուպոլսում: Սովորել է տեղի Մաքրուհյան և Թարգմանչաց վարժարաններում: Բարձրագույն կրթությունը նույնպես ստացել է ծննդավայրում՝ ճարտարագիտություն և իրավաբանություն մասնագիտություններով:
Հետագայում զբաղվել է փաստաբանությամբ և գրականությամբ: Զոհրապը հմուտ իրավաբան էր. ժամանակակիցները վկայում են, որ նա իր ամբողջ փաստաբանական գործունեության ընթացքում ոչ մի դատ տանուլ չի տվել: Նա սուլթանական դատարանում միշտ պաշտպանում էր հանիրավի ամբաստանված հայերի, հույների, բուլղարների և ուրիշ այլազգի անմեղների դատը, որոնք սովորաբար հետապնդվում էին օսմանյան բռնատիրության դեմ ըմբոստանալու համար՝ հանուն իրենց ազգային ու մարդկային իրավունքների: Դա դուր չէր գալիս իշխանություններին, և միառժամանակ Զոհրապին արգելում են զբաղվել փաստաբանությամբ: Բայց դա չի ընկճում մեծ մարդասերին, նա չթուլացող եռանդով շարունակում է իր պայքարր ազատության, արդարության ու ճշմարտության համար:
1908 թվականին Զոհրապն ընտրվեց թուրքական Պառլամենտի պատգամավոր։ Զոհրապը նաև Ազգային ժողովի երեսփոխան էր: Նա ակտիվ մասնակցություն էր ունենում խորհրդարանական գրեթե բոլոր քննարկումներում, ամեն ջանք գործադրում էր Խորհրդարանի կողմից արդարացի օրենքներ ընդունելու համար։ Իր մասին նա ասում էր. «Ես Սահմանադրության փաստաբանն եմ»։ Պոլսում Զոհրապը որպես իրավաբան-փաստաբան հայտնի էր հատկապես օտարահպատակներին, քանի որ տիրապետելով ֆրանսերենին՝ շատ հաճախ պաշտպանում էր օտարերկրացիների գործերը Թուրքիայի առևտրական առաջին դատարանում։ Զոհրապը Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն էր ու իրավագետ-խորհրդականը։ Օգտվելով այդ հանգամանքից՝ ռուս օտարահպատակների դատեր էր վարում և ուներ Եվրոպա ազատորեն երթևեկելու իրավունք։ Նա Փարիզում հաջողել էր հրատարակել իր ֆրանսերեն իրավագիտական աշխատությունը: Զոհրապը` Պոլսի ռուսական դեսպանատան թարգմանիչն ու իրավագետ-խորհրդականը, զբաղվել է նաև քաղաքական գործունեությամբ: Նրա անմիջական մասնակցությամբ պետական կարևոր փաստաթղթեր են կազմվել:
1914 թվականին Զոհրապը, որպես Ազգային ժողովի երեսփոխան, բարձրացրեց Թուրքիայում հայկական բարեփոխումների հարցը, այս կապակցությամբ դիմելով եվրոպական տերություների միջամտությանը և հասավ նրան, որ Ռուսաստանի և Թուրքիայի միջև ստորագրվեց հայկական բարեփոխումների վերաբերյալ համաձայնագիրը, որը արևմտահայերի՝ Թուրքիայում ապահով կյանքի երաշխիքը պիտի դառնար։ Սակայն սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, և համաձայնագրիրը մնաց թղթի վրա։ Զոհրապը հարգված և երևելի անձնավորություն էր երկրի թե՛ ազգային, և՛ թե համընդհանուր հասարակական-քաղաքական, մշակութային կյանքում։
Գրիգոր Զոհրապը դաժանորեն սպանվեց 1915 թվականի հուլիսին աքսորի ճանապարհին։ 1918թ.-ին Երվանդ Օտյանին հեղինակությամբ վավերագիր-հուշագրություն է տպագրվել է «Արիամարտ» օրաթաթերթում, ուր պատմվում է Զոհրապի կյանքի վերջին օրերի մասին: «Ձերբակալման գիշերը Զօհրապ Սէրքլը տրիանի մէջ մինչեւ կէս գիշեր թուղթ խաղացեր է Թալէաթ փաշայի եւ Խալիլ պէյի հետ։ Յետոյ ոտքի կելլէ մեկնելու համար։ Թալէաթ ինքն ալ ոտքի կելլէ ու մօտենալով Զօհրապի` անոր երեսը կը համբուրէ։ Համակրանքի այս անսովոր ցոյցը կը շփոթեցնէ Զօհրապը։
-Ինչո՞ւ համար այս համբոյրը,- կը հարցնէ։
-Սրտէս բխաւ,- կը պատասխանէ միւսը։
Զօհրապ դուրս կելլէ սրահէն չափազանց յուզուած։ Նախազգացումը կունենայ, թէ այդ համբոյրը աղետաւոր նշան մըն է։
Թող իրենց յիշատակը անջինջ մնայ ամենուս մտքին մէջ»։
«Եվ կարիք չկար անունը գիտենալ նրան ճանաչելու համար, ոչ ոք այնքան իր անունինը չէր, ոչ էլ անունը իրենը, որքան այդ թիկնեղ, միջահասակ, հաստլիկ ոտների վրա ամուր կանգնած, կարմիր ֆեսը մի քիչ դեպի աջ հոնքը թեքած, սև կապտավուն ծոպը քամուց միշտ տարուբեր, ֆանթեզի փողկապը պինդ հանգույցով, մաքուր օսլայված փառքի բարձունս օձիքով, իր լայն իրանը գրկող կոկիկ զգեստով, մի քիչ երես առած, մի քիչ կանացի, քաղցրահոս կոսմետիկայով օծված այծեղջյուրի նման փոքրիկ ու սրածայր բեղերը կաս-կարմիր շրթների անկյուններին, երբեմն շոյող, երբեմն էլ պտուտակի նման ծակող հետախույզ աչքերը չորս հորիզոններին, ամառ թե ձմեռ մեխակը լամբակին, թեթև վերարկուն թևին, ձախ ձեռքը տափատի գրպանում, իսկ աջով ոսկեգլուխ թանկ գավազանը շարժելիս, ռիթմիկ քայլերով, աշխարհում ամեն բանին վերևից նայող, կյանքի երևույթները, մարդն ու մարդկայինը հասկանալուց հետո բացատրող, ներող, փաստաբան, լեզվաբան, հասարակական գործիչ և սիրված գրող Գրիգոր Զոհրապն էր այն, որին ապրած ու տեսած մարդիկ «հովարդա» էին անվանում, հույները՝ «փալիքառիա», թուրքերը` «Աբուկաթ Զոհրապ», իսկ մենք` հայերս, անվանում էինք պարզապես Զոհրապ …»: Վահրամ Փափազյան
Կաևող եք ծանոթանալ նաև՝ Շնորհակալ եմ, Գրիգոր Զոհրապ
Այլ նյութեր
Գրիգոր Զոհրապ, բանաստեղծություններ
Տեսանյութեր
Уведомление: Մեդիափաթեթներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Շնորհակալ եմ, Գրիգոր Զոհրապ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Հայոց լեզու, գրականություն, 8-րդ դաս. | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ծիսական օրացույց | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Ոչ միայն իր ստեղծած գրականութեամբ, այլեւ իր ծաւալած հասարակական-պետական յանդուգն գործունէութեամբ՝ Գրիգոր Զօհրապ հանդիսացաւ Ճշմարիտին եւ Իրաւին պաշտպանութեան ու նուիրագործումին համար անխոնջ պայքարող մը, որ անսակարկ ծառայեց մէկ ու միակ սկզբունքի մը, իր իսկ բառերով այնքան պարզ ու խիտ բանաձեւուած այն դաւանանքին, թէ՝ «Իմ բարոյականս կը կայանայ իրականը՝ սուտին, ճշմարիտը՝ կեղծին վերադասելուն մէջ ամէն տեղ եւ ամէն ժամանակ»։
НравитсяНравится
Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Ի հիշատակ Եղեռնին զոհ գնացած արևմտահայ գրողների — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 11-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 10-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Ուսումնական ապրիլ. 9-րդ դաս. — Դասավանդողի մեդիադարակ
Уведомление: Գրականություն Ապրիլ | ԴԱՆԻԵԼ ԲԼԵՅԱՆ
https://armat.im/hy/publication/92
НравитсяНравится
Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Սեբաստացիական մեդիադարակ
Уведомление: Արևմտահայ գրականություն. ընթերցումներ — Անի Արղության
Уведомление: Ապրիլյան փաթեթ — Մարիամեդիաբլոգ
Уведомление: Արևմտահայ գրականության ընթերցումներ – Սաթենիկ Հովհաննիսյան