Կան մարդիկ, ում հետ կարող ես բաց լինել ծայրեծայր.մտավախություն չունենալ, որ չես հասկացվի, առավել ևս չես ամաչի ծիծաղելի թվալուց: Ում կողքին դու քեզ հրաշալի ես զգում, գիժ քամու նման ազա՜տ ես ու քեզ կարող ես թույլ տալ անելու ցանկացած խելառ բան: Նրանք ոչ միայն տարօրինակ հայացքով քեզ չեն նայի, այլև ամեն ինչ կանեն, որ իրականություն դառնա մի «տարօրինակ» ցանկություն ևս:
Ընկերներիս հետ որոշեցինք, որ կարոտել ենք Սևանա լճին ու պիտի գնանք նրան տեսության: (Էդ ցրտին էլ ով վեր կկենար Երևանից կգնար-կհասներ Սևան):
Բնականաբար, ափում միայն մենք էինք:
Հո գիտեինք, որ Սևանա լճի ավազանում սպասվում է քամի, անձրև ու մառախուղ: Ավելին՝ գիտեինք, որ գիշերը հնարավոր է նաև պարտադրված հանդիպում «Շտապ օգնության» արդեն ծանոթ բժշկուհու հետ: Դե, առաջին անգամը չէր…
Այնպես որ, չենք բողոքում, ոչ էլ ձանձրացանք:
Նման անձանձրույթ գիշերվանից հետո առավոտ ծեգին իջանք ափ, կարոտած բարևեցինք մեզ ծանոթ ծառերին ու տնակներին: (Բոլորին մեկիկ-մեկիկ գիտենք, ավելին՝ դեմքով ճանաչում ենք):
Ծառերին բարև-բարլուս ասելուց ու լուսանկարելուց հետո քայլեցինք լողափի երկայնքով ու սկսեցինք հաշվել ճայերի մանրիկ, պստլիկ ու սիրունիկ ոտնահետքերը:
Երբևէ հաշված կա՞ք՝ առավոտյան Սևանա լճին քանի ճայ է բարի լույս ասել:
Բա չիմանայի՞նք…
Հետո իմ գժուկ ընկերները որոշեցին մի շա՜տ կարևոր գործ էլ անել՝ գիշերային հորդառատ անձրևից հետո ափին հայտնված ծիլերը մեկիկ-մեկիկ տնկել…
Բա ոնց ծիլերը թողնեինք առանց տնկելու…
Այնուհետև սկսեցինք հաշվել, թե երեկվանից մեր թիթիզ գեղեցկուհին քանի՞ գույնի զգեստ է հանել ու հագել: Արդյունքում ծնվեց նոր գույն ազդարարող նոր բառ՝ ճայագույն:
Նկատած կա՞ք՝ Սևանը ճայագույն՝ սպիտակամոխրագույն զգեստ հագնում է ուժեղ քամուց ու մառախուղից հետո միայն…
Երկա՜ր նայեցինք ու զմայլվեցինք լեռներից իջնող ձյունի նման սպիտակ մառախուղով: Հմայվեցինք ալիքների ծփանքով:
Փաթաթվել տաք ծածկոցով, նստել Սևանի ափին ու լռության մեջ լսել ալիքների երգը: Նայել Սևանա լճի անծայրածիր պսպղուն կապույտին, դեմքիդ զգալ քամու շոյանքը, աշնան արևի խաղաղ ջերմությունը, ունկնդրել ջրի ծփացող լռությունը: Դրանից ճիշտ երաժշտությո՞ւն: Դրանից լավ վայե՞լք:
Եթե Արարատին կարոտելիս նրա լուսե ճակատն համբուրելու խենթ ցանկություն եմ ունենում, ապա Սևանին կարոտելիս վազելով գնալու, նրան գրկելու խելառ ցանկություն է ծնվում…
Հետգրություն. Եթե ուզում եք, կարող եք ծանոթանալ նաև՝ «Երբևէ տեսե՞լ եք՝ ինչպես է մաքրվում Սևանա լիճը» և «Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ մի սիրով» նյութերին
Ն.Մ.
Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Մի´ մտածեք մարդկայնորեն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)