Սևանա լիճը, գիժ քամին ու մենք

1Կան մարդիկ, ում հետ կարող ես բաց լինել ծայրեծայր.մտավախություն չունենալ, որ չես հասկացվի, առավել ևս չես ամաչի ծիծաղելի թվալուց: Ում կողքին դու քեզ հրաշալի ես զգում, գիժ քամու նման ազա՜տ ես ու քեզ կարող ես թույլ տալ անելու ցանկացած խելառ բան: Նրանք ոչ միայն տարօրինակ հայացքով քեզ չեն նայի, այլև ամեն ինչ կանեն, որ իրականություն դառնա  մի «տարօրինակ» ցանկություն ևս:

Ընկերներիս հետ որոշեցինք, որ կարոտել ենք Սևանա լճին ու պիտի գնանք նրան տեսության: (Էդ ցրտին էլ ով վեր կկենար Երևանից կգնար-կհասներ Սևան):

Բնականաբար, ափում միայն մենք էինք:

Հո գիտեինք, որ Սևանա լճի ավազանում սպասվում է քամի, անձրև ու մառախուղ: Ավելին՝ գիտեինք, որ գիշերը հնարավոր է նաև պարտադրված հանդիպում «Շտապ օգնության» արդեն ծանոթ բժշկուհու հետ: Դե, առաջին անգամը չէր…

Այնպես որ, չենք բողոքում, ոչ էլ ձանձրացանք:

Նման անձանձրույթ գիշերվանից հետո առավոտ ծեգին իջանք ափ, կարոտած բարևեցինք մեզ ծանոթ ծառերին ու տնակներին: (Բոլորին մեկիկ-մեկիկ գիտենք, ավելին՝  դեմքով ճանաչում ենք):

Ծառերին բարև-բարլուս ասելուց ու լուսանկարելուց հետո քայլեցինք լողափի երկայնքով ու սկսեցինք հաշվել ճայերի մանրիկ, պստլիկ ու սիրունիկ ոտնահետքերը:

Երբևէ հաշված կա՞ք՝  առավոտյան Սևանա լճին քանի ճայ է բարի լույս ասել:

Բա չիմանայի՞նք…

Հետո իմ գժուկ ընկերները որոշեցին մի շա՜տ կարևոր գործ էլ անել՝ գիշերային հորդառատ անձրևից հետո ափին հայտնված ծիլերը մեկիկ-մեկիկ տնկել…

Բա ոնց ծիլերը թողնեինք առանց տնկելու…

Այնուհետև սկսեցինք հաշվել, թե երեկվանից մեր թիթիզ գեղեցկուհին քանի՞ գույնի զգեստ է հանել ու հագել: Արդյունքում ծնվեց նոր գույն ազդարարող նոր բառ՝ ճայագույն:

Նկատած կա՞ք՝ Սևանը ճայագույն՝  սպիտակամոխրագույն զգեստ հագնում է ուժեղ քամուց ու մառախուղից հետո միայն…

Երկա՜ր նայեցինք ու զմայլվեցինք լեռներից իջնող ձյունի նման սպիտակ մառախուղով: Հմայվեցինք ալիքների ծփանքով:

Փաթաթվել տաք ծածկոցով, նստել Սևանի ափին ու լռության մեջ լսել ալիքների երգը: Նայել Սևանա լճի անծայրածիր պսպղուն կապույտին, դեմքիդ զգալ քամու շոյանքը, աշնան արևի խաղաղ ջերմությունը, ունկնդրել ջրի ծփացող լռությունը: Դրանից ճիշտ երաժշտությո՞ւն: Դրանից լավ վայե՞լք:

Եթե Արարատին կարոտելիս նրա լուսե ճակատն համբուրելու խենթ ցանկություն եմ ունենում, ապա Սևանին կարոտելիս վազելով գնալու, նրան գրկելու խելառ ցանկություն է ծնվում…

Հետգրություն. Եթե ուզում եք, կարող եք ծանոթանալ նաև՝  «Երբևէ տեսե՞լ եք՝ ինչպես է մաքրվում Սևանա լիճը» և «Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ մի սիրով» նյութերին

Ն.Մ.

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ. Добавьте в закладки постоянную ссылку.

7 комментариев на «Սևանա լիճը, գիժ քամին ու մենք»

  1. Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Երկուսին էլ սիրում եմ ուրի՜շ սիրով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  6. Уведомление: Սևանա լիճ. շշնջացող լռություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Մի´ մտածեք մարդկայնորեն… | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s