Տայոց աշխարհի եկեղեցիները

Օշկավանք
Տայոց աշխարհ և Համշեն կատարած ուխտագնացությունից դժվարությամբ, բայց փորձելու եմ առանձնացնել այն, ինչն ինձ համար հատկապես տպավորիչ է եղել:

Տայք կամ Տայոց աշխարհ

Տայքը կամ Տայոց աշխարհը Մեծ Հայքի 14-րդ նահանգն է եղել, բաժանվել է 8 գավառի, պատկանել է Մամիկոնյան նախարարական տանը: «Տասնչորսերորդ [աշխարհն է] Տայքը, Գուգարքին հարևան, ամրոցներով ու բերդերով հարուստ, ունի ութը գավառ. Կող [գաւառ] արևելյան մասում, որտեղից բխում են Կուր գետի աղբյուրները Կրիակունք կոչված գյուղից։ Եվ Կուր գետը [այստեղից] հոսում է դեպի արևմուտք Արտահան երկայնանիստ գավառով, ապա դառնում է դեպի հյուսիս և իջնում է Սամցխե [գավառը], որից հետո դառնում է դեպի արևելք մինչև Կասպից ծովը։ Իսկ Կող գաւառից արևմուտք գտնվում են Բերդացփոր, Պարտիզացփոր, Ճակք, որից արևելք և հարավ [գտնվում են] Բուղխա, Ոքաղե և Ազորդացփոր գավառները իրենց [համանուն] գետակներով, որոնք խառնվելով իրար՝ թափվում են Վոհ գետը։ Այս գավառներից արևմուտք է Արսյաց փոր [գավառը]՝ Պարխար լեռների փեշերին, որտեղից հոսում է Վոհ գետը, որը, գալով Սպեր [գավառից], անցնում է Թուխարք բերդով Կղարջք [գավառը], այստեղից էլ՝ Եգր [աշխարհ]՝ Նիգալ, Մրուղ և Մրիտ գավառներով հոսելով, թափվում է Պոնտոսի ծովը, որը եգերացիները կոչում են Ակամսիս, իսկ Խաղտիք՝ Կակամար։ Տայքում կա թուզ, թթու նուռ, աղտոր, սերկևիլ, պտղախունկ և նուշ»: Այսպես է Տայքը նկարագրվում «Աշխարհացույց»-ում:

Խախուի Ս. Մարիամ Աստվածածին, Իշխանի տաճար, Օշկավանք, Չորդվանք

Խախուվանք, Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին

Խախուվանք, Խախուի Սուրբ Մարիամ Աստվածածին

Եղել է Տայքի հայ լուսավորչական համայնքի գլխավոր եկեղեցին: Կառուցվել է 868 թվականին։ Գյուղը, ինչպես և գավառը մշտապես բնակեցված է եղել հայերով։ Այսօր այն ծառայում է որպես մզկիթ:

Իշխանի Սուրբ Աստվածածին կամ Իշխանի տաճար

Իշխանի Սբ Աստվածածին

Իշխանաց գյուղը իշխանանիստ էր, գյուղի շրջակայքը կոչվում էր Իշխանանիստ ձոր, եղել է Մամիկոնյանների նստավայրը։ Գյուղի եկեղեցին կառուցել է Ներսես Գ Տայեցին՝ 7-րդ դարում։

Օշկավանք կամ Էօշքավանք

Օշկվանք

Տայքի 7 հրաշալիքներից մեկն է, տարածաշրջանի ամենամեծ խաչաձև գմբեթավոր եկեղեցին է և ամենանշանավորը։ Եկեղեցին ունի 40 մ երկարություն և 34 մ լայնություն, գմբեթի բարձրությունը 40 մետր է: Կառուցվել է 963-973 թթ, նվիրված է Սբ. Հովհաննես Մկրտչին։ Եկեղեցու կառուցման աշխատանքները ղեկավարել է Գրիգոր Օշկեցին:

Չորդվանք կամ  Չորրորդ վանք

Chordvanq

Լուսանկարի հեղինակ՝ Սարգիս Մանուկյան

Կարելի է հանդիպել նաև Ոթխթա եկլեսի կամ Չորդվան տարբերակները: Հիմնադրվել է 4-5-րդ դարերում, վերանորոգվել՝ 9-10-րդ դարերում։ Կառուցված է եռանավ բազիլիկ ոճով։ Միջին դարերում հանդիսանում էր Մամիկոնյաններից սերված Թոռնիկյանների հոգևոր կենտրոնը, որի եպիսկոպոսները կրում էին Չորդվանել (այսինքն՝ չորդվանեցի) տիտղոսը։

Տայքի հայոց եկեղեցիներն այսօր

Այսօր Տայքի եկեղեցիները հանձնված են վրաց եկեղեցու տնօրինությանը՝ որպես վրացական մշակույթ: Վրաց մասնագետների խորհրդատվությամբ և ղեկավարությամբ իրականացվում են շինարարական աշխատանքներ: Վերանորոգվել է Խախուի Սուրբ Աստվածածինը, ընթացքի մեջ է Իշխանի Սուրբ Աստվածածինը, կվերանորոգվի նաև Օշկավանքը: Վրացական կողմին հանձնված հայկական եկեղեցիների դիմաց Վրաստանը պարտավորություն ունի վերանորոգել իր տարածքում գտնվող մեկ, թե երկու մզկիթ, մեկն էլ կառուցել: Կդժվարանամ ասել՝ հայերի համար որն է նախընտրելի՝ հայկական եկեղեցիները մզկիթ, թե՞ վրացականացված տեսնելը: Անձամբ ինձ համար ընդունելի է երկու տարբերակն էլ, կարևորը՝ կանգուն մնան:

Քաղկեդոնական եկեղեցիները՝  խորթ զավակներ

Այս խնդրին ժամանակին անդրադարձել եմ «Հնեվանք, թե՞ Ձելի Ճշմարիտիսա» նյութում: Ուսումնասիրությունը հայ քաղկեդոնական եկեղեցիների մասին է: Բանն այն է, որ առաքելական եկեղեցին դարեր շարունակ իրենից օտարել է հայ քաղկեդոնական մշակույթը: «Եթե մենք օտարում ենք, բնականաբար, էդ մերը չէ, դե՛, եթե մերը չէ, ուրեմն՝ կգտնվեն, ժամանակի ընթացքում անպայմա՛ն կգտնվեն տերեր ու…գտնվում են: Հասկացա՛նք, որ մեր եկեղեցին հայ քաղկեդոններին դարեր շարունակ  մերժել է՝ մերժելով նաև նրանց մշակույթը, վկան հայի դարավոր ու, ցավոք, ներկա՛ լռությունը: Հնարավոր է՝ դարեր առաջ նման տարանջատումը քաղաքական և կրոնական լուրջ դրդապատճառներ է ունեցել, միանգամա՛յն հնարավոր է, բայց այսօր՝ մեր օրերում, պետականություն ունեցող երկրում ինչո՞ւ չի կարելի վերանայել անցյալն ու ի լուր աշխարհի հայտարարել, որ հայ քաղկեդոնական եկեղեցիները նույնքան հայկական են, որքան ասենք՝ մեր մյուս եկեղեցիները: Ի՞նչ է, հայ քաղկեդոնական եկեղեցիները մեր ժողովրդի խորթ զավակնե՞րն են, հա՞»:

Փաստորեն՝  հա՛, Տայքի եկեղեցիներն էլ են խորթ…

Նյութին կից լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Լուսանկարները՝  անձնական արխիվից

Շարքը՝ շարունակելի

Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ, Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Տայոց աշխարհի եկեղեցիները»

  1. Уведомление: 2015-2016 ուս. տարվա նախագծեր | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Հեղինակային կրթական ծրագիրը` մեգանախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Գնացի, տեսա, հուզվեցի | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s