Անհայտ հեղինակ ©
Ուժեղ մարդիկ շատ ավելի անպաշտպան են, քան մեզ թվում է: «Փոթորիկի ժամանակ ճկուն եղեգը ճկվում է ու թեքվում, իսկ սոճին կոտրվում է ու մեռնում»,-ասում են չինացիները, իսկ նրանք գիտեն՝ ինչ են ասում:
Ուժեղ մարդիկ պատասխանատվություն են կրում ոչ միայն իրենց փոխարեն, ոչ էլ անգամ իրենց մերձավորների փոխարեն: «Որովհետև ուժը ձգողականություն ունի», -այսպես են ասում ֆիզիկոսները, իսկ նրանք գիտեն՝ ինչ են ասում:
Ուժեղ մարդիկ ոչ էլ այնքան առողջ են և ամուր մյուսների հետ համեմատ: Ուղղակի նրանք հստակ գիտեն, որ իրավունք չունեն թուլանալու և մեռնելու, քանի դեռ իրենցից որևէ մեկը կախում ունի: «Նրանք ընդունակ են սրտի կաթվածի ժամանակ ջուրը նետվելու, լողալով հասնելու խեղդվող երեխային, ափ հասցնելուց հետո էլ համոզվել, որ փոքրիկին այլևս վտանգ չի սպառնում, դրանից հետո նոր միայն ուշագնաց լինել»,-այսպես են ասում բժիշկները, իսկ նրանք կյանքի ընթացքում ավելի շատ են հրաշքներ տեսնում, քան ֆիզիկոսներն ու չինացիները միասին:
Ուժեղ մարդիկ միայնակ են լինում: Ու բոլորովին էլ ոչ այն պատճառով, որ իրենց կողքին չեն հանդուրժում ոչ մեկին: Ուղղակի…չէ՞ որ նրանք ուժեղ են: Ահա, թե ինչու ոչ մեկի մտքով անգամ չի անցնում, որ նրանք էլ կարող են հիվանդ, վատ, միայնակ, պարզապես՝ տխուր լինել:
Ուժեղ մարդիկ լուռ են լինում: Նրանց հետ միշտ չէ, որ հեշտ է, միշտ չէ, որ հաճելի է, միշտ չէ, երբ շփվելը հարմարավետության զգացում է բերում, բայց դրա փոխարեն նրանք վստահելի են: Սա է նրանց ամենամեծ շնորհը, այն միշտ օգնության է գալիս վերջին պահին:
Պահպանեք ուժեղ մարդկանց:
Աղբյուրը՝ Собиратель звезд
Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև՝ «Կրակե մարդիկ»
Уведомление: Ապրեք սրտով | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)