Տրամաբանություն, թե՞…

__.401

«Կարդում ենք Կտակարան քահանայի հետ» նախագիծ. մտորումներ

Այն փաստը, որ ես սկսել եմ ավելի հաճախ եկեղեցում լինել, ինձ դուր է գալիս: Ես դրանից լավ եմ զգում, որովհետև նախկինում միշտ մեղքի զգացումով եմ նայել եկեղեցու ուղղությամբ, մի բան, որ վերջերս չեմ անում: Սա՝ մեկ: Երկրորդ՝ սիրով եմ լսում տեր Զենոնին, որովհետև ինքս շատ բաներ չգիտեմ և չեմ կարդացել, ու այս նախագիծը լավ առիթ է բացը լրացնելու համար: Երրորդ՝  հաճելի է նստել ընկերների հետ, ասենք՝ Արաքս Պողոսյանի կողքին ու միասին լսել: Լսել, մեկ-մեկ էլ գնալ հնչած հարցերի կամ էլ սեփական մտքերի ետևից:

Միակ խանգարող բանը, ըստ իս, որ այս պահին կա մթնոլորտում, թերևս մարդկային տրամաբանությունն է: Ես աշխարհիկ (ինչ էլ սիրուն բառ է՝ փոքր աշխարհ) մարդ եմ, կրոնական, մեկնողական, դավանաբանական թղթեր չեմ կարդացել, բայց մի բան իմ ապրած կյանքով գիտեմ, հասկացել եմ՝ եթե ուզում ենք Աստվածաշունչ կարդալ ու հասկանալ, ապա առաջին բանը, որ պիտի անենք՝ մի կողմ թողնելն է մարդկային մտածողության տրամաբանության տեսանկյունից աստվածային խոսքը փորձել ընբռնելը: Աստվածային և մարդկային տրամաբանությունները ոչ միայն ուղիղ համեմատական չեն միմյանց, այլև հաճախ հակադիր բևեռներում են և անհամատեղելի:

Ու, եթե մենք մարդկային տրամաբանությամբ փորձենք դրանք համատեղել-մեկտեղել, արդյունքում, ամենայն հավանականությամբ, կունենանք հակասություններով լեցուն խառնաշփոթ պատկեր, որը մեզ ավելի ու ավելի կխճճի ու կհեռացնի Աստվածաշունչ կոչվող գրքից:

Հոգևոր գիտելիքը, տեղեկատվական գիտելիքի հետ համեմատած, իմ կարծիքով, միանգամայն այլ հայացք է ենթադրում: Այն ավելի շատ ապրված, զգացած, գլխով անցած, հավատքի փորձառությունից ծնված մի բան է, քան մտածողության տրամաբանություն:

Հարգանքով՝  Նունե

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիագզրոցներ с метками . Добавьте в закладки постоянную ссылку.

4 комментария на «Տրամաբանություն, թե՞…»

  1. Որքա՜ն շնորհակալ եմ, որքա՜ն դիպուկ է ասված՝ մարդկային տրամաբանություն

  2. Уведомление: «Աստվածաշնչյան ընթերցումներ» նախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: «Կարդում ենք Կտակարան քահանայի հետ» նախագիծ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s