Անտոնի Սուրոժսկի «Բառը ոչինչ չի կարող փոխանցել»

arotq

XI դարի մի անհայտ ճգնավոր, ով թողել է քիչ, բայց հետաքրքիր մեկնություններ, ասել է.

«Եթե մենք համաձայն Աստվածաշնչի՝ Քրիստոսին արդարացիորեն համարում ենք Աստծո Խոսք, ապա մենք կարող ենք ասել, որ Աստված այն Անհատակ Լռությունն է, որից Նա ծնվում է մաքրության մեջ…»: Սա շատ կարևոր է, որովհետև բառի և լռության մեջ եղած կապը չափազանց մեծ նշանակություն ունի:

Եկեղեցու անապատի ճգնավոր հայրերից մեկը՝ Աբբա Պամբոն, ով պարտավորություն ուներ իր եղբայրակիցների փոխարեն ողջունել այցի եկած եպիսկոպոսին, հրաժարվում է՝ ասելով.«Ես նրան ոչինչ չեմ ասի…Ինչո՞ւ: Որովհետև, եթե նա չի կարողացել հասկանալ իմ լռությունը, ապա նա երբեք էլ չի հասկանա իմ խոսքերը…»:

Մենք ինքներս մեզ խաբում ենք, երբ մտածում ենք, որ միմյանց հետ հաղորդակցվում ենք բառերի միջոցով: Եթե մեր միջև չկա խորքային լռություն, բառերը ոչինչ էլ չեն կարող փոխանցել: Բառը ընդամենը դատարկ հնչյուն է:

Փոխըմբռնում տեղի է ունենում, երբ երկու մարդ գտնվում են լռության խորության միևնույն մակարդակում: Նման լռությունը վեր է ցանկացած տիպի բանավոր արտահայտչամիջոցից:

Եվ, ահա այդ վանականը Հիսուսի մասին ասում է. «Նա ինքը՝  Խոսքն է, ով մինչև վերջ արտահայտում է լռության ողջ բովանդակությունը»: Ոչ այն խոսքը, որը ծնվում է ներքին տագնապից (հաճախ մեր խոսքը գալիս է ոչ թե խորքից, այլ մեր հոգու արտաքին մակերույթի տատանումից), այլ այն խոսքը, որը ծնվում է, երբ խոսելով մարդկային փորձից՝ մարդը կամ ինքն է գնում իր ներս՝ դեպի խորը լռություն, կամ էլ, երբ մեզ ի վերուստ տրվում է այդ լռությունը: Այն որպես շնորհ մեզ վրա իջնում է հանկարծակի՝ բերելով խաղաղություն ու ներքին հանդարտություն: Ու, եթե երկու մարդ ծածկված են նման լռությամբ, նրանք ցանկություն չունեն նույնիսկ խոսելու միմյանց հետ, որովհետև գիտակցում են, որ ցանկացած բառ կոտրում է այդ լռությունը՝ ահավոր վթարի պես ջարդուփշուր անելով ու բեկորների վերածելով այն: Եվ, որ դրանից հետո ոչինչ չի մնում:

Բայց, եթե դու լռում ես ավելի ու ավելի, ապա հնարավոր է հասնել այնպիսի լռության, երբ կարելի է խոսել ոչ միայն չխախտելով այն, այլև նույն այդ լռությանը բանավոր տեսք տալ՝ տեղավորելով բառերի մեջ: Եվ, դուք, հավանաբար, նկատել եք, թե ինչպես եք այդ դեպքում խոսում խաղաղ, հանդարտ, ինչպես եք բառերն ընտրում, ինչպես ոչինչ պատահական չեք ասում, ավելի լավ է ինչ-որ բան թողնել չասված, քան ասել ավելորդ անգամ, որովհետև յուրաքանչյուր բառ պետք է ունենա այն ճշմարտությունը, որն ունի լռությունը…

Աղբյուրը՝  Митрополит Антоний Сурожский

Ռուսերենից թարգմանությունը՝  Նունե Մովսիսյանի

Լուսանկարը՝  qahana.am-ից

Կարող եք ծանոթանալ նաև՝  Անատոլի Սուրոժսկի «Կյանքի և աղոթքի միության մասին»

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Թարգմանություններ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

4 отзыва на “Անտոնի Սուրոժսկի «Բառը ոչինչ չի կարող փոխանցել»

  1. Уведомление: Սուրոժսկի «Կյանքի և աղոթքի միության մասին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Սուրոժսկի «Սիրո գաղտնիքը» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Уведомление: Անտոնի Սուրոժսկի «Մարդն Աստծո առաջ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  4. Уведомление: Սուրոժսկի «Ճշմարտության ոգին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s