Ընտրյալների 10 գլխավոր նշաններն ըստ Սուրբ Հայրերի

avetaranԱ. Ով ուղիղ հավատ ու աներկբա հույս ունի, սիրում է Աստծուն և ընկերոջը, Աստծուց երկնչում է և փորձում է պահել Նրա պատվիրանները, նախանձավոր է լինում Աստծո փառքին ու ջանք թափում ընկերոջ փրկության համար:

Բ. Ով բոլոր գործերում որպես իր վերջին նպատակ ունի Աստծո Արքայությունը, նպատակակետը հարստությունը չէ, փառքը, պատիվը և աշխարհի բոլոր բաների անկարգ բաղձանքը:
Գ. Ով հանուն Քրիստոսի անտրտունջ համբերում է բոլոր վշտերին ու փորձություններին, իրեն վերաբերող ամեն ինչ հանձնում է աստվածային տեսչությանը և ամեն ինչում համաձայնում Աստծո կամքին:
Դ. Ով հեզ ու խոնարհամիտ է, ամենքին բարիք է կամենում և ոչ ոքի չարիք գործել չի խորհում, բոլորին ներում է և նրանց փրկության համար աղոթում:
Ե. Ով ամեն ժամանակ իր կարողության չափով ողորմություն է տալիս կարոտյալներին, խնամում հիվանդներին, օգնում փորձանքի մեջ եղած մարդկանց, ուսուցանում տգետներին ու խրատում անխրատներին:
Զ. Ով իրեն մեղավոր է համարում, հոգու խոնարհությամբ զղջում մեղքերի համար, հաճախ խոստովանում ու ապաշխարում և արժանապես մոտենում հաղորդվելու Տիրոջ մարմնի ու արյան Խորհրդին:
Է. Ով զգուշանում է մահացու մեղքերից և, որքան հնարավոր է, ներելի հանցանքներից, հեռանում է մեղքի պատճառից և իր զգայարաններն ամեն անվայել բանից հեռու պահում, մարմնավոր հաճույքներից փախչում և մարմինը պահքով ու ժուժկալությամբ ճնշում:
Ը. Ով հոժարությամբ ունկնդրում է հոգեշահ խրատներ, ականջալուր լինում հորդորներին և խորհուրդներին և Աստծո պատգամները սրտի ուրախությամբ լսում ու ջանում է կատարել:
Թ. Ով ջերմեռանդությամբ մասնակցում է Սուրբ Պատարագին և հոգևոր արարողություններին, անձանձիր կատարում իր ամենօրյա աղոթքները, ապավինում Սուրբ Աստվածածնին և նրան խնդրում բարեխոսել Աստծո առաջ:
Ժ. Ով խոկում է իր կյանքի որակի մասին, իր սխալների մասին, խորհում և անդրադառնում դրանց, որոշում շտկել, խոկում է իր մահվան, Աստծո դատաստանի ու դժոխքի տանջանքների մասին:

Աղբյուր`  ԱՀԹ Ս. Սարգիս եկեղեցի, Արարատ հոգևոր միություն

 

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Ծիսական տոնացույց с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

1 отзыв на “Ընտրյալների 10 գլխավոր նշաններն ըստ Սուրբ Հայրերի

  1. Уведомление: Ծիսական տոնացույց. Մեդիաուղեցույց -2014 | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Оставьте комментарий