Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության»

narek.ayr_Նարեկավանքից 2 կմ հեռու սրբավայր համարվող այն քարայրն է, ուր Գրիգոր Նարեկացին է ճգնել:

Ի խորոց սրտից խոսք ընդ Աստուծոյ

Եւ որքան մարթ է զմարդն Աստուծոյ` Աստուծոյ նմանեցուցանել,
Երեսք պարզք եւ անպատկառելիք,
Կրաւնք բարձունք եւ անխոնարհելիք,
Կեանք զգաստք եւ անստգտանելիք,

Պաշտաւն առ Աստուած կարծր եւ անփոխարկելի,
Ընթացք արիականք եւ անկասելիք,
Ճշմարտութիւն միատարր եւ անցնդելի,
Դիմագրաւութիւն զաւրեղ եւ անհերքելի,
Տեսաւորութիւն պայծառ եւ անապշելի,
Իմաստասիրութին վերնական եւ անկոխելի,
Պատկեր մաքուր եւ անաղարտելի,
Զորոց կերպարանս եւ զյիշատակս անուանցն աղաչել
Աստուած իսկ վարդապետեաց,

Եւ նոքաւք հաճութիւն ի մէջ խռովութեան
Արարչիդ բան լուսաւորեաց:

Ահա այս կերպարանք ճշգրտագոյնք պարտաւորիս յանդիմանութեան.
Տխուր դէմք, քաղեալ ճաճանչ, ցամաքեալ խոնաւութիւն, երիթացեալ շուրթն,
Անշքեալ տիպ, տրտմեցեալ ոգի, այլայլեալ ձայն, կրկնեալ պարանոց:
Եւ զի թէ ոք զիսկութիւնն իսկ նշանակեսցէ` ոչ անաւրինէ.
Անամբարտաւան միտ, անհպարտ սիրտ անխնդրող պարգեւի թշուառ,
Անաղերսալի պասքեալ, ինքնակշտամբելի դեգերեալ,
Իրաւամերժ սովեալ, արդարալլուկ քաղցեալ,
Պատշաճադատ հարուածեալ, ինքնավկայ մահապարտեալ,
Արժանապէս հանեալ, անձնանէծ եղկելի:
Եւ զայս թարգմանեալ ցուցանէ արդարագործ փարիսեցին կշտամբեալ
Եւ մեղապարտ մաքսաւորն բարեհամբաւեալ:

Տուր հանգիստ բերկրութեան
Մահահանգոյնս նիրհման
Ի խորութեան գիշերիս`
Բարեխաւսութեամբ հայցուածոց
Սրբոյ Աստուածածնիդ
Եւ ամենայն ընտրելոց:
Ամփոփեալ պարուրեա
Զպատուհան տեսութեանց
Զգայարանացս իմաստից`
Անզարհուրելի զետեղմամբ
Ի ծփական խռովութեանց,
Կենցաղական զբաղմանց,
Անրջական երազոց,
Խաւլականաց ցնորից`
Յիշատակաւ քո յուսոյդ
Անվնասելի պաշտպանեալ:
Եւ սթափեալ վերստին
Ի ննջմանէ ծանրութեան,
Ամենազգաստ արթնութեամբ,
Հոգենորոգ զուարթութեամբ
Ի քեզ արձանացեալ,
Զայս ձայն մաղթանաց բուրմամբ հաւատոց
Քեզ, ամէնաւրհնեալ թագաւոր փառաց անճառից,
Փառաբանողաց երկնագումար խմբից երգակցեալ`
Յերկինս առաքել:
Զի դու փառաւորեալ ես յամենայն արարածոց
Յաւիտեանս յաւիտենից:
Ամէն:

Աղբյուր՝ http://grapaharan.org/

Լուսանկարը՝  Արևմտյան Հայաստան|Մեծ Հայք, Փոքր Հայք, Կիլիկիա| ֆեյսբուքյան էջից

Աշխարհաբար ընթերցումներ

Հավատում եմ ես ու վկայում եմ փորձով համոզված,
Մտատեսությամբ, որով, բարերա’ր, դու օժտել ես ինձ,
Որ շատ ավելի ըղձալի են քեզ
Աղաչանքները մեղավորների,
Քան արդարների ամեն մի խնդրանք:
Քանզի մեկն անկեղծ խոստովանելով պարտությունը իր՝
Ակնկալում է լոկ շնորհքը քո,
Եվ գիտակցելով չափն իր բնության
Ու ճանաչելով իրեն ներքնապես՝
Որպես ինքնոգոր ախոյան, ոսոխ
Կշտամբանքներով, դառնագին ձաղկմամբ
Մարտնչում է ինքն իր իսկ անձի դեմ:
Մինչդեռ մյուսը, բարեգործությանն իր ապավինած,
Ինքնաբավական մի վստահությամբ,
Մոռացած սահմանն էության մարդու՝
Առավելապես ակնկալում է պարգևներ քեզնից, քան ողորմություն:
Ուստի հառնի’ր, տե’ր, որպեսզի հանկարծ աջն հողեղենի
Չզորավորվի քոնի համեմատ,
Ջանքերը մարդկանց չհավասարվեն
Քո աստվածային ողորմության հետ:
Առողջ անդամներ ունեցող մարդիկ
Կարիք չեն զգում բնավ բուժվելու,
Ոչ էլ տեսնողներն՝ անհրաժեշտություն առաջնորդների.
Ընչաշատները չեն հածում երբեք
Լիացածների դռների առաջ,
Ու չեն սպասում հղփացածները ամեն բարիքով՝
Թափթփուկներին սեղանի հացի.
Ծարքով սրբերը կարիք չեն զգում ողորմածության.
Արդ, գթա’ դու ինձ, ողորմի’ր, բարձրյալ երկնավոր հզո’ր,
Ինձ՝ վարանյալիս ամենատխուր…
Անպիտան եմ ես ամեն ինչի մեջ
Եվ պարսավելի՝ որքան խոսքերը զորեն ասելու.
Ես, որ նիրհում եմ, մինչդեռ արթուն եմ,
Թմրում եմ, երբ որ զգաստ եմ թվում,
Բարեպաշտելիս զայրակղվում եմ,
Եվ վրիպում եմ աղոթք անելիս.
Ընթացքիս պահին կանգնում եմ տարտամ,
Դեռ չարդարացած՝ նորից մեղանչում,
Դեռ չխաղաղված՝ հուզվում եմ դարձյալ,
Արշավ չսկսած, իսկույն նահանջում,
Գնալուս պահին ընկրկում եմ ետ,
Լույսն եմ պղտորում խավարի մասով,
Օշինդր եմ խառնում քաղցր համի հետ,
Բարու հինվածքին հյուսում եմ չարիք,
Ոտքի չկանգնած՝ ընկնում եմ կրկին:
Ծաղկում եմ, սակայն պտուղ չեմ տալիս,
Ասում եմ, սակայն չեմ անում ոչինչ,
Խոստանում եմ, բայց չեմ գործադրում,
Պարտավորվում եմ և չեմ կատարում,
Ձեռքս պարզում եմ, բայց քաշում եմ ետ,
Ցուցադրում եմ և չեմ ընծայում,
Մոտեցնում եմ, սակայն չեմ տալիս:
Վիրավորվում եմ՝ դեռ չդարմանած նախկին վերքերս,
Դեռ չհաշտեցրած՝ խռովում նորից:
Անիրավորեն դատում եմ, դիմում,
Եվ ինքս եմ դատվում արդար ու իրավ.
Գրվում եմ, սակայն ջնջվում եմ իսկույն.
Նավարկում եմ, բայց շեղվում եմ գծից,
Սկսում եմ և չեմ հասնում վերջին:
Դեռ չամրապնդված՝ խախտվում եմ դարձյալ,
Չլցված՝ նորից մնում եմ թափուր,
Այստեղ մի փոքր կարգի եմ գալիս, այնտեղ՝ քայքայվում.
Դեռ չհավաքված՝ ցրվում եմ կրկին,
Հիմքը գցում եմ, բայց չեմ ավարտում:
Մեկը՝ վաստակում, սպառում եմ բյուր,
Գանձում՝ աննշան, վատնում եմ անթիվ:
Ուրիշներին եմ խրատում, մինչդեռ ես ինքս եմ անփորձ.
Սովորում եմ միշտ, սակայն ճշմարիտ
Գիտության հասու չեմ դառնում երբեք:
Կարող եք ծանոթանալ նաև՝ Նարեկացու հետ

Об авторе Նունե Մովսիսյան

Բարև, բարեկամ: :)
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

21 отзыв на “Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության»

  1. Уведомление: Դեկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. չսիրեցի ես Նարեկացի…

    բայց «ի խորոց սրտի՞», թե՞ «սրտից»։ կարծում եմ՝ առաջին տարբերակն ա ճիշտը։

    Нравится

  3. Նունե Մովսիսյան:

    Նորից նայեցի գրաբար և աշխարհաբար տպագիր, էլեկտրոնային տեքստերը: Գրաբարը միանշանակ «ից» է՝ Ի խորոց սրտից: Աշխարհաբարը՝ «Սրտի խորքերից խոսք Աստուծո հետ»: «Ի խորոց սրտի խօսք ընդ Աստուծոյ»-ն, հավանաբար, արևմտահայերեն փոխադրության արդյունք է: Ինձ համար էլ էր օգտակար, շնորհակալություն, Արամազդ ջան: :)

    Нравится

  4. Уведомление: Առողջ եղեք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  5. Уведомление: «Ես կարողանում եմ» ստուգատես. հայոց լեզու; գրականություն | Գևորգյան Մանե

  6. Уведомление: Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  7. Уведомление: Նարեկացու խոսքի գիտական հիմնավորումը | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  8. Уведомление: Գրիգոր Նարեկացի «Տաղ Վարդավառի» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  9. Уведомление: Հոկտեմբեր ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  10. Уведомление: Գրականություն | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  11. Уведомление: Սուրբ Ծննդյան պատարագ (նախագիծ) — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  12. Уведомление: Սուրբ Ծննդյան պատարագ (մեգանախագիծ) — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  13. Уведомление: Սուրբ ծննդյան պատարագ | Երաժշտության ուսումնական կենտրոն

  14. Уведомление: Սուրբ Ծննդյան պատարագ (ծրագիր) — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  15. Уведомление: «Սուրբ Ծննդյան պատարագ» (ուսումնական նախագիծ) — Պատանեկան «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական կայքէջ

  16. Уведомление: Սուրբ ծննդյան պատարագ | Լուիզա Քեշիշյան

  17. Уведомление: Սուրբ ծննդյան պատարագ | Սվետա Ճաղարյան

  18. Уведомление: Սուրբ ծննդյան պատարագ | Լիլիթ Առաքելյան

  19. Уведомление: Գրիգոր Նարեկացի, «Մատյան Ողբերգության» // Վերլուծություն | ԱՆԻ ԴԱՎԻԴՅԱՆ

Оставьте комментарий