Նախագծերով ուսուցման իմ Ավագ շաբաթը

10399572_983505315077542_8275796266586649184_n

Շնորհակալություն բոլոր այն սովորողներին, ովքեր այս շաբաթվա ընթացքում ինձ հետ էին և չծուլացան աշխատել:

 Ֆիզիկական և վիրտուալ իրականություն

Հա՛, ես մեդիան սիրող մարդ եմ և առանց դույզն-ինչ վերապահության կիսում եմ մեր Պապի կարծիքն առ այն, որ համացանցը Աստծո պարգև է: Ավելին ասեմ` կրթահամալիրի որդեգրած մեդիակրթության շնորհիվ ես ինքնարտահայտվելու- ինքնադրսևորվելու բացառիկ հնարավորություն ստացա, մի բան, որը չէր տալիս ու շարունակում է չտալ ֆիզիկական միջավայրը: Ես լիքը բարդույթներ ունեցող մեկն եմ, ով ֆիզիկական միջավայրում միշտ էլ չի գտել կամ մեծ դժվարությամբ է գտնում ինքնիրացման ուղիներ: Ֆիզիկական միջավայրին բնորոշ շատ հարցերում ես ուղղակի չկամ` դառնում եմ անճար ու անօգնական, մշեցի Արմանուշ տատս կասեր` բեբաշար-բըլնգյազ: Մինչդեռ համացանցում ես` ինչպես ձուկը ջրում…

Բայց ասածս ամենևին չի նշանակում, որ ես մեդիան գերադասում կամ փոխարինում եմ ֆիզիկական միջավայրում մարդկանց հետ շփման հետ: Երբե՛ք: Էստեղ էլ պիտի հիշեմ Էքզյուպերիին` «Ամենաշքեղը մարդկային հարաբերություններն են» :

Միայն թե պետք չէ այս երկու` իրար զուգահեռ  իրականության ձևերը միմյանց հակադրել: Վիրտուալ իրականությունը լրացնում, ամբողջացնում, ավարտին է հասցնում այն ամենը, ինչը մարդն ինչ-ինչ պատճառներով չի կարողանում կամ չի հասցնում ավարտել ֆիզիկական միջավայրում:

Երկուսն էլ իրական աշխարհներ են, ավելի ճիշտ` իրականության երկու սիրուն դրսևորումներ:

Սեբաստացիներ և չսեբաստացիներ

Ի՞նչ տվեց ինձ այս Շաբաթը: Հենց սկզբից ասեմ` տվեց այն, ինչ երկար ժամանակ ցանկություն ունեի ունենալ` նախագծերով աշխատող սովորողների հետ շփում ֆիզիկական միջավայրում:

Հարգանքով եմ վերաբերում  կարգին, սիրուն տղա Արեգի` մեր Գալոյան Արեգի` ոչ սեբաստացի սովորողների հանդեպ ունեցած դիրքորոշմանը: Բայց, ճշմարտության առջև չմեղանչելու համար, դժվարանում եմ ասել` ավելի շատ ովքեր են պարապմունքները խանգարում` չսեբաստացիները, թե՞ սեբաստացիները: Սեբաստացիներ համարվող սարսափ ժանրի Անտուան Մելքոնյանի հետ է հե՞շտ, թե՞ Նորայր Ասատրյանի, ում մասին լիարժեք պատկերացում ունենալու համար պիտի տեսնել բնությունը վայելելու նրա էքստրեմալ հաճույքը…

Չկա չարիք առանց բարիքի

Եթե այս շաբաթվա համար կազմածս դասացուցակը աշխատեր, ես հազիվ թե տարբեր նախագծերում ընդգրկված սովորողների տարբեր խմբեր միաժամանակ ընդունելու հնարավորություն ունենայի: Քանի որ սովորողները տարբեր դասավանդողների հետ տարբեր գործեր էին անում` (նախագծեր, ճամփորդություններ, բակային աշխատանք և այլն), այդ պատճառով գալիս էին, երբ ազատ ժամանակ էին ունենում: Երբեմն այնպես էր ստացվում, որ միաժամանակ  գալիս էին տարբեր խմբեր: Ամեն մեկն իր գործն էր անում` կողքից օգտակար լինելով նաև մյուսներին: Տեսնել էր պետք, թե մեր «Առականիի» տղաները իրենց գործը թողած ոնց էին փորձում օգտակար լինել «վիքիպեդիկ» Սիրուշիկին:

Ասել կուզի` միանգամայն հնարավոր է տարբեր նախագծերում ընդգրկված սովորողների համատեղ աշխատանքը, ավելին` ոչ միայն հնարավոր է, այլև` արդյունավետ:

Փաստերի լեզվով

Ինչպես և սպասվում էր` առավել ակտիվություն ցուցաբերեց նորելուկ «Կանթեղ» հոգևոր-քրիստոնեական բլոգը` մաքրամաքուր Մերի Մարկոսյանով, հմայիչ Մանե Գևորգյանով, կեծկեծին տվող Նորայր Ասատրյանով` իսկը հոգևոր էակներ…

Մեկ շաբաթվա ընթացքում «Կանթեղը» գրանցել է 12 նյութ:

Առականիի մեր հմայիչ եռյակը` աշխույժ ու համարձակ Գեորգին Թևոսյան,  խոհեմ ու շրջահայաց Տիգրանը Աբրահամյան, հավասարակշիռ ու լրջահումոր Արտակը Նշանյան թարգմանել են 13 նոր առակ:

«Գրապտույտի» նյութերի առատությունը երբեմն-երբեմն գլխապտույտ է առաջացնում: Նախագծի հաջողությունը, ինչ խոսք, պայմանավորված է պատանեկան ամսագրի գլխավոր խմբագիր Գոհար Հովհաննիսյանի լրջությամբ, սրտացավությամբ ու իր ընկերներին աշխատեցնելու շնորհքով: Ամսագիրը մեկ շաբաթվա ընթացքում գրանցել է 15 նյութ:

Ինչպես և կանխատեսելի էր` պասիվությամբ «աչքի ընկավ» Շողակնը: Ցավով եմ ասում, բայց այս նախագծի անդամների հետ (բացառությամբ նորաբնակների` պսպղուն ու համեստ Մարգարիտ Մանվելյանի, խորքային ու խոնարհ Սոնա Բեզիրգանյանի, ճտպտիկ ու շարժուն Սոնա Մայիլյանի), աշխատելը, ինձ համար, ավելի ու ավելի անհետաքրքիր է դառնում: Հետևությունները թողնում եմ Էրիկ Թելունցին և իր ընկերներին:

Ակտիվություն գրանցեց նաև «Վիքիմեդիան»: Սիրուշիկ Սահակյանն իր ընկերների հետ սկսեց Վրաստանի մասին նյութերի թարգմանությունների շարք: Պարզվում է` հայկական համացանցը Վրաստանի մասին չափազանց աղքատիկ տեղեկություններ է հաղորդում: Բացը լրացնելու համար արդեն թարգմանվել և Վիքիպեդիայում հասանելի են Սվետիցխովելի տաճարի և Ջվարի վանքի մասին նյութերը: Վիքիֆիկացման փուլում են Տիգրան Զոլյանի և Ռուբեն Սայադյանի` վրաց ուղղափառ եկեղեցու մասին պատմող նյութերը: Այս շաբաթվա ընթացքում ծնվեց վրացական կողմի հետ համատեղ  նախագիծ իրականացնելու «Վիքիմեդիայի» հետևյալ առաջարկը.

  • հայալեզու համացանցը հարստացնել Վրաստանի մասին նյութերով
  • վրացալեզու համացանցը հարստացնել Հայաստանի մասին նյութերով

Սիրուշիկ Սահակյանի խումբը պատրաստ է փորձի փոխանակում իրականացնել վրաց ընկերների հետ` աջակցելով համապատասխան նյութեր ընտրելուց մինչև վիքիֆիկացնելն ու Վիքիպեդիայում նյութեր տեղադրելը:

Այսպիսի  Մեծ` սիրուն, խաղաղ ու ինքնաբավ Շաբաթ:

Շնորհակալ եմ, կրթահամալիր ջան: Շնորհակա՛լ եմ:

Միշտ Քո` Նունե Մովսիսյան

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիակրթություն. Добавьте в закладки постоянную ссылку.

2 комментария на «Նախագծերով ուսուցման իմ Ավագ շաբաթը»

  1. Уведомление: Ողջույն, 11-րդ մայիսյան հավաք | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Նախաձեռնությունը՝ հակաբացիլ անշարժության | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s