Սերը զարմանահրաշ զգացում է, բայց այն միայն զգացմունք չէ, սերը Էության կարգավիճակ է:
Սերը սկսվում է այն պահից, երբ ես պարզորոշ տեսնում եմ իմ առջև կանգնած մարդու խորությունը, երբ հանկարծ զգում եմ նրա բուն էությունը:
Իհարկե, երբ ասում եմ «ես տեսնում եմ», չեմ ուզում ասել «հասկանում եմ մտքով» կամ «տեսնում եմ աչքերով», այլ` «ըմբռնում եմ իմ ողջ էությամբ»:
Եթե համեմատելու լինեմ, ապա պիտի ասեմ, որ ես նման կերպ ընկալում եմ գեղեցկությունը, օրինակ` երաժշտության գեղեցկությունը, բնության գեղեցկությունը, արվեստի գործերի գեղեցկությունը: Ես կանգնում եմ դրանց դիմաց շփոթահար, լռության մեջ, միայն ընկալելով այն, ինչն այդ պահին իմ առջև է` չկարողանալով զգացածս արտահայտել որևէ բառով, բացառությամբ հետևյալ բացականչության. «Աստվա՜ծ իմ, ինչ սիրո՜ւն է…»:
Մարդու հանդեպ սերը սկսվում է այն պահից, երբ մենք նրան նայում ենք առանց վերջինիս ունենալու ցանկության, առանց նրան իշխելու ցանկության, առանց նրա շնորհներից և անհատականությունից որևէ ձևով օգտվելու ցանկության:
Պարզապես նայում ենք և զմայլվում այն գեղեցկությամբ, որը բացվել է մեր առաջ…
Աղբյուր` Митрополит Антоний Сурожский
Ռուսերենից թարգմանությունը` Նունե Մովսիսյանի
Կարող եք ծանոթանալ նաև` Սուրոժսկի «Բառը ոչինչ չի կարող փոխանցել»
Սուրոժսկի «Կյանքի և աղոթքի միության մասին»
Հետաքրքիր գրառում էր,շնորհակալություն :)
НравитсяНравится 1 человек
Уведомление: Անտոնի Սուրոժսկի «Մարդն Աստծո առաջ» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)
Уведомление: Սուրոժսկի «Ճշմարտության ոգին» | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)