Հովհ. Թումանյան «Անուշ»

giphy

Բազմած լուսնի նուրբ շողերին,

Հովի թևին` թըռչելով`

Փերիները սարի գըլխին
Հավաքվեցին գիշերով:

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ,
Եկե՜ք, ջահել սիրահարի
Սերը ողբանք վաղամեռ:

Օխտն աղբյուրից ջուր է առել
Կույս սափորով , լուռ ու մունջ,
Օխտը ծաղկից ծաղիկ քաղել,
Կապել սիրո ծաղկեփունջ:

Ջուրն ու ծաղիկ աստղունք դըրել,
Խընդիրք արել աստղերին,
Փափագ սըրտով խընդիրք արել`
Բարի ժըպտան իր սերին…

Ափսո՜ս, Անու՜շ, սարի ծաղիկ,

Ափսո՜ս իգիթ քու յարին.
Ափսո՜ս բոյիդ թելիկ-մելիկ,
Ափսո՜ս էդ ծով աչքերին…

Ու նըրանց հետ` ցող-արցունքով
Լըցված սըրտերն ու աչեր`
Սարի ծաղկունք տըխուր սյուքով
Հառաչեցին էն գիշեր:

-Վուշ-վու՜շ, Անու՜շ, վուշ-վու՜շ, քուրի՜կ,
Վու՜շ քու սերին, քու յարին…
Վուշ-վու՜շ, Սարո՜, վուշ-վու՜շ, իգի՜թ,
Վու՜շ քու սիրած սարերին…

-Եկե՜ք, քույրե՜ր, սեգ սարերի
Չըքնաղագեղ ոգիներ…
Երգում էին ողջ գիշեր:

Կանչում էին հըրաշալի
Հընչյուններով դյութական,
Ու հենց շողաց ցոլքն արևի`

Անտես, անհետ չըքացան:

Խոր սուզվեցին ակն աղբյուրի,
Մըտան կաղնին հաստաբուն,
Ու լեռնային վըտակների,
Ալիքները պաղպաջուն:

Առաջին երգ

Կանչում է կրկին, կանչում անդադար
Էն չքնաղ երկրի կարոտը անքուն,
Ու թևերն ահա փռած տիրաբար՝
Թռչում է հոգիս, թռչում դեպի տուն։
Ուր որ հայրենի օջախի առաջ
Վաղուց կարոտով սպասում են ինձ,
Ու ձմրան երկար գիշերը նստած
Խոսում են Լոռու հին֊-հին քաջերից։

Դեպ էն սարերը, որ վես, վիթխարի,
Հարբած շարքերով բռնած շուրջպարի,
Հսկա շուրջպարի բռնա՛ծ երկնքում,
Հրճվում են, ասես էն մեծ հարսանքում
Պերճ Արագածի նազելի դստեր,
Որ Դև֊-Ալ, Դև֊-Բեթ և այլ հսկաներ,
Խոիխոլ հսկաներ հնոց աշխարհի,
Փախցրին բերին անառիկ Լոռի։

II

է՜յ հին ծանոթներ, էյ կանաչ սարեր,
Ահա ձեզ տեսա ու միտս ընկան,
Առաջս եկան երջանիկ օրեր,
Սիրելի դեմքեր, որ հիմի չըկան։
Անցել են, ոնց որ ծաղկունքը պես-պե ս,
Որ անցած գարնան կային ձեր լանջում.
Անցել ձեր գլխի հերվան ձյունի պես,
Բայց եկել եմ ես նր՚անց եմ կանչում։
Ողջույն ձեզ, կյանքիս անդրանիկ հուշեր,
Որբացած հոգիս ողջունում է ձեզ,
Թռչուն կարոտով փնտրում ձոր ու լեռ,
Դյութական ձայնով կանչում է հանդես։
Դո՚ւրս եկեք կրկին շիրմից խավարից,
Դուրս եկեք տեսնեմ, շոշափեմ, լսեմ,
Կյանքով շնչեցեք, ապրեցե՚ք նորից,
Լցրե՛ք պոետի հաճույքը վսեմ

III

Եվ մութ այրերից մամռոտ ժայռերի,
Թավուտ ծմակի լոին խորքերից,
Մանուկ հասակիս հնչուն ծիծաղի
Արձագանքն ահա լսում եմ նորից։
Թնդում է զվարթ աղմուկը բինի,
Բարձրանում է ծուխն իմ ծանոթ ուրթից
Ու բոլորն, ահա, նորից կենդանի
Ելնում են աշխույժ վաղորդյան մ ութից,
Ու թա՜րմ, ցողապատ լեռների լանջում…
Սուս… ակա՛նջ արա,–֊ հովիվն է կանչում.

Երկրորդ երգ. Համբարձման առավոտը

Համբարձումն եկավ, ծաղկունքը ալվան
Զուգել են հանդեր նախշուն գորգերով:
Փունջ-փունջ աղջիկներ սարերը ելան
Վիճակ հանելու աշխույժ երգերով:
-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Սև սարեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Երգ ու բույր խառնած,
Թև-թևի բըռնած
Զուգում են լեռներ,
Ծաղիկ են քաղում,
Ծաղկի հետ խաղում,
Ինչպես թիթեռներ:

-Համբարձում յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա,
Լավ օրեր, յա´յլա,
Յայլա´ ջան, յա´յլա:

Եկավ Համբարձում
Ծաղկով զարդարված,
Մեր բախտին հարցում.
-Ո՞վ է մեզ գւրված:

XXIX

Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձվում, լըռում ամեմ բան,
Ու աստվածային անհաս խորհըրդով

Լըցվում բովանդակ Նըրա սուրբ գըթով։

Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի՝
Երկընքի անհո՜ւն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս՝ կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռո՜ւ, լազուր կամարում։

Աղբյուր`   Հովհաննես Թումանյան «Անուշ», Նախերգանք (Համբարձման գիշերը)

Реклама

Об авторе Նունե Մովսիսյան

Բարի գալուստ
Запись опубликована в рубрике Մեդիադարակներ с метками , . Добавьте в закладки постоянную ссылку.

5 комментариев на «Հովհ. Թումանյան «Անուշ»»

  1. Уведомление: Մայիս-ապրիլ ամսվա անելիքներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  2. Уведомление: Մայիս, ապրիլ, մարտ, փետրվար ամիսներ | Հայկական կակաչ (Papaver Armeniacum)

  3. Նունե Մովսիսյան:

    «Նայեցի մարդուն իր ծննդյան օրից մինչև մահը—ամեն դիրքի վրա, նա՛ է միայն բարձրը, որ կանդնած Է իր ոտ֊քերի վրա, նա՛ է միայն գեղեցիկ, որ լուսավորված է իր սե֊փական լույսով, իր ներքին լույսով լուսավորվում է իրենից»
    («ՏԻԵԶԵՐՔԻ, ԲՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՐԴՈՒ ՄԱԱԻՆ», ԵԼԺ, հ.8, էջ 453)

  4. Նունե Մովսիսյան:

    Գեղեցկություն, բարություն, ճշմարտություն, սրանք են կյանքում հիմնականը:
    Մեծ գաղափարները մարդկանց մեծացնում են, զորացնում, ազնվացնում են…Բայց դրա համար պետք է մարդու գլուխը էնքան մեծ ու բանական լինի, որ մի մեծ գաղափար մտնի նրա մեջ ու մերվի:Դժբախտաբար մեծ մասմաբ էդպես չի լինում, գաղափարը չի մտնում գլխի մեջ, այլ գլուխն է մտնում գաղափարի մեջ…
    ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ

  5. Նունե Մովսիսյան:

    Մեր կյանքը―կարճ մի վերելք,
    Անցնել հանգիստ ամեն տանջանք ու վայելք,
    Ապրել անախտ, անցնել անհաղթ―հոգիանալ ու նորեն
    Նյութից զատված, անմեկ աստված―վերադառնալ դեպ իրեն։
    1919

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s